Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի՝ հոկտեմբերի 7-ին վրաերթի ենթարկված մորը՝ 68-ամյա Ջուլիետա Վիրաբյանին վիրահատել են. այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնից: «Վիճակը կայուն ծանր է, որոշ ժամանակ պետք է մնա հիվանդանոցում։ Ազդրի վզիկի կոտրվածք ուներ, հետազոտեցինք և պարզվեց, որ պետք է վիրահատենք։ Վիրահատությունը բարեհաջող է անցել»,-ասաց հիվանդանոցից։ Հիշեցնենք,որ հոկտեմբերի 7-ին, 08։50–ին, փողոցն անցնելիս վրաերթի է ենթարկվել Վահան Մարտիրոսյանի մայրը՝ 68-ամյա Ջուլիետա Վիրաբյանը, որը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նա այժմ հիվանդասենյակում է:
Իսկ Վահան Մարտիրոսյանը կնոջ և երեխայի հետ սեպտեմբերի 4-ին հատել է ՀՀ սահմանը, Ադրբեջանից ապաստան խնդրել՝ պատճառաբանելով, թե Հայաստանում ինքն և իր ընտանիքը ճնշումների են ենթարկվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի կին դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ հայտնի ծեծկռտուքի միջադեպից հետո Վահան Մարտիրոսյանն ու նրա կինը որոշ ժամանակ ապրել են իր տանը։ Տիկինն իրավապահներին հայտնել է, որ այդ ընթացքում իր տնից անհետացել է 3 հազար դոլար։նՆա գործում ներգրավվել է, որպես մեղադրյալ՝ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ այն է՝ խոշոր չափերով գողություն։
Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ գործով դեռ որևէ նորություն չկա, նախաքննությունը շարունակվում է։ Վահան Մարտիրոսյանի կնոջ հարազատներն էլ մինչ օրս որևէ տեղեկություն չունեն նրանից։ «Մենք միայն լրատվամիջոցներից ենք տեղեկանում, այն էլ արդեն դա էլ է մեզ համար կասկածելի, մեզ թվում է՝ Բաքվում ուրիշ բան է տեղի ունենում և իմ աղջկան ու թոռան հետ որևէ բան է պատահել, նրանք մի տեսակ շատ լռեցին»,-ասաց Վահան Մարտիրոսյանի կնոջ մայրը։
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.