«Ի՞նչն է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին դարձնում ոչ սեքսուլ»,-ընթերցողներին այս հարցն ուղղելով՝ Woman.ru էլետրոնային պարբերականը ստացել է 13000 պատասխան:
Ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ գայթակղության գլխավոր թշնամին համարվել է տհաճ հոտը (մասնավորապես՝ բերանից). այդպես է կարծում հարցվածների 64 %-ը: Ոչ սեքսուալ են նաև ոչ խնամված կանայք՝ դրանում համոզված է 55%-ը: Իսկ ահա 51%-ին դուր չի գալիս չափից ավելի մազածածկույթը:
Ի դեպ, ընթերցողների կարծիքով՝ կանանց միևնույն ձևով «փչացնում» են երեք բան. ավելորդ քաշը (հարցվածների 31% -ը), անկողնում «փայտացվածությունը» և…աշխարհում բոլորին դիտողություն անելու սովորությունը: Եվ սա մեզ մտածելու ևս մեկ առիթ է. միգուցե ողջ ջանքերը նիհարելուն ուղղորդելու փոխարեն իմաստ ունի հաճախել սեքսուալ ակտիվությունը բարձրացնող դասընթացների կամ ժամանակ առ ժամանակ հիշել մեր մեջ եղած Երեխային կամ Մեծահասակին, և ոչ միայն խրադատու Ծնող լինել: (Այս եզրույթները հաճախ են գործածվում հեգեբանների կողմից, որոնք գտնում են, որ յուրաքանչյուր մարդու անհատականությունը կազմված է նշված երեք «ենթաանհատներից»: Դժվար չէ որոշելը, թե տվյալ պահին դրանցից որն է հատկապես արտահայտվածը. Մեծահասակը՝ մեր «կարող եմ»-ն է, Ծնողը՝ «պետք է»-ն է, իսկ Երեխան՝ «ուզում եմ»-ը):
Հարվցածների մեկ քառորդից մի փոքր ավելին վստահ են, ծխելը կնոջը դարձնում է ոչ սեքսուալ: Այնպես որ, դեն ենք նետում ծխախոտները և փորձում այլ կերպ ի ցույց դնել շրթունքների դյութիչ գեղեցկությունը (այդ խորամանկ խայծը կուլ է տալիս տղամարդկանց մեծ մասը):
Երբեմն ավելի լավ է լռել, քան խոսել
Բացի ճչան ձայնից (հարցվածների 28%-ը այն համարում է ոչ սեքսուալ, սակայն, բարեբախտաբար, ձայնն էլ է մշակման ենթակա), կնոջ գայթագղելու հատկությունը նվազեցնում են այնպիսի սովորություններ, ինչպիսիք են. ծխելը (այդպես է կարծում ընթեցողների 26%-ը), սնվելիս բարձրաձայն կալորիանների հաշվումը (դա նշել է հարցվածների 25% -ը), ռետրո ոճի պատմությունները՝ համեմված նրա նախկինն ընկերների կերպարներով (տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց ուրիշի հետ են համեմատում):
Հումորի բացակայությունը և շատ վառ դիմահարդարանքը հավաքել են 19%-ական դժգոհ մարդկանց: Ավաղ, կոսմետիկան լվալն ավելի քան հեշտ է, քան կատակներ հասկանալ սովորելը:
Հատուկ հիշատակման են արժանի կանացի հագուստն ու կոշիկը (թեև, թե ինչ հագնել, որպեսզի սեքսուալ տեսք ունենալ, մենք քանիցս անդրադարձել ենք):
«Հակասեքս» իրերի ցուցակը գլխավորում են աֆղանական տաբատները և ուգիները («դեմ» է քվեարկել համապատասխանաբար 3270 և 2539 մարդ): Հարցվածների 16% -ը կարծում է, որ գերկարճ փեշով և կրծքավանդակի հատվածում խորը կտրվածքով զգեստները ևս բացասաբար են ազդում կնոջ սեքսուալության վրա:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.