Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարում կուտակված վնասակար նյութերը, որոնք ներկայում 300 մլն տոննա են եւ տարեկան ավելանում են 18-20 մլն տոննայով, հետագա մշակման են ենթարկվելու, եւ դրանով զբաղվելու է «Ալյոտիգ» ՍՊԸ-ն։ Խոսքը Ողջի, Փոխրուտ եւ Արծվանիկ համայնքների հողերում գոյացած լցակույտերի մասին է։ Այս մասին կառավարությունը հուշագիր է ստորագրել կոմբինատի ղեկավարության, նշված ընկերության եւ VSEI ձեռնարկությունների խմբի ղեկավար Եվգենի Գիների հետ։ Վերջինս, ինչպես հայտնի է, 200 մլն դոլար է ներդնելու ապարների մշակման գործում։ Նախագծի վերաբերյալ հարցեր տվեցինք «Ալյոտիգ» ՍՊԸ տնօրենի խորհրդական Ահարոն Չիլինգարյանին։ Նա ընկերությունում զբաղվում է պոչամբարների նախագծով։
Դուք մասնակցել եք օրենքի քննարկումներին եւ նախագծի մշակմանը։ Արդյոք ձեր ընկերությունում աուդի՞տ է անցկացվել, որից հետո միայն որոշվեր, որ դուք կարող եք զբաղվել պոչամբարի ապարների մշակմամբ։
Աուդիտի պահանջ օրենքով չկա դրված։ Որովհետեւ այդ մեծ պրոյեկտը դեռ չի սկսվել։ Երբ որ սկսվի, ամեն ինչ կլինի, իհարկե։ Կլինեն տարատեսակ աուդիտներ, պետությունն ինքն էլ օրենքով մոնիտորինգ է սահմանում։ Օրենքի մեջ է գրված։ Ամեն ինչ կլինի ապագայում։
Իսկ երբ որ ԱԺ-ն օրենք էր ընդունում ձեր ընկերության վերաբերյալ, այդ ժամանակ պետք չէ՞ր ուսումնասիրել ձեր ՍՊԸ-ի վիճակը, նոր ընդունել այն։ Այդպես ավելի ճիշտ չէ՞ր լինի։
Ոչ, նման պահանջ չկա։ Կառավարությունով քննարկվել է, հուշագիր է ստորագրել, կառավարությունը նայել է այդ ընկերության վերաբերյալ տեղեկատվությունը՝ եւ իրենը, եւ էքսպերտներինը։ Դրա կարիքը չէր եղել, իսկ երբ որ սկսվի նախագիծը, բազմաթիվ անգամ դա կլինի։
Իսկ դուք ներկայացրե՞լ եք տեխնոլոգիան, թե ինչպես եք մշակելու լցակույտերում հավաքված ապարները։
Դեռ ժամանակը չէ։ Բայց եթե ուզում եք հրապարակել, գործադիր տնօրենի հետ կապվեք։
Երբ որ ասում եք՝ մշակելու եք թափոնները, լցակույտերը, արդյոք դրանից հետո չե՞ն մնում նոր թունավոր նյութեր, նոր թափոններ։ Դա անմնացորդ արտադրությո՞ւն է լինելու։
Այո, նպատակը, ի վերջո, դա է, որոշակի տարիների ընթացքում հասնելու է դրան։
Իսկ մինչ այդ հնարավո՞ր է, որ ինչ-որ տարածքներ աղտոտվեն։
Դե, աղբը մաքրվում է։ Առաջին տարվանից սկսած՝ 15 տոկոսով աղբն սկսում է մաքրվել, հետո ինքը չի կուտակվելու որեւէ հեղուկի տեսքով կամ այլ կերպ, այլ վերածվելու է ապակե զանգվածի, ոնց որ աղյուսների, եւ այդ տեսքով պահվելու է, ինչը բազմակի անգամ պակաս վտանգավոր է։
Իսկ որտե՞ղ են պահվելու այդ «աղյուսները»։
Շարվելու են ինչ-որ մի տեղ, մինչեւ որ նաեւ դրա մշակելու ժամանակը կգա։ Հետաքրքիր իրավիճակ է ստացվում։ «Ալյոտիգ» ընկերությունը Գիների փողերով Հայաստանում մշակելու է պղնձամոլիբդենայինի գործունեության արդյունքում կուտակված թափոնները, վնասազերծելու է դրանք։ Այս գործունեության արդյունքում պոչամբարների տարածքներն ազատվելու են թունավոր նյութերից, իսկ մեկ այլ տարածքում էլ պոչամբարի նյութերի մշակման արդյունքում առաջացած նոր թունավոր նյութեր են պահեստավորվելու, մինչեւ որ «Ալյոտիգն» անմնացորդ տեխնոլոգիա հայտնաբերի եւ այս նոր տարածքն էլ մաքրի։ «Ալյոտիգի» տնօրենի խորհրդականը մի քանի անգամ շեշտեց, որ իր խոսքերը հրապարակման ենթակա չեն, եւ մեր ոչ բոլոր հարցերին էր պատասխանում։ Օրինակ, վստահելի աղբյուրից տեղեկություն ենք ստացել, որ «Ալյոտիգը» 8 մլն. դրամի պարտքեր ունի, եւ Սեւանի հարկային տեսչությունը կալանք է դրել ընկերության հաշիվների վրա։ Սեւանի հարկային տեսչության իրավաբանական բաժնից հրաժարվեցին հայտնել, թե կա՞ արդյոք կալանք «Ալյոտիգի» հաշիվների վրա, պատճառաբանելով, որ դա հարկային գաղտնիք է։ «Մենք ուզում ենք ճշտել՝ ունի՞ արդյոք ընկերությունը հարկային պարտավորություններ, թե՞ ոչ»։ «Եթե ուներ պարտավորություններ, կարող եմ ասել, որ գործողությունները կատարված են»,- պատասխանեցին հարկայինից՝ հասկացնելով, որ պարտքը եղել է, բայց մարված է։ Ստացվում է, որ մեր կառավարությունն աջակցում է անբարեխիղճ հարկատուի, վստահելով նրան ռազմավարական նշանակության արտադրություն, միլիոնավոր դոլարների ներդրում։
Սյուզան Սիմոնյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.