Սահմանադրական փոփոխությունների հետ կապված շարունակվում են քննարկումները, չնայած համոզմունք կա, որ մեծ հաշվով դրանք ոչինչ չեն փոխելու: Մեր զրուցակիցը քաղաքական անցուդարձի կիզակետում գտնվող մեկն է, որի անունը հրապարակելն այս պահին նպատակահարմար չենք համարում, կարևորն ասելիքն է, որը, կարծում ենք, կհետաքրքրի մեր ընթերցողին:
— Կա՞ պայքար, թե՞ այս ամենն իմիտացիա է:
— Վերլուծելով իրավիճակը, ի վերջո հանգում ենք այն եզրակացության, որ Հայաստանում առայժմ որևէ պայքար չկա։ Կա այս պահին անհրաժեշտություն յուրաքանչյուրին իր տեղը ցույց տալու, որովհետև մինչև հիմա որևէ մեկը ոչ «Այո»-ին, ոչ «Ոչ»-ին պատասխան չի տվել։
— Կարծես քաղաքական լարվածություն էլ չկա: Ինչ -որ ուժեր փորձում են խոսել, բայց շատ թեթև, կարծես հրահանգ են կատարում:
— Ինչ վերաբերում է քաղաքական լարվածությանը, պիտի նշեմ, որ Սերժ Սարգսյանի ասած՝ կրկեսի վերածելու հայրենիք չունենալն այսօր ամբողջությամբ հերքվեց, ընդհակառակը՝ ապացուցվեց, որ մենք իրո՛ք հայրենիքը վեր ենք ածել կրկեսի։ Որովհետև չի կարելի քաղաքականության մեջ միմյանց ամենավերջին խոսքերն ասելուց, վիճելուց, ուժ ցուցադրելուց հետո, ամբողջ օրը միասին հարսանիքի ու կերուխումի մասնակցել ։ Մեկը լինի հարցնի՝ ինչի՞ վրա եք ուրախանում՝ երկրի դատարկվելո՞ւ, օր օրի վատթարացող տնտեսության վիճակի՞։ Ի վերջո, բարի բախտ բոլոր ամուսնացողներին։ Բայց չի կարելի ամբողջ պետական համակարգն այդպիսի հաճախությամբ վերածել շոուի: Հիմա ունենք այդ հայրենիքը, որը հաստատ կարող է կոչվել կրկեսի հայրենիք։ Եթե որևէ մեկն, անգամ Սահմանադրության հեղինակները, ներքին համոզմունք ունենան, որ այս, փոփոխություն չասենք, այս նոր Սահմանադրությունով երկրում ինչ-որ բան է փոխվելու՝ ես ուրախ կլինեմ։ Գոնե իրենք …
— Մեզ անհրաժեշտ է արմատական փոփոխություն, կարգ ու կանոնի հաստատում։
— Այո, միանշանակ: Եթե օրենքը չի գործելու, ինչ կապ ունի հին Սահմանադրությա՞մբ, թե՞ նորով։ Ծիծաղելի է դաշնակցականների, ԲՀԿ- ականների հիստերիկ պահվածքը, որոնք իբր ուզում են հասարակությանը բացատրեն, որ իրենք ճիշտ են։ Երկիրը կործանվում է , մեկուսացել ենք բոլոր առումներով: Այն աստիճանի աբսուրդի ենք հասել, որ Արա Աբրահամյանն է մտնում քաղաքականություն։ Այսինքն՝ մենք գնում ենք ազգային խայտառակության, այսինքն՝ մենք թաղեցինք քաղաքական պրոցեսները Հայաստանում։ Մենք քաղաքական պրոցեսներն այն աստիճանի նսեմացրեցինք, իջեցրեցինք, որ արդեն Արա Աբրահամյանը, որին վերջին 15 տարիներին ճանաչելով, լսելով, չեմ տեսել, որ նա մեր երկրում որևէ տեսակետ հայտնի։ Մարդ, որն իր երեք եղբայրներին երեք տարբեր կուսակցություններում է «ներդրել»։ Այսինքն՝ այս մարդկանց համար գաղափարախոսությունն ուղղակիորեն եղել է աթոռի… որտեղ աթոռ՝ այնտեղ գաղափարախոսություն։ Ուղղակի զարմանալ ու ապշել կարելի է, թե մարդը ինչպես է մեկ օրվա մեջ, չէ՝ մեկ վայրկյանի մեջ, կարծիք փոխում, կուսակցություն փոխում, տեսակետ փոխում։
