Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարում է 2016-2017 թվականների «Գրին քարտի»՝ ԱՄՆ ներգաղթի վիճակախաղի մեկնարկի մասին։
Հայաստանում դեսպանատան հյուպատոսական ծառայությունը չի հայտնում, թե դիմողներից քանիսը վիզա կստանան։ Արդյունքները հայտնի կլինեն միայն հաջորդ տարվա մայիսին։
Բայց վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանը «Գրին քարտ» ստացողների թվով առաջատարն է տարածաշրջանում։ Անցած տարի, օրինակ, ներգաղթի վիզա է ստացել ավելի քան 2000 հայաստանցի, որոնք ԱՄՆ գնալու հնարվորություն ունեն իրենց ընտանիքների հետ։ Վրաստանից «Գրին քարտ» ստացողների թիվը եղել է երկու անգամ ավելի քիչ՝ 803, Ադրբեջանից՝ 450։
Դիմողների թվով ևս Հայաստանն առաջինն է Հարավային Կովկասում. 2015-ին դիմել է ավելի քան 56 հազար հայաստանցի, մինչդեռ Վրաստանից դիմել էին 53 հազար, Ադրբեջանից՝ 29 հազար քաղաքացի։
«Դիմողների թիվը Հայստանում գնալով աճում է, բայց ընդհանուր առմամբ այդ թիվը մեծ չէ, քանի որ սա ողջ աշխարհում անցկացվող ծրագիր է»,- հայտնեց Հայաստանում Միացյալ Նահանգների հյուպատոս Ֆրանկ Թուն։
Միացյալ Նահանգները ներգաղթի վիզայի վիճակախաղ չի անցկացնում միայն այն երկրներում, որտեղից դեպի ԱՄՆ ներգաղթողների թիվը տարեկան անցնում է 50 հազարը, օրինակ, Չինաստանում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Բրազիլիայում և այլն։ 2015-ին «Գրին քարտ» ստացած քաղաքացիների թվով առաջին տեղերում են Եթովպիան, Եգիպտոսը, Կոնգոն, Ուկրաինան, Ուզբեկստանը և Ռուսաստանը։ Ընդհանրապես, ըստ վիճակագրության, ներգաղթի վիզայի համար դիմողների թիվը մեծ է նախկին Խորհրդային Միության տարածքում։
«Ստացողների առավելագույն թիվը նախօրոք որոշված է. որևէ երկիր չի կարող ստանալ ներգաղթի բազմազանության վիզայի ընդհանուր թվի՝ 50 հազարի ավելի քան 7 տոկոսը»,- պարզաբանեց ԱՄՆ-ի հյուպատոսը։
Միացյալ Նահանգների Կոնգեսում ժամանակ առ ժամանակ քննարկում են ներգաղթային վիզաների վիճակախաղի վերանայման հարցը։ Որոշ կոնգրեսականներ կարծում են, որ ժամանակն է, որ ԱՄՆ-ը «Գրին քարտի» փոխարեն կիրառի ընտրովի միգրացիոն ծրագրեր՝ Կանադայի օրինակով։ Այնուամենայնիվ, հյուպատոս Ֆրանկ Թուի խոսքով՝ առայժմ դրանք ընդամենը խոսակցություններ են.- «Օրենք երբեք չի գրվել, անգամ օրենսդրական նախագիծ չի եղել, հետևաբար կարող ենք ասել, որ առաջիկա տարիներին այս ծրագիրը ուժ մեջ է լինելու»։
- 15:10Գորիսում զինված հարձակման են ենթարկվել ՍԱՏՄ անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի կենտրոնի գլխավոր տեսուչի հարազատները
- 14:10Փորձագետ. Մոտ 200 հազար մարդ կարող է լքել Հայաստանը
- 13:10Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը ակնհայտորեն շահագրգիռ է Փաշինյանի իշխանության մնալու հարցում
- 12:10Հրամանագիրը, որով Գլխավոր շտաբի պետը ազատվում է, առոչինչ է. իրավաբան
- 11:10Դադարեցնում եմ մանկավարժական գործունեությունը, դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արա Սաղաթելյան
- 15:10Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել հարկային տեսուչին. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
- 14:10Պետական պահպանության ծառայությունը ցանկանում են հանել ԱԱԾ-ից եւ դարձնել վարչապետին ենթակա մարմին. Նոր նախագիծ
- 13:10Էրդողանը նորից խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից
- 12:10Որ օրն այստեղ թշնամին նման աշխատանքներ կատարի, հերները կանիծենք․ Շուռնուխի գյուղապետը՝ խրամատ փորելու մասին
- 11:10Արցախում օրվա հացի խնդիր կա. բնակիչները Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել
06.03.2021 | 15:10
06.03.2021 | 14:10
06.03.2021 | 13:10
06.03.2021 | 12:10
06.03.2021 | 11:10
05.03.2021 | 15:10
05.03.2021 | 14:10
05.03.2021 | 13:10
05.03.2021 | 12:10
05.03.2021 | 11:10
04.03.2021 | 15:10
04.03.2021 | 14:10
04.03.2021 | 13:10
04.03.2021 | 12:10
04.03.2021 | 11:10
03.03.2021 | 15:17
03.03.2021 | 14:10
03.03.2021 | 13:10
03.03.2021 | 12:10
03.03.2021 | 11:10
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.