Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Կայա Խուրշուդյանը, ով այս շրջանում ընտանիքի հոգսերը հոգալու պատճառով իր մասնագիտությամբ հանդես չի գալիս, փոխարենը երեւանյան ռեստորաններից եւ ակումբներից մեկում արեւելյան պարեր ներկայացնելուվ է գումար վաստակում եւ բեմի նկատմաբ իր սերը լրացնում.
«Կար ժամանակ, երբ ես ստիպված աշխատում էի որպես մատուցողուհի, հետո հոգնելով այդ աշխատանքից, մի օր շատ անսպասելի որոշում կայացրեցի, որ այդուհետ պետք է արեւելյան պարեր ներկայացնեմ ու գոնե այդ կերպ կրկին բեմում լինեմ, իսկ այդ հարցում ինձ աջակցեցին տվյալ ակումբի տնօրինությունը, ովքեր առանց հաշվի առնելու, որ ես պրոֆեսիոնալ պարող չեմ, ոչ մի տեղ պարի դասընթացների չեմ հաճախել, թույլ տվեցին բեմ բարձրանալ եւ պարել, ասում են՝ լավ է ստացվում,- մեզ հետ զրույցում պատմեց դերասանուհին՝ շարունակելով,- ինձ շատ են դատապարտում, ասելով, թե ինչպե՞ս կարելի է հայ աղջիկը արեւելյան պարեր պարի, բայց պետք է չմոռանալ, որ մենք ապրում ենք Հայաստանում եւ ցավոք այստեղ բնակչության մեծ մասը զբաղվում է ոչ իր մասնագիտությամբ եւ ոչ հաճախ իր համար հաճելի աշխատանքով: Ես ցավ եմ ապրում, բայց հաշտվել եմ իրականության հետ: Այսօր ես իմ ուզած գործով չեմ զբաղվում, բայց այս ամենի մեջ մի դրական բան կա, ես ամեն երեկո բեմ եմ բարձրանում»:
Կայա Խուրշուդյանը նկատեց, որ բարդույթներ ունի. «Մինչեւ հիմա ամեն անգամ բեմ բարձրանալիս բարդույթավորվում եմ, բայց հատկապես ուզում եմ նշել, որ ես ընդամենը արեւելյան պարեր եմ ներկայացնում, ընդ որում բեմ եմ դուրս գալիս պարանոցիս խաչ կրելով, նույն արաբները, երբ տեսնում են, որ պարանոցիս խաչ է կախված, միայն ծափահարում են՝ հասկանալով, որ ես ունեմ իմ կրոնը եւ պարզապես արեւելյան պարաարվեստն եմ ներկայացնում, ինչը ցավոք, մեր երկրի մի հատվածի համար անհասկանալի է.,- նշեց նա:
Կայան պատմեց, որ այսօր իր հանդիսատեսը հիշում է իրեն որպես դերասանուհի, իր խոսքերով իրեն ճանաչել են նաեւ այն ժամանակ, երբ աշխատում էր որպես մատուցողուհի. «Հիմա, երբ ինձ ճանաչում են, կամ հիշում, դրանից ավելի են ուրախանում, բայց այն ժամանակ, երբ մատուցողուհի էի աշխատում, հաճախ էին ասում՝ «Վայ, դուք էն դերասանուհուն ինչքան նման եք», նրանց մտքովն անգամ չէր անցնում, որ էն դերասանուհին ու այդ մատուցողուհին նույն մարդն են, ես էլ ասում էի, թե այո, շատերն են նմանացնում»,- պատմեց նա:
Կայա Խուրշուդյանին նյարդայնացնում է, որ իրեն համարում են սերիալային դերասանուհի. «Հիմա նման բնորոշում կա, ով խաղում է սերիալում, ասում են սա սերիալային դերասան է, բայց կոնկրետ իմ դեպքում ես իմ դերասանական կարիերան սկսել եմ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնից, հետագայում նոր եկել եմ հեռուստատեսություն.,- նշեց դերասանուհին ու նկատեց, որ ինքն իրեն շատ է կարոտում դերասանական արվեստում, սակայն այդ աշխատանքով զբաղվելու դեպքում չի կարողանա պահել իր ընտանիքը.
