Եկեղեցին մերժում է ճակատագրի գոյությունը, բայց ինչպե՞ս են պայծառատեսները և գուշակները կարողանում կանխատեսել մարդու ապագան, եթե այն վճռված չէ։
Գուշակությունն արմատապես փակում է քրիստոնեական զարգացման և սրբության ճանապարհը։ Քարոզելով դետերմինիզմը («ապագան նախասահմանված է») և ֆատալիզմը («իրադարձությունների ընթացքը փոփոխել հնարավոր չէ»)` գուշակն ասես անիմաստ է հայտարարում մարդու` բարին կամ չարը ընտրելու բոլոր հետևանքները։ Այս տեսանկյունից լրիվ մերժվում է հավիտենության մասին հայտնությունը (դրախտ, դժոխք) և մարդու ազատ կամքի հասկացությունը։ Ստացվում է, որ մարդն արդեն Աստծու պատկերն ու նմանությունը չէ, այլ մեքենա՝ հստակ ծրագրավորված մի ծրագրով, ինչը «գիտի» ցանկացած գուշակ։ Սատանան գիտի միայն մեր անցյալը, ուստի կարող է այն հայտնել գուշակին, որի հետ համագործակցում է ոգեկան մակարդակի վրա։ Երբ մարդը լսում է գուշակից իր անցյալի պատմությունը, պատրանքի մեջ է ընկնում, թե՝ «հաստատ այս գուշակը պայծառատես է և իմ ապագան էլ ճշտորեն ինձ կպատմի»։ Սակայն մարդու կյանքը հնարավոր չէ կանխագուշակել։ Նույնիսկ սատանան չգիտի ապագան, քանի որ այն ստեղծվում է մարդու` Աստծու հետ կամավոր համագործության միջոցով։ Սատանան, որ կարողանում է շատ լավ հետևություններ անել մարդուն անհայտ բնության մեխանիզմների հիման վրա, կարող է ընդամենը ապագայի իրադարձությունների հնարավոր սցենար մշակել, որը, այդուամենայնիվ, բնավ պարտադիր չէ, որ իրականանա։ Ս. Հովհաննես Ոսկեբերանն ահա թե ինչ է ասում. «Գուշակը չար դև է, ով…. ջանում է սուտը իրականություն դարձնել՝ ստիպելով հավատալ, որ ինքը սուտ չի խոսում»։ Մեկ ուրիշ խոսք. «Օրինակ՝ ի՞նչ է նշանակում գուշակությունն աստղերով. ոչ այլ ինչ, քան սուտ և շփոթություն, երբ ամեն ինչ տեղի է ունենում ենթադրաբար՝ ոչ միայն մոտավորապես, այլ նաև անիմաստ»։ «Ինքնուրույն գուշակների մոտ մի՛ գնացեք և մի՛ համաձայնվեք, եթե ձեզ հրապուրում են դրան… Մարդը միշտ ցանկանում է իմանալ անտեսանելին, հատկապես ցանկանում է կանխավ իմանալ իր դժբախտությունների մասին, որպեսզի հանկարծակիության պատճառով շփոթմունքի մեջ չընկնի… Սակայն եթե սկսեք հավատալ գուշակություններին, Աստծու ներողամտությանն ու ողորմածությանն անարժան կլինեք և դրանով ձեզ վրա կբերեք անթիվ դժբախտություններ»։
Հարգանքով՝ կրոնի ուսուցչուհի Մարինա Մինասյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.