Ողբերգություն է, թե՞ զավեշտ, որ ՀՀ առաջին տիկնոջ ներկայությամբ օրերս տեղի ունեցած համերգի ժամանակ Արա Աբրահամյանը ելույթը սկսում է հայերենով, ավարտում ռուսերենով։ Չէ՞ որ մեր պետական լեզուն հայերենն է։ Ի վերջո, որևէ մեկը պիտի պատասխան տա՞ երկիրը բազարի վերածելու համար։
— Արա Աբրահամյան պրոյեկտը ներդրված է ՌԴ -ի կողմից և դա միանգամայն պարզ է:
— Համոզված եմ: Անգամ «այո» ասողները նախագահի գլխավորությամբ, իրենք էլ են դեռ տատանումների մեջ։ Արա Աբրահամյանը հստակ ասաց, որ ինքը կատարում է Պուտինի հանձնարարականները։ Ամբողջ ողբերգությունն այն է, որ ՀՀ Ազգային ակադեմիայում է հայտարարում կուսակցություն հիմնադրելը։ Այսինքն՝ Արա Աբրահամյանը, որքանով տեղյակ ենք, վերջին տարիներին մի քանի կոպեկ է տվել Գիտությունների ազգային ակադեմիային։ Ստացվում է, որ այսօր եկել է փոխհատուցելու ժամանա՞կը։ Ինչ տարբերություն, ինչո՞ւ Ծառուկյանին փոխարինող գտան: Գոնե նա մերն էր: Այս կրկեսը մինչև երբ է շարունակվելու:
— Այս ֆոնին շատ զարմանալի է Ռոբերտ Քոչարյանի պասիվությունը։
— Այնքան մարդ է խաբել Քոչարյանին, մանավանդ պաշտոնավարման ավարտից հետո, կարծում եմ՝ ինքն այժմ տատանման մեջ է , բայց ասում են՝ վիրավոր գազանն ավելի վտանգավոր է, իսկ Ռոբերտ Քոչարյանն, իմ կարծիքով, շատ վիրավորված է։ Նրա կողմնակիցները համակարգում շատ-շատ են։ Ու նա իր խոսքն ասելու է։ Դժբախտաբար, այսօր ոչ միայն հասարակ ժողովուրդն է դժգոհ իշխանությունից, այլ նաև իշխանության մեջ գտնվողները։ Այսօր դժբախտությունն այն է, որ մեր իշխանությունը կտրվել է ժողովրդից և խիստ է կտրվել, որովհետև ճիշտ ինֆորմացիա չկա։ Նայում ես լուրերը՝ դատարկ անկապ բաների մասին են: Չի կարելի այդպես. պրոբլեմների մասին պիտի լուրջ խոսել։ Պիտի հստակեցվի մենք պատերազմող երկիր ենք, թե՝ ոչ: Եթե այո՛, պիտի ապրենք այդ օրենքներով: Խաղաղ բնակիչներ զոհվեցին։ Ամենացավալին այն է, որ երբ և ինչպես հարմար է այդպես են ներկայացնում:
— Վերադառնանք Սահմանադրությանը: Կա՞ քաղաքական դաշտում լարվածություն:
— Անկեղծ ասեմ՝ լարվածություն չկա, ընդհանրապես, ու ամենամեծ դժբախտությունն այն է, որ նույնիսկ բանավեճ չկա։ Ի վերջո, այստեղ ամենակարևորը պիտի ասվի՝ ինչի համար ենք կողմ և ինչի համար՝ դեմ։ Արդեն քանի օր է, ամբողջ ԱԺ-ի քննարկումների ընթացքում ոչ «Այո»-ի կողմնակիցները կարողացան ճիշտ հիմնավորել, թե ինչի են բարեփոխում անում, ոչ էլ «Ոչ»-ի կողմնակիցները, թե ինչի են դեմ: Ու դա հասկանալի է, որովհետև երկուստեք էլ գիտեն, որ «Այո»-ի կողմնակիցների խնդիրը երկրում բարեփոխումներ անելը չէ, իշխանության շարունակությունը իրեն ձեռքում պահելն է, «Ոչ»-ն էլ փորձում է օգտագործել սահմանադրական հանրաքվեն՝ ինչ-որ բանի վրա խոսելու նյութ ունենալու համար։ Երկուսն էլ զուրկ են ազգային գաղափարախոսությունից: Իսկ հասարակությանն, անկեղծորեն ասեմ, այս ամենը չի էլ հետաքրքրում: Մի խոսքով, թվում է, թե ուզում են, որ լավ լինի, բայց լինելու է ինչպես միշտ:
Զրուցեց Անի Կարապետյանը
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 13:52Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.