Հոկտեմբերի 10-ին Անկարայում ահաբեկչության գործողության 15-ամյա վկա մի աղջիկ (անունը չի բացահայտվում) ոստիկանությանը հայտնել է, որ որպես մահապարտներ կասկածվող անձինք պայթյուններից առաջ գնացել են տարածքում գտնվող մզկիթի զուգարան:
Թուրքական «Միլիեթ» թերթի փոխանցմամբ՝ աղջիկը պատմել է, որ այդ անձինք պայթեցրել են իրենց վրա եղած պայթուցիկները, եւ միջադեպի արդյունքում մաս-մաս լինելով մահացել է նաեւ իր ընկերը: Ոստիկանությունն ուսումնասիրում է աղջկա պնդումները:
Միջադեպի վկան պատմել է, որ պայթյունից առաջ տեսել է մզկիթի զուգարանից դուրս եկող մահմեդական ծածկոցով երկու կնոջ: Հետո ներս է նայել եւ տեսել, որ այնտեղ եւս 4 մարդ կա:
Աղջկա խոսքով` այդ ահաբեկիչների մեջ ադրբեջանցիներ էլ են եղել: Նա ասել է, որ այդ 4 հոգին իրար հետ խոսել են ադրբեջաներեն և քրդերեն:
«Նրանք իրար ինչ-որ բան էին ասում: Հետո ռումբերից ինչ-որ բան էին ուզում սարքել: Իրար միացրած ռումբերը նրանք կապկպեցին սեւ թելով: Նրանցից մեկը դրանք կապեց իր վրա», – իր տեսածը պատմել է աղջիկը:
Վկա աղջիկը հավելել է, որ նրանք նաև պայուսակներ ունեին մեջքներին:
«Ես եւ իմ ընկերը դա տեսնելուց հետո դուրս եկանք, ևւ մեր տեսածի մասին պատմեցինք ոստիկաններին: Բայց նրանք մեզ չլսեցին…Ահաբեկիչները մեջքների պայուսակները թողեցին եւ գնացին: Ահաբեկիչներից չորսը ներսում էին, չորսը` դրսում: Հետո բոլորը միանգամից գնացին մի ուղղությամբ և ռումբերից մեկը պայթեցրեցին այնտեղ: Հետո գետնի վրայից արյունոտ մսակտորներ վերցրեցին եւ քսեցին դեմքներին ու ձեռքերին: Դրանից անմիջապես հետո ռումբ պայթեցրին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամների հավաքատեղիում: Ահաբեկիչները ռումբ նետեցին նաև իմ ընկերոջ վրա: Նա մաս-մաս եղավ, գլուխը ոտքիս տակ ընկավ»,-պատմել է աղջիկը:
Անկարայի ահաբեկչությունից հետո Թուրքիան հրապարակել է երկար ժամանակ որոնման մեջ գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 մահապարտների ցուցակը: Ցուցակում, որի մեջ 6 կանանց անուններ են, «կենդանի ռումբ» բնութագրվող ադրբեջանցի կնոջ անուն էլ կա: Դա Թուրքիայում որոնման մեջ գտնվող Ուլքեր Մամեդովան է, հայտնում է «Միլիեթ» թերթը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.