Գովազդային ստանդարտների Ավստրալիայի խորհուրդը, ընդառաջելով սպառողների խնդրանքներին, կոչ է արել «Lush» կոսմետիկայի ընկերությանը փափկեցնել «Go Naked» («Քայլիր մերկ») արշավը, որի շրջանակներում թմբլիկ աղջիկները փակում են իրենց մերկությունը բացառապես ընկերության արտադրած ապրանքատեսակներով։ Հանրությունը համարում է, որ այս տիպի գովազդը ոչ այլ ինչ է, քան պոռնոգրաֆիա, և այն պետք է արգելվի։
Սակայն գովազդի պատմության մեջ եղել են էլ ավելի պրովոկացիոն գովազդներ, որոնք նույնիսկ արգելվել են։ Գովազդ արտադրողներն օգտագործում են ամեն ինչ՝ սեքս, մերկություն, սեքսի թեմատիկա և երկիմաստ դարձվածքներ, որպեսզի շատ ավելի սադրող գովազդներ պատրաստեն, քան դա արել է «Lush»-ը։ Ձեզ ենք ներկայացնում 16 այդպիսի գովազդներ, որոնք ստիպել են ծնողներին կարմրել երեխաների մոտ ու բողոքներ ուղղել պատկան մարմիններին։
LG փոշեկուլների «Эльдорадо»-ի գովազդային պաստառում ասվում է. «Փոշին ծծում եմ կոպեկների դիմաց»։ Սա շոկային մարկետինգի դասական օրինակ է ու առաջին նման պրովոկատիվ գովազդը չէր այս ընկերության կողմից, բայց այս անգամ վերահսկիչ մարմինների համբերության բաժակը լցվեց, և ընկերությունը ստիպված էր հեռացնել բոլոր այս գովազդային վահանակները։
Սա թերևս «Tom Ford»-ի ամենասկանդալային գովազդն է։ Դրա հեղինակն է լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնը, ով տարբեր ժամանակներում աշխատել է «Sisley», «Yves Saint Laurent», «Emporio Armani» ընկերությունների գովազդային աշխարհում։ Որոշ երկրներում այս գովազդն արգելված է որպես պոռնոգրաֆիա։
5 տարի առաջ բրիտանացիներն ընդվզեցին «Antonio Federici Gelato Italiano» ընկերության պաղպաղակի դեմ, երբ վերջինիս գովազդային արշավում փորձեցին համատեղել գայթակղության գործոնն ու հոգևորականների կերպարներին։ Այս գովազդն արգելվեց, բայց դրանից ընկերությունն էլ ավելի ոգեշնչվեց ու հետագայում էլ ավելի սադրող գովազդներ ստեղծեց՝ հոգևորականների կերպարների ներգրավմամբ։
Իտալական «Benetton» հագուստի բրենդն ավելի հեռուն գնաց ու իր պաստառների վրա պատկերեց Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին եգիպտական Ահմեդ Էլ-Թայեբ իմամի հետ համբուրվելիս։ Ընկերության գովազդային այս պաստառը մտնում էր «Unhate» («Ոչ ատելությանը») արշավի համատեքստի մեջ։ Դրա միջոցով գովազդի հեղինակները ցանկացել էին ցույց տալ, որ ատելությունից սեր մեկ քայլ է։ Բացի հոգևոր առաջնորդներով պաստառներից՝ բրենդը թողարկել էր նաև պաստառներ, որտեղ Օբաման համբուրվում էր Վենեսուելայի նախագահ Չավեսի հետ, մեկ ուրիշում էլ՝ Չինաստանի ղեկավար Հու Ցզինտաոյի հետ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համբուրվում էր Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ և այլն։ Սակայն Վատիկանում այսպիսի երգիծանքը չհասկացան և հայտարարեցին, որ սա անարգանք է Պապի հանդեպ։ Ընկերությունը չցանկացավ առճակատման գնալ ու հեռացրեց պոնտիֆիկի սադրիչ պատկերներով բոլոր վահանակները։
Ի դեպ, Պապի պատկերներով գովազդն ամենապրովոկացիոնը չէ «Benetton»-ի պատմության մեջ։ Ընկերությունն իր պատմության ընթացքում պատկերել է սեռական օրգաններ, խաչասերվող ձիեր, չկտրված պորտալարով նորածիններ և այլն, իսկ Սիդնեյի օլիմպիադայում հրապարակված այս պաստառները կոչված էին հրավիրելու հանրության ուշադրությունը ՁԻԱՀ-ի հիմնախնդրին։
2003 թվականում Պերմ քաղաքի մի բնակչուհի դիմեց քաղաքապետին՝ խնդրելով հեռացնել ֆրանսիական «Sisley» ներքնաշորերի բրենդի պաստառները քաղաքից։ Քաղաքապետը, ով տեղյակ չէր խնդրի մասին, շրջայց կատարեց քաղաքում ու, տեսնելով այս պաստառները, բարկացավ՝ հայտարարելով, որ դա խայտառակություն է։ Քաղաքային իշխանությունները պահանջեցին հեռացնել բոլոր այդ պաստառները, բայց ընկերությունն ընդվզեց ու բողոքարկեց, և մինչ կհրապարակվեր վերջնական որոշումը, նրանք պաստառները ծածկեցին հետևյալ վերտառությամբ գրությամբ. «Sisley. Պերմում գովազդն արգելված է»։ Հակամենաշնորհային կոմիտեն որոշեց, որ այդ պաստառներում ոչ մի պոռնոգրաֆիկ բան չկա, և դրանք արագ վերականգնեցին։
