Թուրքիայում Özgür Gündem («Ազատ օրակարգ») թերթի սյունակագիր Բաքի Գյուլն ուշագրավ հոդված է հրապարակել՝ բազմիցս կրկնելով, որ Անկարայում տեղի ունեցած պայթյունների հրամանն արձակել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հոդվածը ներկայացնում ենք ստորև:
«Խոսքը երկարացնելու կարիք չկա: Հատկապես` ԱԶԿ-ն կոկորդիլոսի արցունքներ թող չթափի: Անկարայում զանգվածային կոտորածի հրամանը, հրահանգը Թայիփ Էրդողանն իր պալատում է տվել:
Ահա ապացույցը` Էրդողանն այս տարվա հուլիսի 28-ին՝ նախքան Չինաստան և Ինդոնեզիա մեկնելը, Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում հենց այս խոսքերը չէ՞ր ասել. «Թուրքիայի Հանրապետությունն ունի այն ուժը, որ զոհվածների արյան համար հաշիվ պահանջի ահաբեկիչներից, նրանց զորակցող` իբրև թե քաղաքական գործիչներից, մտավորականներից, ՀԿ ներկայացուցիչներից, կարճ ասած՝ բոլորից: Ոչ մի խոսք չի կարող լինել այս ուղղությամբ հետքայլ անելու մասին»:
Լավ, ըստ Էրդողանի, ովքե՞ր են այն իբր քաղաքական գործիչները, ՀԿ ներկայացուցիչներն ու մտավորականները, որոնցից հաշիվ պետք է պահանջեն: Տեսեք` ովքեր են Անկարայում մահացածները, նրանք բոլորն այն մարդիկ են, որոնց Էրդողանն ու նրա հանցախումբը թիրախ էին դարձրել: Այդ քաղաքական կուսակցությունները որո՞նք են` Ժողովուրդների դեմոկրատական, «Ժողովրդավարական մարզեր» և այլ կուսակցություններ: Իսկ որո՞նք են այդ ՀԿ-ները` Մարդու իրավունքների միությունը, «Խաղաղության մայրեր» և այլն: Իսկ ովքե՞ր են այդ մտավորականները: Նրանք էլ Էրդողանին և նրա կուսակցությանը (ԱԶԿ-ին) քննադատողներն են: Էրդողանն էլ նրանց դատի է տալիս, թիրախ դարձնում…
Լավ, իսկ ովքե՞ր են Անկարայում զոհվածները: ԺԴԿ-ի, «Խաղաղության մայրեր»-ի անդամներն ու վերոնշյալ անձինք: Հետևաբար, այդ մարդկանց թիրախ դարձնողն ու նրանց սպանդն իրականացնողը Էրդողանն է, նրա կուսակցությունը՝ ԱԶԿ-ն, և նրա մեդիան:
Այս սպանդի քաղաքական, հասարակական հիմքը դրել է Էրդողանը: Հենց նա է այդ մարդկանց թիրախ դարձրել: Նա, մասնավորապես, ուզել է նրանց ոչնչացումը: Դե, արդեն կարևոր չէ` վարձու մարդասպա՞ն, թե՞ ազգային հետախուզությունից է իրագործողը: Սակայն ինչպես Սուրուչում, Ամեդում, Ջիզրեում, Սիլոփում, Ֆարքինում, այնպես էլ այստեղ, մարդկանց սպանության պատասխանատուն Էրդողանն է, նրա կուսակցությունը՝ ԱԶԿ-ն, և նրա մեդիան:
Ահմեդ Դավութօղլուն և ԱԶԿ-ի ԶԼՄ-ներն էլ պնդում են, թե «զարկ է տրվել հաշտությանն ու խաղաղությանը»: Մարդը կարո՞ղ է այսքան ստոր և անբարո լինել: Դուք տեսնում եք Անկարայից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող լեռներում ով կա, ինչ նպատակներ են հետապնդվում, բայց չեք տեսնում Անկարայում ռումբ տեղադրողների՞ն, հա՞…
Մի տոպրակ բռնած, աջուձախ թափահարելով` գնացեք Անկարա, վայրկյանապես կշրջապատվեք ոստիկաններով: Առավել ևս՝ Անկարայի կայարանում կամ մոտակայքում ձեզանից անմիջապես ինքնության քարտ կպահանջեն, այնուհետև ոստիկաններ կհավաքվեն, որոնք զենքերը կպարզեն ձեր ուղղությամբ: Լավ, եթե այդպես է, բայց Անկարայում ՀԿ-ների ցույցից առաջ նորմա՞լ է, որ կայարանում ոստիկան չի եղել, տեսախցիկները չեն տեսագրել, կամ ոստիկանները ոչ ոք չեն ստուգել:
Թայիփ Էրդողանին և նրա աշխատակազմին հիմա խուճապն է պատել: «Մեր ժողովրդին փորձում են իրար դեմ դուրս բերել» ասելով՝ փորձում է իրեն որպես տուժող ներկայացնել, մեղքն էլ մահացածների վրա բարդել: Բոլորս էլ գիտենք, որ Էրդողանն ու նրա հանցախումբը աշխատանքային կազմակերպություններին, ձախակողմյան և դեմոկրատական բոլոր կառույցներին դիտավորյալ «ահաբեկիչ» են անվանում: Մինչդեռ Էրդողանն ու նրա հանցախումբն արագորեն գնում են դեպի աշխարհի ամենաարյունոտ ահաբեկչական կազմակերպությունը և ավազակային պետությունը դառնալու ուղղությամբ: Սարսափում է, որ իշխանությունից զրկվելու է և, դատվելով, պատասխան է տալու: Դրա համար էլ կարծում է, որ նման արյունոտ և քաոսային խաղերով կարողանալու է երկարաձգել իր իշխանությունը: Մինչդեռ օրեցօր ամեն ինչ վատթարանում է Էրդողանի և նրա հանցախմբի համար: Հետհաշվարկն սկսված է…»:
yerkir.am
- 18:20Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են՝ որքան զինտեխնիկա են ստացել Ռուսաստանից
- 17:00Սամցխե-Ջավախքում հոգևորականի կողմից անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը կուսումնասիրվեն Վատիկանում
- 18:15Ստամբուլը կունենա ամենամեծ հնարավորություններով օդանավակայանն աշխարհում. Էրդողան
- 12:35Շարքային ադրբեջանցիները չեն ցանկանում պատերազմել հայերի հետ. «Մենք պատրաստ չենք պատերազմի»
- 17:46Ադրբեջանցիները պահանջում են ՊՆ-ից չթաքցնել զոհերի իրական քանակը
- 13:10Ադրբեջանն անընդհատ հրաժարվում է ցանկացած տեսակի համագործակցությունից. Էդվարդ Նալբանդյան
- 10:37Հայաստանը դեռ խորհրդային ժամանակներից որպես ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի, մտածե՞լ եք. ադրբեջանցի քաղաքագետ
- 12:25Արցախի հարցում հնարավոր է նշանակալից շրջադարձ կատարվի. Azatutyun.am
- 17:17Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը խուճապ է առաջացրել Ադրբեջանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.