Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի ՝ կլինի միայն պատերազմով: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ մի քանի դիտարկում ներկայացնելով Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված վերջին օրերի քննարկումների շուրջ.
«1. Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել միայն մեզ կարող ենք, որ չկարողացանք լավ կռվել ու հաղթել նորից: Հուսամ, որ Սեյրան Օհանյանի վերջին հայտարարությունը իսկապես լուրջ կընկալվի: Արցախցին է իր հողի տերը: Դա նշանակում է ՀԱՅՆ է տերը, ու, վստահ եմ, որ ամբողջ հայությամբ էլ տեր ենք լինելու:
2. Տարբեր երկրների ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ կգան ու կերթան: Առաջարկներ կանեն զանազան` ու միշտ իրենց երկրների շահերից ելնելով: Մեր նպատակն է, որ մենք մնանք ու չերթանք: Դա է մեր շահը, ու եկեք մենք մերն իրականացնելով զբաղվենք: Ու այս գործում ոչ սահմանադրության այսօրվա կամ քննարկվող տեքստերը կարող են ազդել, ոչ էլ Լավրովների, Ուորլիքների, կամ որևէ ուրիշի առաջարկները: Իրենք իրենցն են ցանկանում, մենք միայն մերը պետք է առաջ տանենք:
3. Լավ է արել Բակո Սահակյանը, որ այդպես է պատասխանել իրեն տրված հարցին ՝ Արցախի օդանակայանի վերաբերյալ: Երկու կարևոր բան է փաստել` օգնեք օդանավակայանը աշխատացնել ու որ պատրաստ ենք քննարկել: Վստահ եմ, որ առաջի մտքի հետ կապված շատերը պետք է գիտակցեն, որ իրենք էլ ունեն խնդրին օգնելու դեր` եթե չանեն երեք համանախագահներով, ապա կյանքը կարող է ստիպել միայն մեկով անելու: Դե թող տեղից շարժվեն ու խոսալու տեղը երեք համանախագահներով իրենց հենց շահերից դրդված ներգրավվեն ու օդանավակայանը շահարծումն իրականացնեն: Մի պարզ ճշմարտություն կա` վակուումը երկար դատարկ չի մնում և լցվում է (կարող են երեքով լցնել) կամ այն ինչ-որ մեկն է լցնելու: Իսկ երկրոդ հարցը հենց այն է, որ երկար փորձում ենք աշխարհին բացատրել` Արցախը կայացած միավոր է և միշտ պատրաստ է քննարկումների ու բանակցությունների: Իսկ թե ինչ կորոշվի, կյանքը ցույց կտա: «Երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց». Քենեդու այս խոսքերը իսկապես մեզ համար են: 4. Մեր պատերազմը չի ավարտվել ոչ առաջնագծում, ոչ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար մեզ պետք թիրախավորի, այլևս կարևոր չի այնքանով, ինչքանով մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթնել: Այնպես որ եկեք մեր շահերի առաջ տանելով ապրենք ու աշխատենք:
5. Դուխով»,- գրառել է պատգամավորը:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.