Ընդամենը 16 օր ապրեց Սողոմոն Քոչարյանն ազատության մեջ։ Նրա ազատումը բանտարկության 20 տարուց հետո «Նուբարաշենի» բերդից ներկայացվեց որպես մեր լրագրողների եւ ակտիվ հանրության հաղթանակ։ Մարդիկ իրար էին շնորհավորում, շնորհավորում էին Սողոմոն Քոչարյանին, որ արդեն ազատ է։ Այս ազատման հետեւանքով արդարադատության համակարգը գրեթե մարդասիրական իմիջ ձեռք բերեց, որը շատ պետք էր նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին։ Մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր ամաչում էին իշխանությանը գովերգել, այս ազատումով դա անթաքույց անելու հնարավորություն ստացան։ Սողոմոն Քոչարյանը, որը հետախույզ էր եւ ղարաբաղյան պատերազմի մասնակից, կրկնակի հերոսացավ։ «Երբեք չեմ մոռանա Սողոմոն Քոչարյանին, նրա մարդ տեսակին, վերջին օրերի մեր ջերմ զրույցները, կատակները. …
Պետություն, նայիր քեզ հայելու մեջ ու մի վախեցիր, երբ այնտեղ հրեշ տեսնես. …Հոգուդ խաղաղություն, ՄԵԾ ՄԱՐԴ», — երեկ գրեց իր պատին Քոչարյանի փաստաբան Գրիշա Բալասանյանը, իսկ այսօր նոր գրառում արեց՝ լրագրողներին խնդրելով չզանգահարել Սողոմոնի ազգականներին, հարգել նրանց վիշտը։ Ծանր հիվանդություններից, սրտային անբավարարությունից տառապող Քոչարյանին աջակցելու հաշվեհամար էին բացել բանկում, գումար էին հավաքում, բոլորը հույս ունեին, որ ազատությունը նրան ապաքինվելու ուժ կհաղորդի։ Իրականում սա ազատում չէր, այլ, բերդի լեզվով ասած՝ «ակտիրովկա»։ Մահացու հիվանդ մարդուն «ակտավորում» են։ Կա հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում հանձնաժողովն ազատ է արձակում մարդուն։ Գործնականում «ակտիրովկայի» ենթարկվում են միայն նրանք, ովքեր շուտով մահանալու են, որոնց հաշված օրեր են մնացել, եւ բժիշկներն այլեւս հույս չեն տալիս, երբ դատապարտյալն այլեւս չի կարող ապրել, ազատ տեղաշարժվել, շնչել, հաճույք ստանալ կյանքից, վայելել այն, հետեւապես, չի էլ կարող տանջվել այդ վայելքից զուրկ մնալով, եւ ազատազրկումը դադարել է պատիժ լինելուց։ Էյֆորիան, որը տիրում էր Սողոմոն Քոչարյանի ազատման առիթով, ուղղակի անտեղի էր, եւ այսօր դա գիտակցում են անգամ նրա ազատվելու կապակցությամբ միմյանց շնորհավորողները։ Սողոմոն Քոչարյանը դատապարտվեց 29 տարեկանում։ Ընտանիքը ծայրաստիճան չքավոր է։ Մայրը տարիներով իրեն հասանելիք թոշակը չէր ստանում։ Կինը մահացավ, երբ նա բանտում էր։ Աղջիկը՝ Սյուզին, որն ընդամենը 2 անգամ էր եկել իր մոտ տեսակցության, անցյալ տարի ինքնասպան եղավ։
Ժայռից ցած էր նետվել։ Սողոմոն Քոչարյանին մահվան էր դատապարտել Գերագույն դատարանը, Երեւան-Մեղրի մայրուղու վրա բեռնատարի վարորդին սպանելու համար։ Սողոմոնը նրան թալանել էր ու փախել։ Ըստ գործի նյութերի, Սողոմոն Քոչարյանը կրակել է այդ քաղաքացու բեռնատար ավտոմեքենայի անվադողին, երբ վերջինս դուրս է եկել մեքենայից, մոտ հեռավորությունից կրակել է նրա թեւին։ Վարորդն ընկել է, գլուխը հարվածել ինչ-որ բութ մակերեսի եւ մահացել։ Վարորդն Իրանի քաղաքացի էր, ծագումով ադրբեջանցի։ 1995 թվականն էր, երբ Հայաստանն ակտիվորեն «բարեկամանում» էր Իրանի հետ։ Իրանի սահմանին ազատ առեւտրի գոտի էին բացում, խրախուսում էին ներմուծումն այդ երկրից, ամեն ինչ անում էին, որ Հայաստանում իրանական ապրանքներ գան լցվեն շուկա։ Իրան էին արտահանում Հայաստանի գունավոր մետաղը, թալանելով գործարանները։ Սողոմոն Քոչարյանին մահվան դատապարտելը քաղաքական հարց էր, սա դեսպանատան միջոցով Հայաստանի Հանրապետությանը հաղորդած Իրանի Իսլամական Հանրապետության պահանջն էր, եւ այս մասին խոսում էին նաեւ իրավական շրջանակներում։ Դատարանում տուժողի իրավահաջորդն Իրանի դեսպանատան ներկայացուցիչն էր, որը մահվան դատավճիռ պահանջեց։ Իսկ ինչ ասես, որ չես անի բարեկամ երկրի պահանջով։ Արդեն բազմիցս գրվել է, որ Քոչարյանի դատավճիռն ուներ խոցելի կողմեր, եւ որ այն արձակող Գերագույն դատարանը հաշվի չի առել մեղմացուցիչ հանգամանքները, որ դատավարությունը եղել է կարճ եւ հապճեպ։ Մի կպչուն զուգահեռ է առաջանում՝ Քոչարյանի կյանքի տխուր հանգամանքները, նրա դատապարտման պատմությունը վերհիշելիս։ Ադրբեջանում նրանք, ովքեր հայ են սպանում, մեդալներ եւ նյութական պարգեւներ են ստանում երկրի նախագահից։ Իսկ Սողոմոն Քոչարյանը, որն ադրբեջանցի էր սպանել, անողոքաբար ոչնչացվեց հանուն Հայաստանի Հանրապետության։ Այս տարիների ընթացքում Նուբարաշենի բերդի բնակիչները, որպես ցմահների հանդեպ դրսեւորվող ծայրահեղ անարդարության օրինակ, մատնացույց են անում Սողոմոն Քոչարյանի գործը։ «Ցմահ են տվել թուրք սպանելու համար»,- ասում են նրանք։
ՀԳ․ Արդեն թոշակի անցած դատավոր Մհեր Խաչատրյանը՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, որը, որպես վերջին ատյան, ժամանակին հաստատել էր մահապատժի դատավճիռը, դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյոք քաղաքական գործոնը նկատի ունեցե՞լ են դատավճիռ կայացնելիս։ «Չեմ էլ հիշում այդ գործը եւ ինչպե՞ս հիշեմ՝ 20 տարի է անցել»,- ասաց դատավորը։ Կարելի է կարծել՝ հազարավոր մահվան դատավճիռներ են արձակել, այս մեկն էլ չի հիշում։ Մինչդեռ երբ Մհեր Ենոքյանն ու Սողոմոն Քոչարյանը փախել էին բանտից, Մհեր Խաչատրյանն այն դատավորներից էր, որին հատուկ հսկողության տակ էին առել՝ որպես վրեժխնդրության հավանական թիրախ։
Սյուզան Սիմոնյան
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.