«Ոչ»-ի քարոզչության համատեղ շտաբը երեկ Ազատության հրապարակում կազմակերպել էր իր հերթական հանրահավաքը, որը, ինչպես եւ նախորդը, տապալվեց: Միայն թե՝ մի տարբերությամբ. եթե նախորդ անգամ եղանակային պայմանները լավ էին, այս անգամ անձրեւ էր, եւ կազմակերպիչները հանրահավաքի սակավամարդությունը բացատրում էին անձրեւի հանգամանքով: Ազատության հրապարակում հազիվ 300-400 մարդ էր հավաքվել: Սրանք հիմնականում պատահական մարդիկ էին, որովհետեւ նույնիսկ հանրահավաքի կազմակերպիչ ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներից շատերը հարկ չէին համարել ներկա գտնվել հանրահավաքին: Հիմա նրանք զբաղված են շատ ավելի կարեւոր եւ օգտակար գործով: Տեղամասային ընտրական հանձնաժողովները ձեւավորվելու են նոյեմբերի 6-11-ը: Եվ արդեն հայտնի է, որ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Ժառանգությունը», կանգնած են լուրջ խնդրի առաջ, քանի որ նրանք չեն կարողանում լրացնել հանձնաժողովների իրենց հասանելիք տեղերը: Եվ դա այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամը իր այդ 1 օրվա աշխատանքի դիմաց ստանալու է 50 հազար դրամ, իսկ հանձնաժողովի նախագահը՝ 100 հազար: ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ անկեղծորեն ասում են, որ 100 ընտրատեղամաս ունեցող տարածքներում իրենք չունեն նույնիսկ 10 մարդ: Համամասնությամբ կուսակցություններին տրված է նաեւ հանձնաժողովի նախագահ ունենալու հնարավորություն: Բայց ՀԱԿ-ի եղած անդամները չեն ուզում լինել հանձնաժողովի նախագահ երկու պատճառով. նախ՝ հասկանում են, որ նման պատասխանատվություն ստանձնելով՝ իրենք ենթարկվելու են իշխանությունների ճնշմանը, ինչին պատրաստ չեն, բայց գլխավորը՝ չունեն համապատասխան փորձ եւ գիտելիքներ հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարելու, ընտրական պրոցեսը կազմակերպելու, արձանագրություններ կազմելու համար: Չունենալով մարդկային ռեսուրս՝ այս կուսակցությունները գյուղերում դիմում են ՀՀԿ-ական գյուղապետերի օժանդակությանը, որոնց վրա է դրված «այո»-ի համար ձայներ ապահովելու գործը: Գյուղապետերն էլ մեծ հաճույքով գնում են այդ տեղերը, որպեսզի կարողանան առանց որեւէ լուրջ խնդիրների եւ ավելորդ գլխացավանքի լուծել իրենց խնդիրը: Նույնը կատարվում է մնացած ավելի մեծ համայնքներում, ինչի արդյունքում ընտրական հանձնաժողովները լրացվելու են հիմնականում իշխանության ներկայացուցիչներով, եւ հենց նրանք էլ կազմակերպելու են հանրաքվեն: Ասվածի մեջ այնքան էլ դժվար չէ համոզվել. թող ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» հրապարակեն իրենց տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անուն-ազգանունները եւ կուսակցական պատկանելությունը, հրապարակեն, թե որ տեղամասում է իրենց ներկայացուցիչը ընտրվել նախագահ, եւ մենք բոլորս կտեսնենք, թե իրականում ինչ թատրոն է բեմականացվում մեր աչքի առաջ: Հայաստանում կա մոտ 1800 ընտրատեղամաս, բայց այդ կուսակցությունները չունեն նույնիսկ դրա կեսի չափ անդամներ կամ համախոհներ: Խոսքը իրական անդամների եւ ոչ թե թղթի վրա գրվածների մասին է: Թատրոն է այն պարզ պատճառով, որ այս կուսակցությունների լիդերները հրապարակում կանգնած հասարակությանը համոզում են, որ իրենք պայքարելու են ընտրակեղծիքների դեմ, մինչդեռ արդեն տեւական ժամանակ զբաղված են հանձնաժողովներում ունեցած իրենց տեղերը վաճառքի առարկա դարձնելով: Դեկտեմբերի 6-ին այս կուսակցությունները կհայտարարեն, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են, բայց որեւէ մեկը նրանց չի ասի, որ այդ արդյունքները կեղծվել են ոչ թե դեկտեմբերի 6-ին, այլ այն ժամանակ, երբ իրենք շուկայական տնտեսության կանոններին համապատասխան աճուրդի էին հանել ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերը: Բայց նրանք անպայման կբողոքեն, կընդվզեն, որպեսզի որեւէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե իրականում ինչով են զբաղված իրենք»:
Ժամանակ
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.