«Եվրամիության հետ բանակցությունները Հայաստանին մանեւրելու հնարավորություն են տալիս, եւ հիմա շատ բան կախված է հենց Հայաստանից: Այս կարծիքին է ռուս քաղաքագետ, «Քաղաքական փորձագիտական խմբի» ղեկավար Կոնստանտին Կալաչեւը: Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի խորհուրդը, հիշեցնենք, հոկտեմբերի 12-ին մանդատ էր տվել Եվրահանձնաժողովին` նոր իրավական հիմքի վրա Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար: Նոր փաստաթուղթը փոխարինելու է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ժամանակին կնքված Գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրին: «Ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Կոնստանտին Կալաչեւն ասաց. «Ակնհայտ է, որ ԵՄ-ն կողմնակից է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը «Արեւելյան գործընկերության»՝ փոխադարձ շահ ներկայացնող բոլոր ոլորտներում: Բանակցությունների մեկնարկը նախատեսված է մինչեւ տարվա վերջ: Նոր փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի բանակցությունների ավարտին, թույլ կտա Հայաստանին համագործակցել ԵՄ-ի հետ մի ձեւաչափով, որը չի խոչընդոտի երկրի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Հայաստանը մանեւրելու տարածություն է ստանում: Ինչպես հայտնի է, Երեւանը 2013թ. նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովին պետք է ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը: Սակայն դրանից ընդամենը երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու եւ եվրասիական ինտեգրացիային մասնակցելու ցանկության մասին: Ավելի ուշ Հայաստանը միացավ ԵՏՄ-ին: Բայց խնդիրն այն է, որ հայ հանրության մի մասի համար առաջվա պես տեսանելի չեն այդ անդամակցության օգուտները: Դա ինչ-որ չափով հարկադրաբար կատարված քայլ էր: Այժմ Հայաստանի ղեկավարությունը նոր փոխանցում է ստանում ԵՄ-ից: Կընդունի, թե ոչ՝ հարցրեք պարոն Սարգսյանին»: Հնարավո՞ր է, որ Մոսկվան այս անգամ էլ խոչընդոտի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Պատասխանելով այս հարցին՝ Կալաչեւն ասաց, որ Ռուսաստանը հիացած չէ Հայաստան-ԵՄ հարաբերություններով, բայց եթե համաձայնագիրը չի խախտում ԵՏՄ-ի կանոնները, դեմ լինելու բան էլ չկա. «Ես չէի ցանկանա Մոսկվային դարձնել հրեշ Հայաստանի ապագայի հարցում: Հոգեբաններն այդպիսի ռեակցիան անվանում են փոխանցում եւ փոխարինում: Ամեն ինչ Հայաստանի հասարակության ձեռքերում է»: Մեր զրուցակիցը հարցը քննարկեց նաեւ տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ կարծիք հայտնելով, որ ընդհանրապես այսօր Մեծ Կովկասում շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում: «Ակտիվացել է ամեն ինչ: Հարավային Օսիայի ղեկավարը կոչ է անում հանրաքվե անցկացնել ՌԴ-ին միանալու համար: Ադրբեջանն ակտիվացել է Լեռնային Ղարաբաղի հարցում: Մեծ խաղ է ընթանում: Հիմա շատ բան կախված է Հայաստանից: Երկու աթոռի վրա նստելն այնքան էլ հարմար չէ, բայց խելոք գառը, ինչպես ասում են, երկու մոր կաթ է ուտում»։
Ժամանակ
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.