Հյուսիս-հարավ ծրագիրը կարելի է համարել մեր նորագույն պատմության ամենամեծ տնտեսական բլեֆը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար, նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը:
Նա մասնագորապես, գրչել է.
«Ես այսօր հետևում էի խորհրդարանում բյուջեի քննարկումներին: Ասեմ, որ համաձայն եմ Հրանտ Բագրատյանի հետ, որ սա պարտվողական բյուջե է: Համաձայն եմ նաև, որ արդեն ձանձրալի է դառնում, երբ 2008-ից սկսած՝ կառավարությունն իր ձախողություններն ու անգործությունը բարդում է արտաքին միջավայրի վրա:
Ես կարծում եմ, որ Հայաստանում իրոք կարելի է՝ անկախ արտաքին գործոններից, տնտեսական բարձր աճ ապահովել: Դրա համար պետք է լինել ավելի համարձակ, շեշտը դնել տնտեսական աճի վրա՝ կիրառելով հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնողական քաղաքականություն՝ թեկուզ ի հաշիվ դեֆիցիտի մեծացման:
Իհարկե, այստեղ կա կարևորագույն մի խնդիր: Նման քաղաքականության հաջող իրականացման համար կառավարությանն անհրաժեշտ է երեք հատկանիշ.
• երկրի զարգացման տեսլական և ծրագիր,
• քաղաքական կամք՝ անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների համար,
• ժողովրդի անվերապահ վստահություն:
Դժբախտաբար, այս երեքն էլ այսօր բացակայում են: 2008-ից ի վեր պետությունը չի կարողացել ներկայացնել երկրի զարգացման ծրագիր, չի ունեցել ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք կարող էին էապես համախմբել երկրի տնտեսական ներուժը և խթանել աճը: Առայսօր ներկայացվել է միայն Հյուսիս-հարավ ճանապարհի ծրագիրը: Դատելով ծախսված գումարներից, ուշացված ժամկետներից և իրականացված աշխատանքներից՝ Հյուսիս-հարավ ծրագիրը կարելի է համարել մեր նորագույն պատմության ամենամեծ տնտեսական բլեֆը:
Ինչպես նախկին կառավարությունը, այս կառավարությունը ևս չկարողացավ իրականացնել իր խոստացած բարեփոխումները: Ընդհակառակը, բացասական առկա երևույթներն ավելի խորացան: Վարչապետը չկարողացավ վերականգնել նաև ներդրողների և առհասարակ հասարակության վստահությունը տնտեսության նկատմամբ: Արդյունքում երկրի կարիքների ընթացիկ ֆինանսավորումը շարունակում է իրականցվել հարկային խստացված ռեժիմով և արտերկրից վերցված նորանոր վարկերով: Կառավարությունն այս ընթացքում մեծամասամբ վարել է զսպողական ֆինանսավարկային քաղաքականություն: Բնական է, որ նման պայմաններում Հայաստանի տնտեսությունը կգտնվի անկման կամ լավագույն դեպքում՝ լճացման մեջ:
Ինչ վերաբերում է վստահությանը, ապա դրա բացակայությունն իսկապես մեր տնտեսության զարգացումը խոչընդոտող ամենահիմնական գործոններից է: Երկրի ներսում փողի պակաս չկա, պարզապես փողի տերերը չեն ուզում ներդնել տնտեսության մեջ: Մի պարզ փաստարկ. 2008թ. երկրում փողի զանգվածը կազմում էր մոտ 708 մլրդ դրամ, այդ տարում մեր ՀՆԱ-ն կազմել է 3,568 տրլն դրամ: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում փողի զանգվածը շրջանառվել է մոտ հինգ անգամ: 2014թ. փողի զանգվածը եղել է 1,674 տրլն դրամ, իսկ ՀՆԱ-ն՝ 4,843 տրլն դրամ: Սա նշանակում է, որ տարվա ընթացքում փողի զանգվածը շրջանառվել է մոտ 2.8 անգամ: Այլ կերպ ասած, եթե փողի զանգվածը շրջանառվեր նույն արագությամբ, ինչ 2008թ., ապա ՀՆԱ-ն 2014թ. պետք է կազմեր ոչ թե 4,843 տրլն, այլ 8,37 տրլն դրամ: Մոտավորապես կրկնակին:
Իհարկե, սրանք կոպիտ հաշվարկներ են, բայց ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում խնդիրը ոչ թե փողի պակասն է, այլ փողի տերերի վստահության պակասը կառավարության և տնտեսության նկատմամբ:
Չի կարելի անվերջ շահարկել արտաքին գործոնները, առավել ևս, երբ համաշխարհային տնտեսությունը միանշանակ մտել է աճի փուլ»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.