Էմիլի Քլարքին շնորհելով «Տարվա կին» տիտղոսը, ամերիկյան GQ հրատարակությունը ձեռմանուխ է եղել նոր վարկանիշային աղյուսակի ձևավորմանը։ Այս անգամ ամսագրի պաշտոնական կայքում հայտնվել է 2015 թվականի ամենասեքսուալ կանանց թեկնածուների նախնական ցուցակը։
Այս պահին այնտեղ տեղ են գտել յոթ գեղեցկուհիներ, սակայն ըստ GQ-ի հաղորդման, ցուցակն ավելանալու է։ Հաղթողի անունը հայտնի կդառնա միայն դեկտեմբերին, իսկ դա նշանակում է, որ մենք դեռ ժամանակ ունենք գնահատելու, թե թեկնածուներից ով է ավելի արժանի ամենա-ամենայի տիտղոսին։
Ներկայացնում ենք թեկնածուների լուսանկարները։ Գնահատենք։
Քենդալ Ջեներ, 19 տարեկան
Քենդալ Ջեների նուրբ կազմվածքը խիստ տարբերվում է Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մյուս անդամների փարթամ արտաքինից, սակայն դա չի խանգարել նրան հայտնվել 2015 թվականի ամենասեքսուալ կանանց թեկնածուների ցուցակում։
Քենդալ Ջեները հաջողությամբ զարգացնում է մոդելի իր կարիերան, պարբերաբար մասնակցելով ամենահայտնի ապրանքանիշերի ցուցադրություններին։
Թոնի Հարն, 23 տարեկան
Գերմանացի մոդել Թոնի Հարնը մոդելային աշխարհ մուտք է գործել 13 տարեկանում։ Նրա կարիերայի սկիզբը նման է սովորական աղջկա մասին պատմող դասական ֆիլմի սյուժեի, որի երազանքն ի կատար է ածվել մատի մեկ շարժումով։ Հայտնի մոդելային գործակալություններից մեկի սեփականատեր Քլաուդիա Միդոլոն երիտասարդ գեղեցկուհուն նկատեց 2006 թվականին Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ և ամնիջապես նրանում մեծ ներուժ տեսավ։
Բելա Հալիլ, 19 տարեկան
Ամենայն հավանականությամբ Բելա Հալիլն իր ճանաչվածությամբ կշրջանցի մեծ քրոջը՝ Ջիջիին․ չէ՞ որ ամենասեքսուալների ցուցակում հայտնվել է հենց ինքը, իսկ դա արդեն հաջողության հասնելու լավ հայտ է։
Շարլոտա ՄաքՔինի, 22 տարեկան
Շարլոտա ՄաքՔինին հայտնի է դարձել Instagram-ի շնորհիվ։ Սոցիալական ցանցում ստեղծելով իր էջը, մոդելը ակնթարթորեն հռչակվեց ողջ աշխարհում։ Աղջիկն անմիջապես սկսեց ստանալ շահեկան առաջարկներ և անգամ նկարահանվեց բրիտանական Esquire-ի ֆոտոշարքում։
Զոի Կրավից, 26 տարեկան
Այսօր մոդել և դերասանուհի Զոի Կրավիցին շատերը ճանաչում են «Divergent» ֆիլմից և դրա շարունակությունից, որտեղ նա խաղաց գլխավոր հերոսուհու ընկերուհու դերը։ Սակայն ինչպես մոդելի, այնպես էլ դերասանուհու կարիերան աղջիկը սկսել է դեռևս 18 տարեկանում։
Սուկի Ոուտերհաուս, 23 տարեկան
Մոդել Սուկի Ոուտերհաուսն ավելի հայտնի դարձավ դերասան Բրեդլի Քուպերի հետ ունեցած երկամյա սիրավեպից հետո։ Զարմանալի չէ, որ աղջկան հաջողվեց նվաճել ճանաչված հոլիվուդյան դերասանին, չէ՞ որ Ոուտերհաուսմ ունի քնքույշ դեմք և կատարյալ կազմվածք։
Նաթալի Էմանուել, 26 տարեկան
Դերասանուհի Նաթալի Էմանուելը հայտի դարձավ այն բանից հետո, երբ նկարահանվեց«Գահերի խաղը» ֆիլմում։ Նրան բաժին հասավ երկրորդական՝ ստրուկ-թարգմանչուհի Միսանդեի դերը, սակայն դա ևս բավարար էր, որպեսզի գեղեցկուհին ունենար իր երդվյալ երկրպագուների բանակը։
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.