013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ քաղաքական կոչերով փողոց դուրս Արմեն Հովհանիսյանը դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման և ազատ է արձակվել պատիժն ամբողջությամբ կրելուց հետո:
Ինչպես քննության ամբողջ ընթացքում, այնպես էլ այսօր Հովհաննիսյանը պնդում է՝ ինքն ու ընկերները դատարանի առջև կանգնեցին քաղաքական հայացքների համար և պատժվեցին իշխանության հրամանով․ — «Սա ի՞նչ պատիժ: Իրանք ինձ չեն կարա պատժեն․ ընդամենը ռեժիմը ինձ ապօրինաբար զրկեց որոշակի ժամանակով ազատ տեղաշարժվելու իրավունքից, զրկեց ին ընտանիքի, իմ հարազատների հետ լինելուց: Բայց ոչ մի ակնթարթ այդ երկու տարվա ընթացքում ես ինձ ազատազրկված չեմ զգացել: Որովհետև ոչ ոք ու ոչ մի հանգամանք չի կարող ինձ զրկել մտքի, խոսքի և իմ քաղաքացիական դիրքորոշման իրավունքից»:
Հովհաննիսյանն «Արժեքների հեղափոխության» գործով արդեն երրորդ ազատ արձակվածն է․ 9-ը դեռ շարունակում են մնալ ճաղերից այն կողմ, այդ թվում նաև 6 տարվա ազատազրկման դատապարտված Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը։
Երկու տարի առաջ իրենց սկսած պայքարը, Հովհաննիսյանի խոսքով, չի ավարտվել․ — «Ընկերներին չեն դավաճանում ու թշնամու գերության մեջ չեն թողնում: Դեռ ճաղավանդակների հետևում են գտնվում և՛ իմ ընկերները, և՛ Հայկ Կյուրեղյան,մ և՛ Վոլոդյա Ավետիսյանը: 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունում ունենալ քաղբանտարկյալներ, դա ողբերգություն է»
Հովհաննիսյանի խոսքով, ընդդիմադիր դիրքորոշման համար քրեակատարողական հիմնարկում վատ կամ առանձնակի վերաբերմունքի չի արժանանացել, բողոքներ չի լսել նաև Շանթ Հարությունյանից։
Սպառելով ներպետական ատյանները՝ Շանթ Հարությունյանի փաստաբանը 2 ամիս առաջ բողոք է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ արդար դատաքննության իրավունքի խախտման դեպքերից բացի, փաստաբանն ընդծել է նաև, որ խախտվել է ամբաստանյալների անմեղության կանխավարկածը, և հիշատակել նախքան դատավճիռը Կոլումբիայի համալսարանում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Շանթն ու իր ընկերները նպետք է դատապարտվեն, քանի որ հանցագործ են։
Ուշագրավ է, որ ՄԻԵԴ-ը այս գործը վարույթ ընդունեց 15 օրվա ընթացքում, ինչը, ըստ փաստաբանների, արտառոց է։
Հովհաննիսյանին դիմավորելու եկած իրավապաշտպան Ֆելիքս Հայրապետյանն ասաց․ — «Մեր ներսում միայն մի ցանկություն էր․ ի դեմս Արմենի, մենք սպասում ենք, նկարում ենք մեր մտքում այն պահը, երբ մյուսներն էլ դուրս կգան, և մենք իրենց կդիմավորենք»:
azatutyun.am
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.