Ֆրանսիայի օդուժը Սիրիայի Ռաքքա քաղաքում հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ֆրանսիական ռազմական օդանավերը նետել են 20 ռումբ:
Թուրքիայի Անթալիա նահանգում ընթացող Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը բացատրել է՝ իր պետությունն արձագանքել է՝ ելնելով ինքնապաշտպանության անհրաժեշտությունից: «Ֆրանսիան չի կարող առանց արձագանքի թողնել «Իսլամական պետության» հարձակումները», — ասել է Լորան Ֆաբիուսը:
Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտարարել է, որ ամբողջ գիշեր հարվածներ են եղել «Իսլամական պետության» հռչակած «խալիֆաթի» «մայրաքաղաք» Ռաքքայում տեղակայված զինապահեստների և զինյալների ուսումնավարժական ճամբարների վրա: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսն այսօր հայտարարել է, որ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում՝ երկրում իսլամիստական խմբավորման ահաբեկչությանն առնչվողներին հայտնաբերելու նպատակով:
«Մենք գիտենք, որ գործողությունները նախապատրաստված են եղել և այժմ էլ նախապատրաստվում են՝ ոչ միայն ընդդեմ Ֆրանսիայի, այլև եվրոպական այլ երկրների»,- հայտարարել է վարչապետը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է ծայրահեղական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով 23 անձի ձերբակալության, 31 միավոր զենքի առգրավման մասին: Ըստ նախարարի՝ անցած գիշեր իրավապահներն իրականացրել են ստուգումներ շուրջ 170 բնակավայրերում, France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 104 մարդ 48-ժամյա տնային կալանքի է ենթարկվել: Ներքին գործերի նախարարը զգուշացրել է․ — «Սա դեռ սկիզբն է, այս գործողությունները կշարունակվեն: Պետության պատասխանը կլինի ուժեղ, կլինի ամբողջական»:
Ֆրանսիական ոստիկանությունը հայտարարել է, որ միջոցառումներ են ձեռնարկվել՝ հայտնաբերելու և ձերբակալելու Բելգիայում ծնված 26-ամյա Սալահ Աբդեսլամ անուն-ազգանունով անձնավորությանը, որը կասկածվում է Փարիզի արյունալի հարձակումներին առնչություն ունենալու մեջ: Նրա եղբայրը եղել է մահապարտ ահաբեկիչներից մեկը, Սալահ Աբդեսլամը, ըստ BBC-ի, փարիզյան ահաբեկչությունից հետո հատել է սահմանը․ ոստիկանությունը մի պահ կանգնեցրել է նրան, հետո ազատ արձակել: Ֆրանսիական ոստիկանությունը տարածել է նրա լուսանկարը: Բելգիական լրատվամիջոցները հաղորդում են, որ ոստիկանությունը շրջապատել է այն տարածքները, որտեղ, հավանական է, պատսպարվում է Աբդեսլամը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը բելգիացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո Փարիզում հայտարարել է, որ ահաբեկիչների խումբը նախապատրաստվել է Բելգիայում՝ Ֆրանսիայից ստանալով աջակցություն:
Իրավապահ աղբյուրները նշել են, որ Սալահ Աբդեսլամը վարձակալել էր Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենա, որը հայտնաբերվել է հարձակման թիրախ դարձած «Բատակլան» համերգասրահից ոչ հեռու:
France 24-ի փոխանցմամբ` Փարիզի հարձակումներին մասնակցած 8 մահապարտ ահաբեկիչներից 5-ի ինքնությունը բացահայտվել է: Հիմնվելով իրավապահների բացահայտած տվյալների վրա՝ Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ ահաբեկչական գործողությունները կազմակերպվել են Սիրիայում:
Ուրբաթ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների թիվը, հիշեցնենք, հասել է 132-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.