Գերմանիայի Խորհրդարանը չի շտապում հայերի ջարդերը ցեղասպանություն կոչել: Մի՞թե ամբողջ հարցն այն է, որ չեն ցանկանում բարկացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինքն իրեն նման հարց է տալիս գերմանական «Deutsche Welle»-ի հոդվածի հեղինակը:
Նրա խոսքով, Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման քննարկումը հետաձգելով՝ Գերմանիայի կառավարությունը փորձում է շողոքորթել Թուրքիային:
«Der Spiege»-ի հրապարակումների համաձայն, իշխող ՔԴԴ-ՔՍՍ կուսակցությունների դաշինքը եւ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը համաձայնության են եկել՝ անորոշ ժամանակով հետաձգել Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման նախագծի վերջնական ընթերցումը: Սակայն «Deutsche Welle»-ն գրում է, որ որոշ աղբյուրների պնդմամբ, հետաձգումը տեղի է ունեցել հենց ՔԴՄ-ի ջանքերով:
Միաժամանակ ընդդիմադիր Կանաչների կուսակցությունը պնդում է, որ խորհրդարանը մինչեւ տարեվերջ պիտի ընդունի Հայոց ցեղասպանությունը: «Դաշինքը տեղում դոփում է, բայց ժամերը գնում են. տարելիցն արագ ավարտին է մոտենում»,- ասում է Կանաչների առաջնորդ Ջեմ Օզդեմիրը:
Ինչպես նշված է հոդվածում, ոչինչ այնպես չի ջղայնացնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որքան 1915-ի դեպքերի համատեքստում «ցեղասպանություն» եզրույթի գործածությունը:
Հեղինակի կարծիքով, մի բան պարզ է. այս պահին Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի կարիքն ունի փախստականների խնդրի լուծման համար: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է, որ նախագահ Էրդողանն ավելի սերտորեն համագործակցի ԵՄ-ի հետ: Կանցլերը կիրակի օրը Թուրքիա կմեկնի այդ հարցերը քննարկելու:
«Մերկելի այցի ազդարարումը Բեռլինում խառը արձագանքներ է առաջ բերել: Թուրքիայում ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 1-ին: Այս գարնանը Էրդողանի պահպանողական իսլամիստական կուսակցությունը չի կարողացել ձայների բացարձակ մեծամասնություն ստանալ եւ այժմ փորձում է վերականգնել իր դիրքերը: Գերմանիայի ընդդիմադիր Կանաչների եւ ձախական կուսակցությունները մտահոգություն ունեն, թե Մերկելի ուղեւորությունը կարող է անսպասելիորեն վերածվել նախագահի ընտրական քարոզարշավի աջակցության»,- ամփոփում է հեղինակը:
- 14:56Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվում են ՀՀ նախագահի նստավայր (ուղիղ)
- 14:10Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Նախագահի աշխատակազմ
- 13:10ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ «Իսկանդեր» չի օգտագործվել ԼՂ հակամարտության ընթացքում
- 12:10Թուրքիայի նախագահի խոսնակը դատապարտել է «ռազմական հեղաշրջման» փորձը Հայաստանում
- 15:10Զինծառայողի հարազատներից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպք է բացահայտվել
- 14:10ԱՄՆ-ն ծրագրել էր Էրդողանին սպանել և Թուրքիայում իշխանության բերել «Էգ գայլին»․ Դիմիտրիս Կիչիկիս
- 13:12Ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում
- 13:05ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
- 12:10ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
- 11:10Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները եւ դիմել է ՍԴ
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.