Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 3-ին և 4-ին Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցող Ռուսաստանի Դաշնության մարտական օդանավերը, հատելով սահմանը, կարճատև մուտք էին գործել Թուրքիայի օդային տարածք, ինչը միջազգային սկանդալի առիթ հանդիսացավ: Դրանից երկու օր անց՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, թուրքական զինված ուժերի երկու ռազմական ուղղաթիռներ Իգդիրից Կարս ճանապարհին հատել են Հայաստանի պետական սահմանը և մի քանի րոպեով մտել Արմավիրի մարզ:
Ցուցադրական խախտում
Պատասխանելով հայկական դիսպետչերական «Հայաէրոնավիգացիայի» հարցմանը՝ պաշտոնական Անկարան չի ասել, որ սահմանի հատումը պատահականություն էր, այլ ընդամենը նշել է, որ ուղղաթիռը ցանկացել է շրջանցել վատ եղանակային պայմաններով տարածքները:
Սակայն այստեղ պետք է հաշվի առնել, որ սահմանն անցնում է Արաքս գետով և գետից դեպի արևմուտք եղանակն այդ օրերին բավականին նորմալ էր: Ավելին, այդ նույն պատճառով օդաչուները չէին կարող սահմանը հատել պատահաբար, քանի որ ջրառատ այդ գետը չնկատելը, մեղմ ասած, անհնար է:
Եթե հաշվի առնենք, որ նախկինում նման միջադեպեր չեն եղել, իսկ այժմ դրանք թե՛ քանակով և թե՛ ամսաթվով համընկան ռուսական օդանավերի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու դեպքերի հետ, ապա կարելի է վստահաբար ասել, որ ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային տարածքի մի քանի րոպեանոց խախտումը ցուցադրական է: Առավել ևս, որ հայ-թուրքական սահմանը «պահպանում են» Ռուսաստանի սահմանապահները, որոնց գլխի վրայով էլ անցել են Թուրքիայի ռազմական օդաչուները:
Սեփական կամքից անկախ
Թուրքիան Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի, և Հայաստանը միակ տեղն է, ուր Թուրքիան կարող է «պատասխանել» Ռուսաստանի զինվորականներին թուրք-սիրիական սահմանի միջադեպերի համար: Եվ դա առավել արդի է դառնում այն ֆոնին, որ վերջին շաբաթների ընթացքում ռուս-թուրքական հարաբերությունները բավականին վատթարացել են:
ՌԴ օդուժի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը բավականին սուր է ընդունվել ՆԱՏՕ-ի կոմից, իսկ տարածաշրջանում «Իսլամական պետության» դիրքերը ռմբակոծող բրիտանական օդանավերի օդաչուներին տրվել է որոշ վտանգավոր դեպքերում ռուսական մարտական օդանավերի վրա կրակ բացելու թույլտվություն, ապա կարելի է արձանագրել, որ «օդային տարածքներ խախտելու» հակամարտությունը կամաց-կամաց վերածվում է ՆԱՏՕ-Ռուսաստան կոնֆլիկտի:
Եվ այդ կոնֆլիկտի առաջնագծում սեփական կամքից անկախ հայտնվում է նաև Հայաստանը…
Դանիել Իոաննիսյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.