«Զոգբի» հետազոտական կենտրոնի (Zogby Analytics) կողմից նոյեմբերի 9-ին առաջին անգամ անցկացված հեղինակավոր ամերիկյան հարցախույզը ցույց է տալիս ամերիկյան հասարակության գիտելիքների մակարդակն ու կարծիքը Հայոց ցեղասպանության և Արցախի վերաբերյալ: Բացառապես տողերի հեղինակին տրված հարցախույզի արդյունքների անճշտությունը տատանվում է 3.1 տոկոսի սահմաններում:
Այն հարցին, թե արդյոք տեղյակ եք, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, զարմանալի է, որ հարցման մասնակիցների միայն 34.8 տոկոսն է դրական պատասխան տվել. 49.6 տոկոսն ասել է «ոչ», իսկ 15.6 տոկոսը՝ «գաղափար չունեմ»: Ակնկալում էինք, որ ԱՄՆ քաղաքացիների շատ ավելի բարձր տոկոսը տեղյակ կլիներ Հայոց ցեղասպանության մասին, հատկապես Հարյուրամյակի այս տարվա ոգեկոչման խոշոր միջոցառումներից հետո: Այն փաստը, որ ամերիկացիների կեսը երբեք չի լսել 1.5 միլիոն հայերի Ցեղասպանության մասին, ցույց է տալիս, որ մեծ ջանքեր են անհրաժեշտ հանրության դաստիարակչության համար:
«Զոգբի» հետազոտական կենտրոնն իր հարցման մեջ ծավալուն տեղեկատվություն է տրամադրում մասնակիցների անձնական տվյալների մասին: Ահա մի քանի հետաքրքիր մանրամասներ.
— Մինչ արական սեռի մասնակիցները վերոնշյալ հարցի վերաբերյալ իրենց իմացությամբ բաժանվում են հավասարապես, կանանց շրջանում խիստ անհավասարակշռություն կա. Հայոց ցեղասպանության մասին անտեղյակ կանանց թիվը երկու անգամ գերազանցում է տեղեկացվածների թվին.
— Պատասխանողների շուրջ կեսը հավասարապես անտեղյակ է Հայոց ցեղասպանության մասին՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Լիբերալները մի փոքր ավելի տեղեկացված են, քան չափավորները և պահպանողականները: Զարմանալի է, որ «Թեյի կուսակցության» (Tea Party) և «Գրավիր Ուոլ սթիթը» (Occupy Wall Street) շարժման համակիրների մեծամասնությունը իրազեկ է Հայոց ցեղասպանության մասին:
— Համալսարանների շրջանավարտների Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունն ավելի բարձր է, քան չավարտածների:
— Հայոց ցեղասպանության մասին առավել տեղեկացված է 25-34 տարիքային խումբը, իսկ ամենաքիչ՝ 35-53 տարիքային խումբը:
— Իսպանախոս ամերիկացիներն ավելի քաջատեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, քան «սպիտակները». ամենաքիչ տեղեկացվածները աֆրո-ամերիկացիներն ու ասիական ծագում ունեցող ամերիկացիներն են:
— Կաթողիկեներն ավելի տեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, քան բողոքականները:
— Արևմտյան ափի ամերիկացիներն ավելի տեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, քան արևելքում ապրող նրանց հայրենակիցները, իսկ ամենաանտեղյակները ԱՄՆ-ի կենտրոնական և հարավային նահանգներում ապրող ամերիկացիներն են:
— Հայոց ցեղասպանության մասին ամենաշատ գիտեն ամենաբարձր եկամուտներ ունեցող (100 հազ դոլար և ավելի) ամերիկացիները, իսկ ամենաքիչը՝ նրանք, ովքեր ունեն 35-50 հազ դոլարի տարեկան եկամուտ:
Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանության մասին առավել տեղեկացված ամերիկացին՝ տղամարդ է, աջակողմյան կամ ձախակողմյան թևի ակտիվիստ, համալսարանի շրջանավարտ, 25-35 տարեկան, իսպանախոս, կաթողիկե, ապրում է Արևմտյան ափին և ունի ավելի քան 100 հազ դոլարի տարեկան եկամուտ, իսկ Հայոց ցեղասպանության մասին ամենաանտեղյակ ամերիկացին՝ իգական սեռի ներկայացուցիչ է, գլխավոր կուսակցությունների անդամ, բարձրագույն կրթություն չունի, 35-53 տարեկան է, աֆրո-ամերիկացի կամ ասիական ծագում ունեցող, բողոքական, ապրում է կենտրոնական կամ հարավային նահանգներում և ունի 35-50 հազ դոլարի տարեկան եկամուտ:
Ահա Ցեղասպանությանն ու Արցախին առնչվող մյուս ութ հարցերի պատասխանները.
