16 տարի է անցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ից, երբ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորների, կառավարության անդամների, լրագրողների աչքի առաջ մի խումբ ավտոմատավորներ ներխուժեցին ԱԺ նիստերի դահլիճ եւ ի կատար ածեցին ծրագրված սարսափելի ոճրագործությունը, որից մինչ այսօր չենք սթափվել։ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյան, վարչապետ Վազգեն Սարգսյան, ԱԺ փոխխոսնակներ Ռուբեն Միրումյան եւ Յուրի Բախշյան, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյան, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյան, Արմենակ Արմենակյան, Միքայել Քոթանյան. զոհերի մարմինները դեռ հողին չհանձնած, ինչ-որ ներքին եւ մռայլ կանխազգացողությամբ գուշակում էինք, որ այս ոճրագործությունը դեռ երկար ժամանակ չի բացահայտվելու։ Եվ, իրոք, ամեն տարին նոր հարցական էր ավելացնում հոկտեմբերի 27-ի պատմության մեջ։
Կալանավայրում մահացավ գործով կասկածյալ Նորայր Եղիազարյանը՝ էլեկտրիկը, որին «տոկը խփեց»։ 2004-ին կալանավայրում կախվեց Հունանյանների քեռին՝ Վռամ Գալստյանը, իսկ 2010-ին իր անկողնում մահացավ Համլետ Ստեփանյանը՝ միակը, որին ցմահ չէին դատապարտել։ Պաշտոնական վարկածն այս դեպքում սրտի կաթվածն էր։ Այս պաշտոնական վարկածներին ոչ ոք չէր հավատում, որովհետեւ կարծես կախարդական փայտիկի կամ անեծքի ուժով մեռնում էին բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ առնչվել էին հոկտեմբերի 27-ին։ Վկա Տիգրան Նաղդալյանն սպանվեց իր տան մոտ։ Շմայսի եղբայրը՝ Մուշեղ Մովսիսյանը, որին կալանավորել էին եւ հարցաքննել, մահացավ հիվանդանոցում, վիրահատվելուց հետո։ ԱԺ անձնագրային բաժնի աշխատակցուհի Հասմիկ Աբրահամյանը, որը նույնպես վկա էր, կախվեց աշխատավայրում։ Վկա, նախկին բուժաշխատող Ռոզա Հովհաննիսյանը մահացավ ԱՄՆ-ում, որտեղ անցյալ տարի քաղցկեղից մահացավ նաեւ հեռուստալրագրող, Հանրային հեռուստաընկերության թղթակից Տիգրան Նազարյանը։
Հարցականներից վերջինն Էդուարդ Գրիգորյանի անսպասելի հայտնությունն էր համացանցի տարածքում եւ նույնքան անսպասելի անհետացումը։ Անցյալ տարվա նոյեմբերին մասնագիտությամբ մանկաբույժ Էդուարդ Գրիգորյանի բերդի նկարով մի էջ հայտնվեց Ֆեյսբուքում, որտեղ ցմահ դատապարտյալը մի քանի գրառում կատարեց՝ խոստանալով, որ «շուտով, շատ շուտով» պատմելու է այն ամենը, ինչը երկար տարիներ «համառորեն եւ բավական փնթի ձեւով փորձում են թաքցնել հասարակությունից»:
«Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է: Հրապարակելու եմ նյութեր քրեական գործից։ «Տուժողների» եւ «վկաների» ցուցմունքներից հատկապես երիտասարդները շատ բան կիմանան այսօր տարբեր հարթակներից կոկորդ պատռողների մասին եւ ավելի ուշադիր կլինեն քաղաքական «տարբեր ճամբարներ» ներկայացնող գործիչների հետ իրենց շփումներում։ Հուսով եմ, որ ապագայում նրանք կընտրեն ավելի լավ պառլամենտ, որտեղ պատգամավորների ընդհանուր պլանը չի հիշեցնի օժանդակ դպրոցի ավարտական լուսանկար»,- գրել էր իր էջում դատապարտյալը։ Նաեւ նշել էր, որ առանձին անդրադառնալու է Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքներին։
Ըստ պաշտոնական վարկածի, վերջինիս սպանել է Նաիրի Հունանյանի եղբայրը՝ Կարեն Հունանյանը, ինչն անհավանական է, որովհետեւ Արմենակ Արմենակյանի մարմինն ընկած է եղել միջանցքում, ոչ թե նիստերի դահլիճում, ինչպես մյուսներինը: Կարելի է ենթադրել, որ Արմենակյանը կրակոցների պահին դուրս է եկել միջանցք, բայց արդյոք կարո՞ղ էր նրա նման քաջ ազատամարտիկը, հրամանատարը, հայտնի հերոսը փախչել միջանցք, երբ սպանել էին իր սպարապետին։ Հետեւապես, Արմենակյանին սպանել էր այն անձը, որը «փակում» էր ավտոմատավորների թիկունքը, եւ որի անունը չեն տալիս։ Այս մասին գրվել է մամուլում, բայց Էդուարդ Գրիգորյանը խոստանում էր ներկայացնել ճշմարտությունը։
