«Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարությանն առաջարկում է պետգնումների ընթացակարգով չնախատեսված փոփոխություն կատարել։
Այս տարվա հունիսի 16-ին տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը 455.9 մլն դրամի պայմանագիր է կնքել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ու նրա ամուսնուն՝ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանին պատկանող «Սիսիանի Բուստ» եւ Վանաձորում գրանցված «Վառմաշ» ընկերությունների հետ՝ Մարգարա- Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհային հատվածի շինարարության համար։
Գագիկ Բեգլարյանն առաջարկում է փոփոխություն մտցնել պայմանագրում եւ սահմանել, որ աշխատանքների մի մասի դիմաց վճարումներն իրականացվելու են 2016 թվականին: Ըստ նախարարի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման համար ՀՀ 2015թ. պետական բյուջեով նախատեսվել են ավելի քիչ ֆինանսական միջոցներ, հետեւաբար պայմանագրով սահմանվել է, որ նախատեսված ընդհանուր աշխատանքների մնացած մասը կկատարվի դրանց համար համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելուց հետո:
Կապալառու կազմակերպությունը դիմել է «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին՝ առաջարկելով 2015թ. իրականացնել պայմանագրի ընդհանուր ծավալաթերթ-նախահաշվով սահմանված աշխատանքներն ամբողջ ծավալով՝ պայմանով, որ դրանց դիմաց վճարումներն իրականացվեն 2016 թ.-ին:
Նախարարն առաջարկում է թույլատրել եւ պայմանագրի շրջանակներում կնքել համաձայնագիր՝ սահմանելով, որ պայմանագրով նախատեսված կատարման ենթակա մնացորդային աշխատանքները կապալառուի կողմից իրականացվելու են 2015 թվականին, որոնք կարող են ընդունվել պատվիրատուի կողմից՝ պայմանով, որ դրանց դիմաց վճարումներն իրականացվելու են 2016 թվականին:
Նշենք, որ վերոնշյալ ծրագիրը Հերմինե Նաղդալյանի ընկերության եւ տրանսպորտի ու կապի նախարարության միակ համագործակցությունը չէ։ Անցյալ տարի Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒՍՏ»-ը պետպատվերով 451 մլն դրամի շինարարություն է իրականացրել Սյունիքի մարզում։ Պետպատվերի շրջանակում հիմնանորոգվել եւ շահագործման են հանձնվել Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան սահմանի միջպետական ավտոճանապարհի Սիսիանի տարածաշրջանում գտնվող ճանապարհահատվածները: «Սիսիանի ԲՈւՍՏ» ընկերությունն իրականացրել է հողային պաստառի եւ ջրահեռացման համակարգի վերականգնման, ասֆալտբետոնե ծածկի կառուցման, կողնակների վերականգնման, իջատեղերի ասֆալտապատման եւ արհեստական կառուցվածքների նորոգման աշխատանքներ»:
Ժամանակ
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.