Չաշխատող մայրերին վճարվելիք մայրության նպաստների մասին կառավարությունը խոսում է արդեն երկու տարի։ Վերջապես գալիս է այն ժամանակը՝ 2016 թվականի հունվարի մեկը, երբ «Պետական նպաստների մասին» փոփոխված օրենքը ուժի մեջ կմտնի և չաշխատող մայրերը ևս հղիության և ծծնդաբերության նպաստներ կստանան պետությունից։ Սա կոչվում է մայրության նպաստ, որը ստանալու համար ապագա մայրը պետք է կանանց կոնսուլտացիայից երկու փաստաթուղթ բերի՝ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ և ծննդօգնության պետական հավաստագիր։ Սոցապ նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ չաշխատող կանայք կարող են մայրության նպաստ ստանալ 70 օր ծննդաբերությունից առաջ և 70 օր ծննդաբերությունից հետո։ «Նպաստը հաշվարկվելու է ելնելով արձակուրդի առաջին օրվա դրությամբ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից։ Քանի որ ներկայում նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում 55 հազար է, և մինչև տարեվերջ փոփոխություն չի նախատեսվում, ապա կարելի է ասել, որ մայրության նպաստը մեկ ամսվա համար 27 500 դրամ է լինելու, իսկ 140 օրվա համար նպաստի չափը կկազմի 126 600։ Այս գումարը կինը ստանալու է միանվագ», — ասաց սոցապ պաշտոնյան։ Սա 4 մլրդ դրամի լրացուցիր բեռ է բյուջեի վրա, և այս մասին կառավարության վերջին նիստում հատուկ նշեց վարչապետը, ընգծելով գործադիրի բարեգործությունը։ Համեմատության համար նշենք, որ բյուջեից մեկ տարում այսքան գումար է ստանում ՀՀ նախագահի աշխատակազմը։
Իհարկե, ամիսը 27 հազարը մեծ գումար է։ Սրանով կարելի է, օրինակ,10 տուփ «պամպերս» գնել նորածնի համար, եթե, իհարկե, չաշխատող կինը «չգողանա» փոքրիկից և ընտանիքի համար հաց ու պանիր չգնի, կամ լույսի ու գազի փող չտա, ամուսնու համար էլ «Չիբուխ» ու էժանագին և թունավոր օղի չգնի հայտնի մակնիշի։ Պետք է նկատել, սակայն, որ պետական աջակցության այս կոպեկները անարդարացի են բաշխվում։ Օրենքի հեղինակերն այնպես են գրել դրա տեքստը, որ պետական այս մեծահոգությունից հնարավորինս քիչ մայրեր օգտվեն։ «Չաշխատող մայրը նպաստ ստանալու իրավունք ունի, եթե նրա հղիության և ծննդաբերության արձակուրդի սկիզբը հունվարի 1-ն է, կամ դրանից հետո։ Այդ ամսաթիվը պետք է նշված լինի Ժամանակավոր անաշխատունակության թերթիկում», — ասում է Անահիտ Գալստյանը։ Սա նշանակում է, որ, օրինակ, հունվարի մեկին ծննդաբերող մայրը, կամ նա, ով մի տաս օր առաջ է ծննդաբերել, կամ նա, ում երեխան, ասենք, 1, կամ 2 ամսական է, և ծննդաբերությունից հետո դեռ 70 չի անցել, չի կարող նպաստ ստանալ։ Փաստորեն, նա շուտ է ծննդաբերել։ Այ, եթե մի քաին օր սպասեր, կստանար իր ողորմելի 27 հազարը և բախտավոր հղի կլիներ։ Արդյո՞ք սա արդար է այն մայրերի համար, ում նպաստառության օրենքով սահմանված ժամկետը՝ 40 օրը, դեռ չի անցել, բայց որոնք, փաստորեն, զրկվում են նպաստից, նրանց վրա օրենքը չի տարածվում։
Անահիտ Գալստյանը համարում է, որ չի կարելի խոսել օրենքի արդարության մասին, և ցնցող համեմատություն է անում հղիների և անկարգապահ քաղաքացիների միջև։ «Դա նույնն է, եթե, օրինակ, կարմիր լույսի տակ փողոցն անցնելու համար 15 հազար տուգանքը հունվարի մեկից դառնա 5000, և դուք, խախտում կատարելով դեկտեմբերին, պահանջեք, որ ձեզանից ոչ թե 15000, այլ 5000 վերցնեն»։ Ավելի ազնիվ կլիներ ուղղակի խոստովանել, որ «Նպաստների մասին օրենքը» փոփոխելով, կառավարությունն ավելի շատ մտահոգ է ոչ թե արդարության, այլ չաշխատող մայրերի հաշվին բյուջեի միջոցները տնտեսելու մասին։ Չնայած, ինչ՞ու միայն չաշխատող։ Նաև աշխատողների հաշվին են տնտեսումներ լինում։ Գործատուները հաճախ ուղղակի հրաժարվում են պաշտոնապես գրանցել մայրանալ պատրաստվող կանանց, որպեսզի ֆիզարձակուրդ չձևակերպեն։ Այս մասին բազմաթիվ բողոքներ ունենք։ Մեր տեղեկություններով, ձեռնարկատերերը ներքին հրահանգ են ստացել հնարավորինս քիչ հղիների պաշտոնապես գործի ընդունել, հետագայում բյուջեի բեռը չավելացնելու համար։
Ահա այսպես է Հայաստանում խրախուսվում ծնելիությունը, և հղիությունը մեզանում ընկալվում է որպես անցանկալի, սոցիալական ծանր հետևանքների հանգեցնող, նորմայից դուրս վիճակ, որն ինչքան քիչ «պատահի» կնոջ հետ, այնքան լավ։
Սյուզան Սիմոնյան
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.