Սակայն շատ արագ նրա լուսանկարով ֆեյսբուքյան էջից անհետացան հոկտեմբերի 27-ի մասին նրա գրառումները։ Էդուարդ Գրիգորյանը լռեց։ Նրան վախեցրել էին՝ ասելով, որ եթե շարունակի, ապա նրա ընտանիքի անդամներին աշխատանքից կհանեն։ Մեր այս տեղեկությունը հստակ է, սակայն նշել աղբյուրը՝ հասկանալի պատճառով, չենք կարող։
Միջնորդավորված ձեւով Էդուարդ Գրիգորյանին երեկ հարցրինք, թե ինչու նա չշարունակեց իր բացահայտումները։ Նա ուղարկեց հետեւյալ պատասխանը․ «Ես ուղղակի չեմ ուզում մանրենք այս հարցը։ Մի օր ճիշտը լինելու է, ինձ հիմա այլ խնդիրներ են հուզում՝ ֆինանսական, դատարան դիմել, փաստաբան վարձել։ Ես նման խնդիրների մասին եմ մտածում։ Ես քաղաքականացնելու մասին չեմ մտածել, բոլոր հիմքերն ունեմ բողոքարկելու այս անօրինական վճիռը»։ Էդուարդ Գրիգորյանի հետ նույն խցում են նաեւ Դերենիկ Բեջանյանը, որը նիստերի դահլիճ մտնողներից էր։ Նա հայտնի է որպես խորհրդային առաջին ահաբեկիչ։ 1988 թվականին նա Կիրովաբադում կամուրջ էր պայթեցրել, եւ նույնիսկ «Վրեմյա»-ով նրան ցույց տվեցին։ Աշոտ Կնյազյանն էլ այն վարորդն է, որն ահաբեկիչներին տարել էր Ազգային ժողով։ Բոլոր այս մարդիկ հասարակությունից դուրս են, եւ շփումը նրանց հետ ուղղակի արգելված է։ Խցակիցների միակ զբաղմունքը հեռուստացույցն է, թերթեր չեն կարդում։ Կալանավայրը նրանց թերթեր չի տրամադրում։
Նրանք ամեն ինչ ստանում են տնից, հարազատներից, վստահեցնում են՝ «իրականում Հայաստանում ոչ մի նորություն չկա»։ Մեզ, հավատարիմ անձանց միջոցով, նաեւ հետեւյալը փոխանցեցին․ «Վերջին անգամ՝ շատ վաղուց, տարիներ առաջ, մեզ այցելել է Ավետիք Իշխանյանը, առաջ լրագրողներ էին գալիս, գալու-գնալու ազատություն կար։ 2008 թվից, երբ որ Հայկ Հարությունյանը դարձավ ՔԿՎ պետ, ոչ ոք չի եկել։ Մեզ հետ արգելված է որեւէ հանդիպում։ Անգամ Հրայր Թովմասյանը, որը Հայկի մոտ նախարար էր աշխատում, իմացավ, որ մեզ հետ հանդիպելու է, փախավ։ Երբ փորձում ենք ներկայացնել մեր գործերը, ասել, որ ոչ մեկի չենք սպանել, գոնե թող ցմահի փոխարեն ինչ-որ ժամկետ սահմանեն, ասենք՝ 20 տարի, նրանք ասում են, որ վերեւից պետք է սիգնալներ լինեն, որ մենք լսենք։ Մեր ուզածն ընդամենը արդար բաց դատն է, որ մեզ լսեն՝ առանց քաղաքականացնելու»։
Սյուզան Սիմոնյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
- 15:10Արցախում «չպայթած» ռուսական հրթիռները քաղաքական պայթյուն առաջացրեցին Հայաստանում.
- 11:10Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահի խոստովանությունը
- 11:10Դադարեցնում եմ մանկավարժական գործունեությունը, դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արա Սաղաթելյան
- 14:10Պետական պահպանության ծառայությունը ցանկանում են հանել ԱԱԾ-ից եւ դարձնել վարչապետին ենթակա մարմին. Նոր նախագիծ
- 15:10Հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղում պարտությունը ծրագրված էր
- 14:10«Օնիկ Գասպարյանը 36 ժամ ունի՝ կատարելու Գլխավոր շտաբի պետի իր պարտականությունները». Թևան Պողոսյան
- 13:10Ինչու Փաշինյանը հայտարարեց կառավարման կիսանախագահական ձեւին անցնելու անհրաժեշտության մասին
- 12:10Չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է
- 14:10Ռուսաստանը հրաժարվել է Երևանում ռուս-հայկական համալսարանի աշխատանքի մասին համաձայնագրից
- 14:10Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է
08.03.2021 | 15:10
08.03.2021 | 14:10
08.03.2021 | 13:10
08.03.2021 | 12:10
08.03.2021 | 11:10
06.03.2021 | 15:10
06.03.2021 | 14:10
06.03.2021 | 13:10
06.03.2021 | 12:10
06.03.2021 | 11:10
05.03.2021 | 15:10
05.03.2021 | 14:10
05.03.2021 | 13:10
05.03.2021 | 12:10
05.03.2021 | 11:10
04.03.2021 | 15:10
04.03.2021 | 14:10
04.03.2021 | 13:10
04.03.2021 | 12:10
04.03.2021 | 11:10
03.03.2021 | 15:17
03.03.2021 | 14:10
03.03.2021 | 13:10
03.03.2021 | 12:10
03.03.2021 | 11:10
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.