Երեկ համացանցում «Բացահայտե՛նք հոմոֆոբ գեյերին» նախաձեռնության անունից բավական արագ տարածվեց մի տեսանյութ և հայտարարություն, որտեղ «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը վիրտուալ շփվում է արական սեռի ներկայացուցչի հետ: Հայտարարության մեջ ասված է, որ «Հայաստանի Սոցիալիստական շարժման» առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը, որը ակտիվորեն պայքարում է ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի և նրանց իրավունքները պաշտպանողների դեմ, իրականում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է։
«Իմ պայքարը ԼԳԲՏ-ների դեմ չեմ դադարեցնելու: Սա ուղղակի սարքած է: Հոմոսեքսուալների ամենահզոր կերպարների մարդիկ են դա տարածում, թաքնված ֆեյքերով: Ոչ մեկ դեմս դուրս չի գալիս, ոչ մեկ չի ասում՝ ես եմ: Ես պատրաստ եմ յուրաքանչյուր մարդու հետ նստել և խոսել այդ թեմայի շուրջ, բայց ոչ մեկ իր արձագաքնը չի տալիս, որ դա իր արածն է: Դա ամբողջությաբ կեղծիք է, սարքած է»,-armtimes.com-ի հետ զրույցում արդարացավ Ռոբերտ Ահարոնյանը:
Նրա խոսքով՝ ԼԳԲՏ համայնքն իր դեմ էժան պայքար է սկսել, քանի որ ինքը պայքարում է այդ համայնքի դեմ. «Ես գեյերի դեմ կոնկրետ պայքարելու ոչ մի բան չունեմ, ես պայքարում եմ այդ համայնքի դեմ, որ չի կարելի գովազդել, որ չի կարելի դրա մասին դասագրքեր սարքել, որ չի կարելի երեխան դառնա 18 տարեկան եւ որոշի` ինքն էգ է, թե որձ»,- ասաց սոցիալիստը:
Մեր դիտարկմանը, որ տարածված տեսանյութի հերոս տղամարդը բավականին նման է իրեն, Ռոբերտ Ահարոնյանն այսպես արձագանքեց. «Համամիտ եմ, ինձ շատ է նման, անչափ շատ է նման, բայց մի ուրիշ ապացույց կա, որը ասելու չի: Շռամը, որ ես ունեմ, տեսանյութում չկա: Ման եմ գալիս կասկածողին, որ բռնեմ… եւ կասկածողներին եւ հրապարակողներին ….: Ռոբերտ Ահարոնյանին հլը չգիտեն: Ես մուռս հանելու եմ: Դրա տակից միայն արյուն է դուրս գալու»:
Նշենք, որ Ռոբերտ Ահարոնյանն օրեր առաջ ԵՄ երեւանյան գրասենյակի դիմաց մի խումբ կողմնակիցների հետ այրել էր ԼԳԲՏ համայնքի ծիածանագույն դրոշը:
Հ.Գ. Տեսանյութի հղումը չենք տեղադրում, քանի որ այն ցենզուրայից դուրս է:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.