« Կալանավայրերում չլսված, չտեսնված «խոշոր» չափի՝ 30 հազար դրամանոց «սպարտիվկայի» համար քրեական հետապնդման ենթարկվող «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ Մանուկ Պողոսյանը հոկտեմբերի 26-ին աշխատանքից ազատման դիմում ներկայացրել է, սակայն դեռեւս ազատման մասին հրաման չկա, այժմ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է արդարադատության գնդապետ Վ. Եղիազարյանը: ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից եւս մեզ հայտնեցին, որ առայժմ ազատման հրաման չկա: Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 19-ից ժամանակավոր դադարեցվել են ընդամենը 7 ամիս աշխատած «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները: Դա արվել է նախաքննական մարմնի միջնորդությամբ: Մեզ հաջողվեց պարզել, որ նրա վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 311-րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալը: Պողոսյանն առայժմ կասկածյալ է: Ուշագրավ է այս գործի հարուցման նախապատմությունը: Հարուցված գործի հիմքում կալանավորի հեռախոսային խոսակցության ձայնագրությունն է, որը թերեւս արվել է ապօրինի: Մենք, անշուշտ, չենք զարմանում, որ ՀՀ քաղաքացիներին ապօրինի գաղտնալսում են, առավել եւս՝ դատապարտյալներին։ Մեզ պատմեցին, որ կալանավորներից մեկը զանգել է իր եղբորը, ասել՝ մեր պետը կգա, էդ սպորտային համազգեստից մի հատ կտաս: Եղբայրն ասել է՝ 200 դոլարանոց «սպարտիվկեն» խի՞ տամ, դատապարտյալն էլ, թե՝ չէ, 30 հազար դրամանոցը տվեք: Պետը գնացել-վերցրել է սպորտային համազգեստը եւ տարել տուն: ՀՔԾ-ն նրա տնից «սպարտիվկան» է առգրավել, խանութից էլ՝ տեսաձայնագրությունը, որտեղ երեւում է, որ պետը գումար չի վճարել, ու այդպես գործ է հարուցվել: Հետագայում թե կալանավորը, թե խանութի աշխատողները հայտարարել են, որ նախնական պայմանավորվածությամբ գումարը վճարելու էր առաջիկայում։ Ի դեպ, այս լուրի հրապարակումից հետո օրեր շարունակ խնդրո գերատեսչություններում «արշալույսները խաղաղ» չեն, ասում են՝ վերին մակարդակով «հոգնաներ են արվել» մի շարք աշխատակիցների»:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.