«Գաղափարները ևս կարող են սեքսուալ լինել». ասում էր «General Motors»-ի պաստառը, որի վրա պատկերված է կիսամերկ Էյնշտեյնը, ով գովազում է «GMC Terrain» քրոսովերը։ Այս պաստառը դատական հայցի պատճառ դարձավ։ Երուսաղեմի համալսարանը, որին Էյնշտեյնը կտակել էր իր կերպարն օգտագործելու իրավունքը, ընդվզեց իրենց հանճարի կերպարի այսպիսի սեքսուալ մատուցման դեմ ավելի շատ, քան իրենց հեղինակային իրավունքները խախտելու։
«Евросеть»-ի հերթական սկանդալային այս պաստառը, որը պատրաստվել էր ամանորյա գնումների սեզոնի նախաշեմին, 2007 թվականին դարձավ խոշոր տուգանքների պատճառ։
2010 թվականին Կանադայում արգելեցին կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «PETA» կազմակերպության պաստառները, որոնց վրա գրված էր. «Բոլոր կենդանիների մոտ մարմնի նույն մասերն են»։ Դրանց վրա պատկերված էր բիկինիով Պամելա Անդերսենն, ու ասես նրա մարմնի վրա էին ցուցադրված կենդանիների մարմնի մասերը։ Կանադական իշխանությունները սրանում սեքսիզմի քարոզ տեսան ու հայտարարեցին, որ այսպիսի պաստառները հակասում են կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը։
Մեծ Բրիտանիայում գովազդներ արգելում են ավելի հաճախ, քան ԵՄ անդամ այլ երկրներում։ Խնդիրը Գովազդային ստանդարտների կոմիտեն է (ASA), որը շատ օպերատիվ է արձագանքում քաղաքացիների բողոքներին։ Այսպես, «Opium» օծանելիքի գովազդն «Yves Saint Laurent» ընկերությունից դարձավ ռեկորդակիր ASA-ի ներկայացրած խնդրահարույց կետերի քանակով։ Այս գովազդի դեմ ստացվել էր Միացյալ Թագավորության շուրջ 1000 բնակիչների բողոք։ Այս սկանդալի հետևանքով նոր ապրանքատեսակի մասին իմացան ամբողջ աշխարհում։
Իսկ այս տարի ASA-ի փորձագետներն արգելեցին տպագրել «Miu Miu» ապրանքանիշի («Prada»-ի ապրանքացանկի մեջ է մտնում) գովազդներն այն բանի համար, որ նորաձև այս բրենդը հրապարակել էր երեխայի լուսանկար, որը չափազանց սեքսուալ դիրքով էր պատկերված և հագել էր հասուն կնոջ շորեր։ Կոմիտեն այսպիսի քայլն անվանեց անպատասխանատու և վիրավորական, ինչը զարմացրեց «Miu Miu»-ի ներկայացուցիչներին, ովքեր բացատրեցին, որ լուսանկարում պատկերված մոդել Միա Գոտը 22 տարեկան է, և իրենք ոչ մի բողոք չեն ստացել քաղաքացիներից։
Իրոք, բրիտանական այս կոմիտեի որոշումները երբեմն իրոք կարող են զարմացնել։ 2013 թվականին ASA-ում համարեցին, որ «Chanel-ի Coco Mademoiselle» օծանելիքի գովազդը՝ Կիրա Նայթլիի մասնակցությամբ, որն, ի դեպ, ցուցադրվել էր աշխարհով մեկ ու ոչ մի բողոք չէր ստացել, չափազանց անկեղծ է։ Հոլովակում դերասանուհին խաղում է ֆրանսիացի մոդելի դերում, ով նկարահանման ժամանակ ֆլիրտ է անում լուսանկարչի հետ, նրանց միջև զգացմունք է ծնվում, և լուսանկարիչը խնդրում է բոլորին հեռանալ ստուդիայից, ինչից հետո մերկացնում է հերոսուհուն։ Հոլովակի վերջում հերոսուհին դուրս է գալիս սենյակից պատուհանով ու հեռանում է մոտոցիկլով։
«Բացահայտ սեքսուալ ակնարկների» համար Բրիտանիայում արգելեցին «Pussy» ըմպելիքի գովազդը, որում, մասնավորապես, ասվում էր. «Ըմպելիքը մաքուր է, այդ ձեր մտքերն են, որ խնդիր ունեն»։ Այսպիսի գովազդի դեմ բողոք էր ներկայացրել 150 քաղաքացի՝ հիմնականում կանայք, ովքեր այն համարել էին չափազանց սեքսիստական, քանի որ անգլերենի սլենգում ըմպելիքի անունը նույն բառն է, ինչ կնոջ սեռական օրգանները։ Այն հակափաստարկը, որ նույն անգլերեն սլենգում նույն բառը նշանակում է նաև կատու կամ կատվիկ, ASA-ին չհամոզեց։
Սանկտ Պետերբուրգի արտաքին գովազդով զբաղվող ընկերությունները հրաժարվեցին իրենց քաղաքում տեղադրել մոսկովյան «Ателье Вентура» ընկերության ստեղծած գովազդային պաստառները։ Սերվելատ գովազդող այս պաստառներում նշված էին իբր կանանց կողմից արված այսպիսի ակնարկներ. «Հաճելի է այն տեսնել առավոտյան» և «Նրա հետ հեշտ է, նա դուր է գալիս երեխաներիս»։ Որպես մերժման փաստարկ նշվել էր, որ օրենքով արգելվում է գովազդի մեջ վիրավորական կերպարներ ու ձևակերպումներ օգտագործել։
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.