«Երեկ Երևանում մի թեթև անձրև տեղաց։ Հետևանքը նման էր տարերային աղետի։ Նկարում պատկերված է Երևանի Թամանյան-Կողբացի խաչմերուկը անձրևից մի քանի րոպե անց։ Անձրևի հետևանքով մայրաքաղաքի բանուկ խաչմերուկներից մեկում մի իսկական ջրհեղեղ էր առաջացել։ Լայնն էր վիճակը նաև կենտրոնական այl խաչմերուկներում։ Եթե հետևենք տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի այսպես կոչված մամուլի հաղորդագրություններին, որոնք բացառապես PR բնույթ ունեն, ապա տպավորություն կստեղծվի, թե Երևանում ամեն ինչ կարգին է, էլ խնդիրներ չեն մնացել։ Անընդմեջ ու ամենուր տարվում են ասֆալտապատման, կանաչապատման, բարեկարգման աշխատանքներ…։ Բայց հերիք է մի սովորական անձրև գա ու վերջ, պարզվում է, որ կատարված աշխատանքները, սովետական տերմինով ասած՝ «խալտուրաներ» են։ Արտաքինից ամեն ինչ պլպլում է, իսկ տարրական ինժեներական լուծումները չեն տրվում։
Եվ դա այն պայմաններում երբ միայն փողոցների «բարեկարգմանը» թե պետական բյուջեից, և թե տեղական բյուջեից աստղաբաշխական գումարներ են հատկացվում, ու աշնանն էլ էլի մի քանի միլիարդ հատկացվում է կառավարության պահուստային ֆոնդից։ Ամեն անգամ տեղացած անձրևից, ձյունից հետո խնդիրներ են ի հայտ գալիս, որոնք պետք է վաղուց արդեն լուծված լինեին, հաշվի առնելով այն հսկայական ֆինանսական միջոցները որոնք պարբերաբար հատկացվում են այդ նպատակով։ Ու ընդհանրապես, Երևանում քաղաքային նշանակության որևէ կարևոր խնդիր, ըստ էության, լուծված չէ։ ՀՀ մայրաքաղաքում ժամանակակից չափանիշների տեսանկյունից հասարակական տրանսպորտը, կարելի է ասել իսպառ բացակայում է։
Ցերեկվա ժամերին մայրաքաղաքի կենտրոնը կաթվածահար է լինում խցանումների պատճառով։ Երևանը նմանվում է մի մեծ, շատ մեծ ավտոկայանատեղիի, հրշեջ ու շտապօգնության մեքենաները նպատակակետին հասնելու համար գերմարդկային ջանքեր պետք է թափեն…։ Ու այս վիճակը շարունակվում է տարիների շարունակ։ Ու էլի է շարունակվելու»:
Հայկական ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.