Ադրբեջանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուլհեդդին Աքբերը հայտարարել է, որ ադրբեջանական հանրությունը պահանջում է երկրի պաշտպանության նախարարությունից չթաքցնել ադրբեջանական բանակում տեղի ունեցող բացասական երևույթներն ու զինվորների մահվան դեպքերը, ինչպես նաև ճշմարտացի և օպերատիվ տեղեկություններ տրամադրել տեղի ունեցած բոլոր պատահարների ու դեպքերի մասին: Այդ մասին հայտնել է ադրբեջանական «Մոդերատոր.ազ»-ը:
Կայքին տված հարցազրույցում փորձագետն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատվական պատերազմին, նշել է, որ ներկայիս պատերազմները ռազմավարական բնույթ են կրում:
«Այստեղ դիմակայող կողմերը առճակատման մեջ են բոլոր ոլորտներում: Այդ պատերազմներն ընթանում են քաղաքական-դիվանագիտական, ֆինանսատնտեսական, սոցիալ-հոգեբանական և այլ ուղղություններով: Այսօր գլխավոր ուղղություններից մեկը տեղեկատվականն է»,-ասել է փորձագետն ու հավելել, որ եթե Ադրբեջանի իշխանությունները իրական տեղեկություններ չտրամադրեն ժողովրդին, ապա կպարտվեն Հայաստանին նաև տեղեկատվական պատերազմում, հայտնում է Panorama.am-ը:
Ավելի վաղ ադրբեջանցի հայտնի լրագրող Չինգիզ Սուլթանսոյը, մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, որ այդ գերատեսչության մամուլի ծառայությունը չի մեկնաբանի ոչինչ այն ԶԼՄ-ներին, որոնք տարածում են հայկական լրատվամիջոցների հրապարակումները, հայտարարեց, որ նման դիրքորոշումը վկայում է Ադրբեջանի ՊՆ թուլության մասին: Նշվում էր, որ լրագրողն ափսոսանք էր հայտնել, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի կարողանում պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները, արդյունքում մարդիկ կորցնում են վստահությունը նախարարության հանդեպ:
- 18:20Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են՝ որքան զինտեխնիկա են ստացել Ռուսաստանից
- 17:00Սամցխե-Ջավախքում հոգևորականի կողմից անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը կուսումնասիրվեն Վատիկանում
- 18:15Ստամբուլը կունենա ամենամեծ հնարավորություններով օդանավակայանն աշխարհում. Էրդողան
- 14:21Անկարայում սպանդի հրամանը Էրդողանն է տվել. թուրք սյունակագրի ուշագրավ հոդվածը
- 12:35Շարքային ադրբեջանցիները չեն ցանկանում պատերազմել հայերի հետ. «Մենք պատրաստ չենք պատերազմի»
- 13:10Ադրբեջանն անընդհատ հրաժարվում է ցանկացած տեսակի համագործակցությունից. Էդվարդ Նալբանդյան
- 10:37Հայաստանը դեռ խորհրդային ժամանակներից որպես ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի, մտածե՞լ եք. ադրբեջանցի քաղաքագետ
- 12:25Արցախի հարցում հնարավոր է նշանակալից շրջադարձ կատարվի. Azatutyun.am
- 17:17Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը խուճապ է առաջացրել Ադրբեջանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.