«Ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ նրանց ներկայացուցիչների արձագանքը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարին եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանում «քաղաքականություն» հասկացությունը պետք է հիմնովին վերանայվի: (Եվ ինչո՞ւ միայն Հայաստանում՝ ամբողջ աշխարհում): Արձագանքը մոտավորապես հետեւյալն է. մեր ժամանակ ավտոբուսները չէին վթարվում, մինչեւ ռեժիմը չփոխվի, վթարները շարունակվելու են: Մարդկային պարզ մոտեցումները՝ վիշտը, կարեկցանքը, նրբանկատությունը, մեր քաղաքականությանը հակացուցված են: Եթե մարդկային կյանքեր խլած աղետի նկատմամբ է վերաբերմունքն այդպիսին, ապա սահմանադրական փոփոխությունների նման բարոյական առումով չեզոք խնդրի մասին կարելի է ասել ամեն ինչ:
Շատերը, երեւի, կհամաձայնեն, որ կիսանախագահական համակարգը ներկայիս Հայաստանի համար ամենաօպտիմալն է, եւ այն մոտակա տասնամյակի ընթացքում, իմ կարծիքով, չպիտի փոխվի: Բայց դրա մասին չի խոսվում, որովհետեւ դա բոցաշունչ ճառերի առիթ չի տալիս: Փոխարենը ասվում են տարօրինակ բաներ: Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանն, օրինակ, մտահոգություն է հայտնում, որ սահմանադրական փոփոխությունները վտանգում են Հայաստանում արդեն իսկ «փխրուն ժողովրդավարությունը»: Պետք է ենթադրել, որ իր՝ արտգործնախարար լինելու ժամանակ ժողովրդավարությունը փխրուն չէր, շատ ամուր էր, եւ այդ ամուր ժողովրդավարության բարձրակետը մարտի 1-ն էր: Այդպիսին է քաղաքականությունը՝ հայաստանյան աշխարհընկալմամբ. «մենք լավն էինք», «բա մեր վախտ էդ ձե՞ւ էր», «այ, որ մենք գանք, էլի լավ կլինի»: Պետք է հստակորեն գիտակցել, որ ամբողջ երկու տասնամյակ էլ «էդ ձեւ է», եւ այս ընթացքի վերաբերյալ ոչ «նախկինները», «ոչ ներկաները» գլուխ գովելու տեղ չունեն: Եվ քանի որ 20 տարի «մի ձեւ» է, դրանից կարելի է պարզ հետեւություն ունել. քաղաքականությունը չպիտի լինի պայքար հանուն նրա, որ փոխվի առաջին կամ որեւէ այլ դեմքի անուն-ազգանունը՝ դա որեւէ իմաստ, որեւէ նշանակություն չունի»:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.