Այս օրերին, երբ հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ վտանգավոր իրավիճակ է, երբ բոլորը տագնապային սպասումներ ունեն, որ ամեն պահի կլսվի հերթական զոհի մասին բոթը, երբ ադրբեջանական սադրանքին զոհ են գնում անգամ Տավուշի մարզի խաղաղ բնակիչներ, սահմանամերձ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը երեկ բառի բուն իմաստով «ցքցքում» էր։ Երեկ, երբ զանգահարեցինք նրան իր հետ կապված մի լուր ճշտելու համար, մարզպետի հեռախոսից լսվող բարձր երաժշտության ձայնը պարզապես ականջ էր խլացնում այն աստիճան, որ «չեմ լսում» մի քանի բարձր գոռգոռոցից հետո մարզպետն անջատեց հեռախոսը։ Նորից զանգահարեցինք, բայց երևի մեր ոչ այնքան հաճելի հարցերով խաթարեցինք մարզպետի ուրախ ժամանցը, ով չդիմացավ եւ զրույցի վերջում հեռախոսն անջատելուց առաջ սեռական բնույթի հայհոյանք տվեց:
-Պարոն Աբովյան, միգուցե ասեք, ինչ կա՞ նշելու, կարծես թե ուրախ միջավայրում եք։
-Ինչի՞ց ենթադրեցիր։
-Բարձր երաժշտությունից։ …/Լռում է/։ -Իսկ գուցե սահմաններում արդեն վիճակը խաղաղվե՞լ է։
-Ինչ է, ի՞նչ եք զանգել էս ժամին (ժամը 19։00-ն է-հեղ)։ Ասեք, լսում եմ։
-Կասեք ի՞նչ իրավիճակ է հիմա սահմաններին, միգուցե դրանո՞վ է պայմանավորված ձեր բարձր տրամադրությունը։
-Բայց էս ժամին քեզ ով ա թույլ տվել, որ ինձ զանգես։
-Գրեթե արտակարգ դրություն է, բոլորը լարված սահմանից լուրի են սպասում․․․
-Ո՞վ ա ասում, որ արտակարգ իրավիճակ ա։
-Ամբողջ երկիրը հետաքրքրված է սահմանի իրավիճակով։
-Իիի՜նչ եք ասում։ Արտակարգ իրավիճակը գիտեք որն ա՞, որ ժամին ա ըլնում, ոնց ա ընդհանրապես։ -Չգիտեմ, գուցե կիսվեք Ձեր պարկերացումներով։
-Ոնց ա «Հրապարակում» արտակարգ իրավիճակ ա՞։ Ես ձեզ թույլ չեմ տվել ժամը 7-ին զանգեք ու մի հատ էլ ասեք ես ինչով եմ զբաղվում։
-Բայց Դուք հանրային մարդ եք, ձեր մարզում լարված է վիճակը, եւ բացի դրանից կոնկրետ ձեր անձի հետ կապված ինֆորմացիա էլ ունենք, ուզում էինք մեկնաբանություն լսել։
-Ես մի քանի անգամ եմ ասել ու երեւի հայերեն հասկանում եք, էլ ընդհանրապես հեռախոսով մի զանգեք ու ինձ բաներ մի հարցրեք, ես ձեր սեփական թղթակիցը չեմ Տավուշի մարզում։ Կարող ա՞ դուք ըտեղ նստեք, Տավուշի մարզպետին զանգեք, ասեք՝ ինֆորմացիա ասա։
-Լավ, հիմա ինֆորմացիան, որը պետք է մեկնաբանեք անձամբ, ճի՞շտ է, որ ձեր ընտանիքը տեղափոխել եք Երեւան մինչեւ վտանգն անցնի։ Նույնիսկ ասում են Հյուսիսային պողոտայում տուն ունեք, այնտեղ է հիմա ապրում ձեր ընտանիքը։
-Իհարկե, իհարկե, տեղափոխել եմ Հյուսիսային պողոտա։ Դուք լրիվ չգիտեմ ինչով եք զբաղված։․․․Իմ ընտանիքը Կողբում է գտնվում։ Եթե դուք արդեն մտել եք ընտանիքի մեջ, որը որ հաստատ էդ իրավունքը չունեք, ուղղակի ասում եմ հասկացեք հայերեն լեզվով, մի զանգեք ու հեռախոսով բան մի հարցրեք․․․
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.