«Ես պահանջկոտ դերասանուհի չեմ, ոչ էլ շատ բարձր եմ գնահատում իմ դերասանական խաղը, պարզապես այն դերասանները, ովքեր այսօր նկարահանվելով են գումար աշխատում, կարծում եմ, ունեն նաեւ կողմնակի եկամուտներ, կամ ծնողներ, մարդիկ, ովքեր կարող են ֆինանսական օգնություն ցուցաբերել իրենց, այլապես միայն սերիալում խաղալով ընտանիք անհնար է պահել, կամ էլ նրանք չունեն իմ հոգսերը: Ես ունեմ դուստր, ում համար ամեն բան կանեմ, որպեսզի նա ոչնչի կարիք չունենա, ծնողներիցս էլ չեմ ստանում ֆինանսական օգնություն, քանի որ հայրս վերջերս է մահացել, իսկ մայրս բավականին մեծ է, դեռ ես նրան պետք է պահեմ, այլ ոչ թե նա ինձ, այնպես որ, ստիպված եմ գումար աշխատելու պատճառով գոնե հիմա չլինել էկրաններին,- նշեց Կայան:
Խոսելով 11-ամյա դստեր մասին՝ Կայան պատմեց. «Ինձ շատ է հուզում այն, որ աղջկաս հետ շատ ժամանակ չեմ կարողանում անցկացնել, նրա խնամքի հարցում մայրս է շատ օգնում. դստերս համար միայն այդ հարցում եմ թերանում, մնացած բոլոր հարցերում, Փառք Աստծո, կարողանում եմ, ամեն բան անել նրա համար»:
Հարցին, թե դուստրը կընտրի՞ արդյոք դերասանուհու մասնագիտությունը, Կայա Խուրշուդյանը պատասխանեց. «Կարելի է ասել, որ դուստրս նկարահանման հրապարակներում է մեծացել, քանի որ միշտ ինձ հետ է եղել: Աղջիկս մեկ տարուց ավել խաղացել է «Տիգրանի մոլորակ»-ում, սակայն նրան այնքան էլ դուր չի գալիս այդ մասնագիտությունը, իր համար այնքան էլ հետաքրքիր չէ, դե իսկ ես էլ թողնում եմ իր ընտրությանը»:
Կայա Խուրշուդյանը մեզ հետ զրույցում պատմեց նաեւ սիրելիի մասին. «Շատերը գիտեն, որ իմ սիրելին, ամուսինս հիմա ազատության մեջ չէ, բայց շուտով իմ կյանքում այս մղձավանջը կավարտվի եւ ես կապրեմ իմ երազած ջերմ ընտանիքում, որտեղ տղամարդը կլինի իր դերում, կինն էլ ՝ իր տեղում: Այսօր ես եւ կինն եմ, եւ տղամարդ, իսկ տղամարդ կին լինելը ամենեւին էլ երջանկություն եւ հաճոյախոսություն չէ. ես երազում եմ, որ նմանվեմ իմ մտքերում ունեցած իդեալական կնոջը, ով թույլ է, բայց ում կողքին կա ուժեղ տղամարդ: Ես սիրելիիս շատ եմ սիրում, երազում եմ իր հետ շատ երեխաներ ունենալ»:
Վերջում Կայա Խուրշուդյանը նկատեց. «Մարդիկ տարբեր ընկալում ունեն ազատության նկատմամբ, ինձ համար ազատությունը այն է, երբ ես գալիս եմ տուն եւ հանգիստ խղճով եմ քնում, երբ ինքս ինձ հետ ներդաշնակ եմ ապրում, այդ առումով ես այսօր ազատ եմ՝ խիղճս մաքուր է»:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.