Հագնում եմ բրենդային պիջակս, սև վերնաշապիկս, մուգ ջինսս, շագանակագույն կաշվից կոշիկներս ու գնում բացահայտելու Երևանի ամենաթանկարժեք խանութների գները։ Հետաքրքիր է, որ տանից դուրս գալիս իմ մտքով չէր էլ անցնում, որ իմ ողջ հանդերձանքի գներն իրար գումարած ավելի էժան են լինելու Երևանի թանկարժեք բրենդային խանութում կախված մեկ սովորական վերնաշապիկից։
Բացահայտումը սկսեցի Հյուսիսային պողոտայից ու առաջին խանութը, որ մտա Billionaire-ն էր։
Billionaire
Եթե հագուստի ընտրության հարցում չեք կարևորում ձեր շուրջը ծառայաբար վազվզող վաճառող-խորհրդատուների անհրաժեշտությունը, ապա 295,000 դրամ վճարելու փոխարեն կարող եք ձեռք բերել նույն որակի վերնաշապիկ քաղաքի ցանկացած տոնավաճառում՝ վճարելով ոչ ավելի, քան՝ 15,000 դրամ։ Հետաքրքրական է, որ Billionaire-ի հաճախորդների մեծամասնությունը գիտի, որ այս խանութում հայտնվող ապրանքները մեծամասամբ Թուրքիայից են բերվում, բայց այնուամենայնիվ օգտվում են այստեղից ու միայն Billionaire բառի համար վճարում են հսկայական գումարներ։
Իսկ ոչնչով աչքի չընկնող այս հրաշալի պիջակը վաճառվում է 1.195.000 դրամով:
Ermenegildo Zegna
Ի տարբերություն նախորդ խանութի, Zegna-ի տեսականին տոնավաճառներում չես գտնի, իսկ վաճառող-խորհրդատուն իր գործի վարպետն էր. հասկանում էր կոստյումներից և գիտեր ճիշտ խորդուրդներ տալ: Բայց այդ ամենի պատճառով փողկապն այստեղ 94.000 դրամ էր, ճերմակ վերնաշապիկը, որի ճիշտ նմանակը ես գնել էի Zara-ից 20,000 դրամով, այստեղ 159,000 դրամ էր, իսկ իմ հավանած պիջակներից մեկը 588,000 դրամ էր, մյուսը՝ 1,000,000։
Burberry
Գիտեմ, հիմա ինձ կմեղադրեք դիտավորյալ վատ նկարելու մեջ, բայց այնքան հիասթափեցնող էր Burberry-ի տեսականին, որ անգամ չցանկացա հագնել այստեղ որևէ բան․ պարզապես հետս տարա հանդերձարան, նկարեցի ու հետ տվեցի: Պիջակները անցած տարվանից էին մնացել, իսկ վերնաշապիկը միակ բանն էր, որի հանդեպ արժեր հետաքրքրվածություն ցուցաբերել՝ գինը պարզելու համար: Այս պիջակը, որը Burberry-ում հաստատաբար դեռ մի երկու տարի էլ կախված կմնա, արժե 1.200.000 դրամ, իսկ այս հասարակ ճերմակ վերնաշապիկը արժեր 175.000 դրամ, իսկ փողկպներն արժեին 99.000 դրամ:
Corneliani
Ի տարբերություն մյուս խանութների, այստեղ ընտրում ես ոչ թե նրանց միջից, որոնք հավանում ես, այլ նրանց միջից, ինչ կա: Իսկ կար այս թե՛ առաջին և թե՛ երկրրոդ հայացքից շատ հասարակ, առօրյա պիջակը, որն արժեր մի ամբողջ 1.200.000 դրամ:
Stefano Ricci
Եթե մինչև այս պահը իմ հագած ամենաթանկարժեք կոստյումը 1.200.000 դրամ արժեր, ապա այստեղ ինձ դրանից մոտ 3 անգամ ավելի թանկ հագուստ էր սպասում: Մի պահ պատկերացրեք, թե ինչպես եք հաշվում երեք միլիոն երեք հարյուր ինսուներեք հազար դրամ քեշը, (նույնիսկ այս թիվը կարդալուց ես հոգնում) որպեսզի վճարեք մեկ պիջակի համար: Այդքան փող չունեցողի տպավորությունը ցրելու համար սկսեցի ցուցադրել իմ գիտելիքները կոստյումների մասին, որոնց մեծ մասը ձեռք էի բերել նախորդ խանութների վաճառողների շնորհիվ, և երբ մուգ կապույտին Navy Blue ասեցի, այդ ժամանակ ինձ հանքային ջուր հյուրասիրեցին )): Ներքևի նկարում հստակ երևում է այդ պահը:
Դե իսկ երկրային կենդանու կաշվից պատրաստված կոշիկն այստեղ 827.000 դրամ արժեր:
Brioni, Canali
Քանի որ Brioni-ում պիջակներ չկային, ինձ ուղեկցեցին Canali: Ինչպես երևում է նկարում Brioni-ի վաճառողը այդքան էլ լավ չէր նկարում, ի տարբերություն մնացած խանութների աշխատակիցների, ովքեր մեծ էնտուզիազմով նկարում էին ինձ և ակամայից աջակցում նյութի ստեղծմանը: Ինչևէ, այստեղ նունպես խիստ ուռճացված գներ էին: Պիջակն արժեր 735,000 դրամ, իսկ մոխրագույն շալվարը՝ 170,000 դրամ։
Canali-ն 2 օր տևած ճամփորդությանս վերջին հանգրվանն էր, որտեղից վերադարձա հասարակ մահկանացուների աշխարհում ինձ անհամբերությամբ սպասող կարմիր կեդերիս։ Գիտեմ հիմա շատերդ սպասում եք, որ խոսքս կեզրափակեմ կոչով ու կասեմ՝ մի առեք թանկ կոստյումներ, այլ այդ փողերը ուղարկեք սահման, կամ ինչ որ մեկին լավություն արեք, բայց չէ, դա չեմ ասի, կթողնեմ, որ դուք ասեք նյութի մեկնաբանություններում։
Աղբյուրը՝ lovemysoulofficial.wordpress.com
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.