Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որի զեկույցը սննդամթերքը քաղցկեղածինների ցուցակ մտցնելու մասին աղմկահարույց աժիոտաժ էր առաջ բերել, մսի պոտենցիալ վտանգի մասին տվյալների վերաբերյալ պարզաբանումով է հանդես եկել։ ԱՀԿ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մարդկանց բոլորովին էլ կոչ չեն անում դրա պատճառով հրաժարվել մսամթերքից։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ բոլոր համաշխարհային լրատվամիջոցները շտապել էին տեղեկացնել կազմակերպության փորձագետների եզրահանգումների մասին, որոնց համաձայն մարդիկ ոչ միայն պիտի հրաժարվեն վերամշակված միս պարունակող մթերքներից, այլեւ մսից ընդհանրապես։ Ինչպես գրել է The Independent-ը, «կազմակերպությունը կարմիր միսն ընդհանուր առմամբ դասել է «հնարավոր քաղցկեղածին մթերքների» թվին։
Այդ հայտարարությունը վրդովմունք է առաջ բերել միս եւ մսամթերք արտադրողների, ինչպես նաեւ մսային կերակրատեսակների շատ սիրահարների եւ միս օգտագործողների շրջանում։ Ընդդիմադիրները հույս ունեն, որ ԱՀԿ-ը դիտավորյալ չափազանցնում է միս օգտագործելու վտանգը՝ իրեն, օրինակ, այսպիսի արտահայտություն թույլ տալով․«օրվա ընթացքում խոզապուխտի ընդամենը երկու շերտիկը (50 գր) 18%-ով մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը»։
Դրան ի պատասխան, ԱՀԿ-ն որոշել է ճշգրտում մտցնել՝ ասելով, թե մարդկանց բոլորովին կոչ չի անում ընդհանրապես հրաժարվել մսից եւ մսամթերքից։ Կազմակերպության մասնագետները պարզաբանել են, որ նրանց վերջին հայտարարությունը հաստատել է այն հանձնարարականները, որոնք սպառողներին խորհուրդ էին տալիս չափավորություն պահպանել մսամթերքի գործածության հարցում։
«Հոդվածում չի խոսվում միս ուտելը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Դրանում ընդամենը նշված է, որ մսամթերքի գործածությունը նվազեցնում է ուղիղ աղիքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը», — պարզաբանել են ԱՀԿ-ում։
Կազմակերպությունից հայտնել են նաեւ, որ հաջորդ տարվա սկզբին այդ թեմայով եւս մի հետազոտություն կիրականացվի։
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.