Կարճ ժամանակում երեք վթար (Եգիպտոսում կործանված ինքնաթիռը, Սաուդյան Արաբիայում ընկած ինքնաթիռը և Մոսկվա -Երևան ավտոբուսը) , որը թվում է թե՝ ալեկոծեց հանրությանը, սակայն, ինչպես նախորդ դեպքերում, սրանք ևս որոշ ժամանակ հետո մոռացվելու են: Ցավն այն է, որ ողբերգություններից որևէ լուրջ հետևություն անելու փոխարեն սրտաճմլիկ պատմություններ տարածելուց այն կողմ չենք անցնում ։
Ի՞նչ է նշանակում այս կամ այն կազմակերպությունը ստանձնեց պատասխանատվություն։ Դրանից ի՞նչ է փոխվում: Իրականում, եթե նույնիսկ ընդունենք, թե ռումբ է տեղադրված եղել ինքնաթիռում (ինչպես որ նշվում է դեռևս ոչ պաշտոնական վարկածում), մեծ հաշվով՝ վթարը եղել է ոչ բավարար ստուգման արդյունքում:
Անփույթ մոտեցում է եղել նաև 5 հայ օդաչուի կյանք խլած ավիավթարի դեպքում։ Նույնը կարելի է ասել ՌԴ Տուլա քաղաքի մոտ վթարված ավտոբուսի պարագայում: Փող, շատ փող, էլի փող: Փողի տենդով տարված պատասխանատուները, մեծ հաշվով ,թքած ունեն, որ մարդու կյանք է վտանգվել , որի կորուստն անդառնալի է:
Դեպքից հետո Ռուսաստանի պետավտոտեսչությունը Մոսկվայից Երևան ուղևորվող երկու ավտոբուս է կանգնեցրել ու պարզել, որ դրանց թե՛ տեխնիկական վիճակը, թե՛ իրավական կարգավիճակը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին, վարորդներն էլ չունեն այդ գործով զբաղվելու բավարար իրավական կարգավիճակ:
Կասկած չկա, որ եթե չլիներ Տուլայի սարսափելի վթարը, որը 9 մարդու մահվան, տասնյակ վիրավորների պատճառ դարձավ, չէր լինի Ռուսաստանի պետավտոտեսչության այս բացահայտումը:
Դեպի Ռուսաստանի ուղևորափոխադրումները բավականին աշխույժ են, ցավոք, արտագաղթը դարձել է բիզնես, որը մարդկանց համեմատաբար էժան արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն է տալիս, բայց ինչպես համոզվեցինք՝ էժանությունը կյանքի համար խիստ վտանգավոր պայմաններով է տրվում:Սովորաբար իրականությունը հանրության համար ակնհայտ է դառնում աղետներից, ողբերգություններից հետո: Բայց պարզ է, որ ողբերգությունները գալիս են մարդկային կյանքը չարժեվորելու պատասխանատուների մոտեցումից՝ կոռուպցիայից և անօրինականությունից: Իսկ այն մեկ ոլորտում չէ, այն համընդհանուր է:
Հ.Գ. 2015 -ի փետրվարին ԱՄՆ թռչող ինքնաթիռը, որի ուղևորն էր նաև տողերիս հեղինակը, Մոսկվայից ԱՄՆ թռիչքից երկու ժամ հետո հետ վերադարձավ: Մարդիկ սարսափած էին։ Մեզ որևէ բացատրություն չտրվեց. նույնիսկ ներողություն չխնդրեցին, միայն ուղեկցորդների անհանգիստ վարքն ու դողացող ծնոտներն էին ասում, թե ինչքան մոտ էր վտանգը:
Ստացվում է, որ շատ հաճախ ճակատագրին պետք է շնորհակալ լինել փրկվելու համար: Դա են վկայում անսարք, հին ինքնաթիռների մասին հաճախ հանդիպող տեղեկությունները: Մեր դեպքում նույնիսկ անզեն աչքով էր տեսանելի ինքնաթիռի հնությունը: Ավիակոմպանյաները փող աշխատելու մոլուցքով տարված անտեսում են մի շարք դետալներ, արդյունքում՝ կործանվող ինքնաթիռների քանակը տարեցտարի ավելանում է։
Ռուզան Ավոյան
- 11:00Մի ասացվածք կա. հայի հետին խելքը իմը լիներ
- 12:28Քաղաքապետարանում իրենց վախկոտի պես պահեցին թե՛մազ քաշող բորենին, թե՛ ձեռք գցող ու ապտակ ստացող փողկապավորը
- 13:57ՃՈ-ն հատուկ ծուղակնե՞ր է պատրաստել վարորդների համար
- 16:16Ամեն նորի հետ երանի են տալիս նախորդին
- 12:32Հրամցվում է հերթական «հում» նախագիծը. միջոցներ քերելով բյուջե լցնել
- 13:19Գարշահոտ բուրող աղբամաններով Երևանս
- 12:53Արդարացված չէ «կարմիր գծերի» կողմից գանձվող 5000 դրամ գումարը
- 12:16Ոչնչից մեծ աղմուկ. այնուամենայնիվ., բանակի բեռը մնում է միջին վիճակագրական քաղաքացու զավակների ուսերին
- 12:23Ահա թե ինչու են տապալվում դատավարությունները մեր երկրում
- 15:55Մենք ունենք երկամսյա կալանք, որ գրեթե չի կիրառվում որպես առանձին պատժամիջոց
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.