ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ահազանգի հիման վրա («Սուր անկյուն» հաղորդաշարի հոկտեմբերի 18-ի թողարկում) դիտարկում և անասնահամաճարակային մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Պարմա», «Կրպակ», «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի խանութներում, ինչպես նաև «Անդրե Րենթեր» ՍՊԸ-ի արտադրամասում՝ ստուգելու իրացվող թռչնամսի անվտանգության ցուցանիշները: Դիտարկման շրջանակներում ներմուծված և տեղական արտադրության թռչնամսի 21 նմուշ հանձնվել է լաբորատոր փորձաքննության: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցից վեցում հայտնաբերվել են խախտումներ. «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի արտադրության թարմ հավը (21.10.2015թ.), «Սարատովի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի արտադրության սառեցված հավի բդիկը (ներմուծող «Ամսա Իմեքս» ՍՊԸ, 17.06.2015թ.) և «Կուռնիկով» ՍՊԸ-ի արտադրության սառեցված հավը (ներմուծող «Ամսա Իմեքս» ՍՊԸ, 14.07.2015թ.), «Անդրե Րենթեր» ՍՊԸ-ի արտադրության պաղեցված «Շուշի» հավը (19.10.2015թ.), «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ-ի արտադրության «Լուսակերտ» հավի թևը (14.10.2015թ.) մանրէաբանական ցուցանիշներով, իսկ «Տեղական» ՍՊԸ-ի արտադրության պաղեցված «Տեղական» հավը (21.10.2015թ.) մանրէաբանական և ախտածին սալմոնելա ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված նորմերին ու պահանջներին: Հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է նշված խմբաքանակների իրացումը: Ծառայությունը շարունակում է ուսումնասիրությունները թռչնամսի իրացման շուկայում՝ հետագծելիության սկզբունքով դիտարկումներ իրականացնելով «Տեղական» ՍՊԸ-ում՝ պարզելու, թե որ փուլում է թռչնամիսը վարակվել սալմոնելայով: Հավելենք, որ Հայաստանի Հանրապետություն մինչև նոյեմբերի 1-ը ներմուծված թռչնամսի 365 խմբաքանակներից լաբորատոր փորձաքննության է ենթարկվել 228-ը, հուլիս ամսվանից սկսած՝ մինչև Հայաստանի Հանրապետության տարածք մտնելը նմուշառվում և փորձաքննության է ենթարկվում ներմուծվող թռչնամսի շուրջ 85 տոկոսը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.