— Ամերիկացիների 46.5 տոկոսը կողմ է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է կոչ անի Թուրքիային հրապարակայնորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը. 16.1 տոկոսը դեմ է, իսկ 37.4 տոկոսը չգիտի:
— 39 տոկոսը կողմ է, որ «Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է բանաձև ընդունի Հայոց ցեղասպանության մասին… եթե նույնիսկ դրա հետևանքով խզվեն դիվանագիտական հարաբերությունները Մերձավոր Արևելքում գլխավոր ռազմավարական դաշնակցի հետ». 22.5 տոկոսը դեմ է, իսկ 38.5 տոկոսը չգիտի:
— 63.2 տոկոսը կողմ է, որ «եթե Միացյալ Նահանգների դաշնակիցը նախաձեռնում է մի ծրագիր՝ բնակչությանն իր սեփական երկրում ոչնչացնելու, հալածելու կամ տեղահանելու համար, ապա ԱՄՆ-ը պետք է դադարեցնի տնտեսական և/կամ ռազմական օժանդակությունն այդ դաշնակցին». 10.5 տոկոսը դեմ է, իսկ 26.3 տոկոսը չգիտի:
— 20.1 տոկոսը կարծում է, որ երբ որևէ երկիր ցեղասպանություն է իրականացնում, ապա նա պետք է «գումարային» փոխհատուցում վճարի. 11.8 տոկոսն ասում է, որ նա պետք է փոխհատուցի զավթած «հողերը» վերադարձնելով. 10.7 տոկոսը՝ «մեկ այլ խորհրդանշական արարքով», 9.4 տոկոսը՝ «ոչ մի փոխհատուցում չպետք է վճարի», իսկ 48 տոկոսը չգիտի:
— 31.3 տոկոսը կարծում է, որ ՄԱԿ-ը պետք է որոշի, թե ինչ փոխհատուցում պետք է տրվի ցեղասպանության իրագործման դեպքում. 23.8 տոկոսն ասում է, որ դա պետք է որոշի Միջազգային քրեական դատարանը. 12.1 տոկոսը՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսը. 3 տոկոսը՝ Amnesty International-ը. 2.5 տոկոսը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը. 0.8 տոկոսը՝ Հռոմի պապը, իսկ 26.5 տոկոսը չգիտի:
— 37.9 տոկոսը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է «տնտեսական պատժամիջոցներ» կիրառի ընդդեմ այն երկրի, որը «հրաժարվում է ճանաչել և պատասխանատվություն կրել մարդկության դեմ գործած իր հանցագործությունների համար». 16.4 տոկոսն ասում է, որ ԱՄՆ-ը պետք է «քաղաքական/դիվանագիտական ճնշում» գործադրի. 8.6 տոկոսը՝ «էմբարգո», 2.6 տոկոսը՝ ԱՄՆ-ը պետք է պատերազմ հայտարարի. 4.5 տոկոսը՝ «ոչինչ չանի», իսկ 30 տոկոսը չգիտի:
— 38.3 տոկոսը կողմ է, որ «Միացյալ Նահանգները պետք է միջամտի, եթե Ադրբեջանը փորձի արտաքսել [Արցախի] էթնիկ քրիստոնյա հայերին, որոնք դարեր շարունակ ապրում են այնտեղ». 21.8 տոկոսը դեմ է, իսկ 39.9 տոկոսը չգիտի:
— 40.4 տոկոսը կողմ է, որ եթե հանկարծ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, ապա Միացյալ Նահանգները պետք է կոչ անի Իսրայելին, որը ժամանակակից զենքեր է վաճառում Բաքվին, խզի իր դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ. 16.9 տոկոսը դեմ է, իսկ 42.7 տոկոսը չգիտի:
Իր տեսակի մեջ առաջին նման հարցախույզը կարող է ծառայել որպես կարևոր ուղեցույց ամերիկահայ համայնքի համար՝ իմանալու, թե որտեղ կենտրոնացնել իր դաստիարակչական ճիգերը և լոբբիստական աշխատանքները:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.