Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչներ, ամուսիններ, 28-ամյա Տաթև Գրիգորյանն ու 33-ամյա Ռուբեն Գրիգորյանը այս օրերին իրենց ընտանեկան հարկի տակ պետք է ուրախություն նշեին, բայց ցավով սգում են իրենց երեխայի կորուստը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ռուբենի հայրը զայրացած ու արդարացիորեն բարձրաձայնում էր. «Սեպտեմբերի 25-ին, ժամը 23:30-ի սահմաններում Աբովյանի հիվանդանոցի ծննդատանը Տաթևիս տղա երեխան մահացած է ծնվում: Պատճառը մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Քոչարյանը և վիրաբույժ Սլավիկ Օհանյանն են եղել: Սեպտեմբերի 24-ին մեր ընտանիքի անդամներին կանչում են հիվանդանոց՝ վիրաբույժ Ս. Օհանյանին ծանոթացնելու համար՝ ասելով, որ պետք է պայմանավորվենք, թե որ օրը կեսարյան հատում պետք է կատարվի: Առողջ երեխա է եղել, նույնիսկ անունն էինք որոշել՝ Տիգրան: Սակայն բժշկական հետազոտմամբ պարզվել է, որ երեխան ունեցել է հետույքային առաջադրություն, որից հետո՝ տոտիկային, և այդ օրերին նրանք պարտավոր էին կեսարյան հատմամբ երեխային լույս աշխարհ բերեին: Տաթևը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել: 6 տարի ամուսնացած են եղել: Նրանց առաջնեկը՝ 5 տարեկան Գրիգորս, ամեն անգամ ասում է՝ պապիկ, բա Տիգրանը ո՞ւրա, պապի, Տիգրանիկը ե՞րբ ա շորերը հագնելու»՝ ցույց տալով մեր կողմից նախորօք Տիգրանի համար գնված հագուստները: Մենք լավ գիտենք, որ երեխային հետ չենք բերի, սակայն ուզում ենք, որպեսզի մեղավորները, իսկ որ մեղավորներ կան, պատասխան տան իրենց կատարած անփույթ ու անարդկային վերաբերմունքի համար, որպեսզի հետագայում մեկ ուրիշ ծնող այդ վիշտը չապրի, որ դա մենք ենք ապրում: Ցավալի է նաև այն, որ Աբովյանի հիվանդանոցում մահվան դեպք է եղել, իսկ նրանք չեն բարեհաճել այդ մասին հայտնել ոստիկանություն: Ճիշտ է, հիվանդանոցում մեզանից գումար երբևէ չեն պահանջել, բայց ավելի լավ է պահանջեին, բայց էրեխու գլուխը չուտեին: Անմարդկային վերաբերմունքը հասել է այնտեղ, որ մահացած երեխայի դին դնում են մոր կրծքին: Էլ ի՞նչ անուն տաս: Նման վերաբերմունք միայն թուրքը կաներ: Զարմանում ենք, որ այսքանից հետո առողջապահության նախարարության պատասխանատուներն էլ ոչ գվվում են, ոչ բվվում են: Երևի ջայլամի քաղաքականություն են ընտրել և գլուխները մտցրել են ավազի մեջ, մինչդեռ ես կոմունիստների ժամանակվա մարդ եմ: Էդ ժամանակ, եթե նման դեպք տեղի ունենար, մի քանի մարդիկ հրաժեշտ կտային իրենց պաշտոններին, իսկ մեզ մոտ Սլավիկի նման խիրուրգն արդարանում է՝ ասելով, թե ինքը տոհմական գինեկոլոգ է»:
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի տեսակետը:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.