Կարապի և Քնարի համաստեղությունների միջև՝ KIC 8 462 852 տիեզերական մարմնում, հնարավոր է՝ այլմոլորակային քաղաքակրթություն լինի։ «Lenta.ru»–ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են հանգել ԱՄՆ–ի աստղագետները «Kepler» դիտարանից կատարված ուսումնասիրությունների արդյունքում։
«Kepler» աստղադիտարանը ստեղծվել է տարանցիկ մեթոդով էկզոմոլարակներ (Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակներ) որոնելու նպատակով։ Տարանցիկ մեթոդի հիմքում աստղի լուսատվությունն է մոլորակի՝ իր սկավառակի շուրջ պտտվելու ժամանակ։ Սովորաբար, նման դեպքերում լույսն աղոտանում է մի քանի ժամով կամ օրով, ընդ որում՝ կանոնավոր ինտերվալներով։ Սակայն անզեն աչքով անտեսանելի KIC 8462852–ը բացառություն է եղել։
Աստղագետները պարզել են, որ անբացատրելի կերպով տիեզերական նշված մարմնի լուսատվությունը կազմում է 80% և այդ մակարդակի վրա է մնում տարբեր ժամանակամիջոցներում՝ 5–80 օրվա ընթացքում։
Գիտնականները նշված ֆենոմենի բացատրության երկու հավանական տարբերակ են տեսնում՝ կա՛մ այդ աստղիկի կողքով մեկ այլ աստղ է անցնում՝ շրջապատված գիսաստղերի ամպով, որոնք փշրվելով՝ աստղի խավարում են առաջացնում տարբեր ժամանակամիջոցներում, կա՛մ այնտեղ գոյություն ունի բարձր զարգացած այլմոլորակային քաղաքակրթություն։
Հետազոտության հեղինակ, հայազգի Թաբեթա Բոյաջյանը կարծում է, որ KIC 8 462 852–ի լուսատվության փոփոխությունը կարող է մատնանշել Դայսոնի ոլորտը՝ հսկայական օբյեկտների հավաքածու, որոնք արտերկրային քաղաքակրթությունը կառուցել է իր աստղի էներգիան կուտակելու նպատակով։
Ներկայումս «SETI» հետազոտական կենտրոնը, որում աշխատում է Թաբեթա Բոյաջյանը, հայց է ներկայացնում ռադիոաստղադիտակի միջոցով KIC 8462852-ը թիրախային հետազոտության ենթարկելու համար։ Այդկերպ հնարավոր կլինի պարզել՝ դո՞ւրս են գալիս արդյոք աստղից ռադիոալիքներ այնպիսի հաճախականությամբ, որը վկայում է տեխնոլոգիական գործունեության մասին։
Ավելի վաղ գիտնականները նշել էին, որ այլմոլորակայիններին հարկավոր է փնտրել Ծիր կաթինի կենտրոնում։
7or.am
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.