Ադրբեջանի իշխանությունները Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղեկացրել են Հայաստանի քաղաքացու՝ իրենց տարածքում գտնվելու մասին։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։
Հիմնվելով միջազգային իր մանդատի և Հայաստանի և Ադրբեջանի կողմից վավերացված Ժնևի կոնվենցիաների վրա՝ այժմ Կոմիտեն սպասում է Ադրբեջանի իշխանությունների թույլտվությանը՝ այցելելու հայ-ադրբեջանական սահմանը հատած Կոթի գյուղի 77-ամյա բնակիչ Լուսիկ Աբովյանին։
«Կարմիր Խաչի մանդատը հնարավորություն է տալիս երկխոսություն տանել պատասխանատու իշխանությունների հետ մյուս կողմի քաղաքացուն այցելելու ուղղությամբ»,- փոխանցեց Ամատունին։
Հայ-ադրբեջանական սահմանամերձ Կոթի գյուղի տարեց բնակիչը երկու օր առաջ գյուղի մյուս ծայրում բնակվող քրոջն այցելելուց հետո տուն չի վերադարձել։ Հարազատները երկար որոնումներից հետո տեղեկացել են, որ կինը մոլորվել ու հայտնվել է սահմանի մյուս կողմում։
Կառավարությանն առընթեր գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը հույս ունի, որ այս անգամ գոնե Ադրբեջանը մոլորված կնոջը որքան հնարավոր է արագ և անվնաս կփոխանցի հայկական կողմին։ Ոչ վաղ անցյալի փորձը հայկական կողմին լավատեսություն չի ներշնչում։ Կապրիելյանը հիշեցնում է հատկապես տարեց տավուշցի Մամիկոն Խոջոյանի դեպքը։ Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչը ադրբեջանական կողմում էր հայտնվել պատահականորեն, մինչդեռ Ադրբեջանը ծերունուն ներկայացրել էր որպես դիվերսանտ ու խոշտանգված հետ ուղարկել Հայաստան։
«Նույնիսկ այդ տարեց մարդուն փորձում էին ներկայացնել որպես դիվերսանտ, հետո դիվերսիոն խմբի ուղեկից և այլն։ Ճիշտ է՝ երբևիցե ադրբեջանական կողմը խելամտությամբ աչքի չի ընկել, բայց այս պարագայում, կարծում եմ, իրենք էլ են գիտակցում, որ դա չափից ավելի ծիծաղելի կլիներ, եթե այդ տարիքի կնոջը, գյուղի բնակչուհուն փորձեին նման կերպ ներկայացնեին արտաքին աշխարհին»,- ասաց Կապրիելյանը։
azatutyun.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.