«Նոյեմբերի 3-ին Տուլայում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի շահերը դեռ շարունակում է պաշտպանել հանրային պաշտպանը: «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի (Պալաչ) խոստումն անկատար է մնացել, որն ավտովթարին հաջորդած օրերին հայտարարել էր, թե Գառնիկ Հարությունյանի համար փաստաբան է վարձելու: Վարորդի եղբոր՝ Հարություն Հարությունյանի հետ զրույցում տեղեկացանք, որ Հարությունյանների ընտանիքից Ռուսաստան մեկնողներ չեն եղել, մինչ այժմ ընտանիքի անդամների հետ ոչ ոք կապ չի հաստատել, նորություններն էլ շարունակում են իմանալ լրատվամիջոցներից։ «Եղբորս հետ չենք խոսել, այս պահին միայն հանրային պաշտպանը կարող է մտնել նրա մոտ, թե չէ ոչ մեկ չի կարող նրան տեսակցել: Հանրային պաշտպանի հետ կապ չկա, ոչ էլ Ռուսաստանի դեսպանատան:
Արթուր Հարությունյանի ասած փաստաբան վարձելու մասով էլ ոչ մի նորություն չունենք»,- ասաց Հարություն Հարությունյանը: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատնից նույնպես որեւէ տեղեկատվություն չունեն նոր փաստաբանի հարցով: Ինչ վերաբերում է ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված ուղեւորներին, ապա դեսպանատան մամուլի քարտուղար Լեւոն Թորգոմյանը նշում է, որ համայնքային հիվանդանոցներում գտնվողների մի մասը տեղափոխվել է Տուլա, 2 վիրավոր՝ Մոսկվա։ «Նրանցից մեկի վիճակը ծանր է, բայց կայուն: Հիվանդներից մեկի վիճակն էլ էր ծանր, բայց արդեն բարելավում կա, բժիշկներն ասացին: Տվյալ պահին խոսքը գնում է նրանց ապաքինվելու մասին, երբ վիճակները բարելավվի, եւ բժիշկներն էլ կհամաձայնեն տեղափոխելու, բնականաբար, այդ ամենը կկազմակերպվի»,- նշեց Լեւոն Թորգոմյանը»:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.