Երգչուհի Հասմիկ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում օրերս հրապարակել էր լուսանկար, որը մակագրել էր այսպես. «Մի՛ դարձրեք մարդուն Ձեր կյանքի իմաստը. նա կհեռանա»։ Երգչուհու գրառումը խոսակցությունների տեղիք էր տվել, թե նա և Շանթ Կիրմիզյանն ամուսնալուծվել են։
BlogNews-ի հետ զրույցում Հասմիկն ասաց, որ գրառումն ընդհանրապես կապ չունի իր անձնականի հետ։ «Ինձ մոտ ամեն բան շատ լավ է և դեպի ավելի լավն է գնում, ուղղակի ես շատ համամիտ եմ այդ խոսքերի հետ։ Նկարս այդպես մակագրեցի ի նշան նրա, որ ես ստորագրում եմ դրա տակ. երբևիցե ոչ մի կին չպետք է իր կողքի տղամարդուն դարձնի իր կյանքի միակ իմաստը, քանի որ դա ինչ-որ առումով անհետաքրքիր է դարձնում հենց կնոջը։ Ես հաճախ եմ նկատում, որ երբ կանայք իրենց կողակիցներին դարձնում են կյանքի միակ իմաստը, տղամարդիկ հեռանում են, և դա գրեցի ինչ-որ առումով կանանց օգնելու համար։ Կինը միշտ պետք է հետաքրքիր լինի իր առանձին աշխարհով, և տղամարդը ոչ մի վայրկյան չպիտի զգա, որ ինքն է կնոջ կյանքի միակ իմաստը»,- ասաց Հասմիկը։
Հարցին՝ Շանթին սիրելով հանդերձ ինքը կարողանո՞ւմ է նրան չդարձնել իր կյանքի միակ իմաստը, Հասմիկը պատասխանեց. «Այո, որովհետև ես այնպիսի կյանքի փորձ եմ ունեցել… Կարծում եմ՝ տղամարդուն կյանքի իմաստ դարձնում են տարիքով ավելի փոքր աղջնակները, եթե ես ցանկանամ էլ, իմ սխալները չեմ կրկնի, որովհետև արդեն իմունիտետ ունեմ և ուղեղով եմ վերաբերվում այդ հարցին, ոչ թե միայն էմոցիաներով։ Թեև պետք է նշեմ, որ իմ կողքի տղամարդն արժանի է, որ ես իրեն անձնազոհաբար սիրեմ և ինչ-որ առումով դարձնեմ իմ կյանքի իմաստը։ Իհարկե, որոշ առումներով ես նրան դարձել եմ իմ կյանքի իմաստը, սակայն կարևոր է, որ դա փոխադարձ է։ Չեմ ուզում, որ կանայք միակողմանիորեն անեն դա, անձնազոհ լինեն։ Փառք Տիրոջը, իմ և Շանթի հարաբերությունները շատ առողջ են. նա իր աշխատանքն ու աշխարհն ունի, ես՝ իմ աշխատանքն ու աշխարհը։ Մենք շատ բաներ ունենք իրարից սովորելու, հարցնելու, նոր բաներ իմանալու, ինչն ավելի հետաքրքիր է։ Կինը չպետք է կորցնի իր անհատականությունը»,- ասաց Հասմիկը, իսկ հետաքրքրասերներին խորհուրդ տվեց զբաղվել իրենց գործերով, ոչ թե հետաքրքրվել ուրիշի անձնականով և բարդացնել իրենց կյանքը։ «Ես այն երգչուհին եմ, ով երբեք չի վախեցել հանրությանը հայտարարել անձնական կյանքի փոփոխությունների մասին։ Եթե իմ կյանքում ինչ-որ բան ինձ դուր չգա, ես կամուսնալուծվեմ և երբեք դա թաքուն չեմ պահի, թող հանգիստ լինեն»,- նշեց երգչուհին։
Անդրադառնալով ստեղծագործական նորություններին՝ երգչուհին նշեց, որ արդեն պատրաստ է իր նոր՝ «Դու պիտի ապրես» երգը, որի երաժշտությունն ինքն է գրել, խոսքերը՝ Ավետ Բարսեղյանը։ Երգչուհին նախատեսում է այն տեսահոլովակով ներկայացնել։ «Ավելորդ համեստություն չեմ անի, երգն այնքան լավն է ստացվել, որ անպայման պետք է տեսահոլովակ ունենա։ Սա այնպիսի երգ է, որը պետք է տեսահոլովակով ներկայացնել, այդ իսկ պատճառով երգը դեռևս ոչ մի տեղ չի հնչի»,- ասաց Հասմիկն ու հավելեց, որ նկարահանումները կսկսեն ամանորյա թոհուբոհից հետո։
- 12:10Որ օրն այստեղ թշնամին նման աշխատանքներ կատարի, հերները կանիծենք․ Շուռնուխի գյուղապետը՝ խրամատ փորելու մասին
- 11:10Արցախում օրվա հացի խնդիր կա. բնակիչները Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել
- 14:10Ղուլյան. ԱԺ բերված հրացաններով կարելի էր շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին
- 13:10Այդ լացին, գավառական դերասանությանը, դերասանին հարիր այդ պահվածքին արդեն քչերն են հավատում. հոգեբանը՝ Ն․ Փաշինյանի մասին
- 12:10Փաշինյանը բացարձակապես իրավունք չի ունեցել իրեն գլխավոր հրամանատար հայտարարել. Զատուլին
- 11:10Օնիկ Գասպարյանն այդ հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների դրդմամբ
- 15:10ՀՀ վարչապետին «Իսկանդերի» իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ
- 13:10Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան
- 12:10Իշխանությունը փոխանակ փորձի ճգնաժամի հանգուցալուծումը տա, ոմանք հայտարարում են՝ ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն
- 15:10«ԴՆԹ-ի պատասխանները կեղծում են, կվառե՛նք Հերացին»․ անհետ կորածի ծնողն ահազանգում է. 168.am
05.03.2021 | 15:10
05.03.2021 | 14:10
05.03.2021 | 13:10
05.03.2021 | 12:10
05.03.2021 | 11:10
04.03.2021 | 15:10
04.03.2021 | 14:10
04.03.2021 | 13:10
04.03.2021 | 12:10
04.03.2021 | 11:10
03.03.2021 | 15:17
03.03.2021 | 14:10
03.03.2021 | 13:10
03.03.2021 | 12:10
03.03.2021 | 11:10
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.