Հայաստանի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում այսօր մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունը, որը կավարտվի հոկտեմբերի 4-ին:
Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, լրագրողների հետ զրույցում խոսելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի մասին, ասաց, որ Հայաստանն ի վիճակի է համարժեք պատասխան տալու Ադրբեջանի սադրանքներին. «Խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկա: Մենք ինքներս էլ կարող ենք լիովին զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը:
Միայն վերջին 15 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի հազար արկ եւ ական է օգտագործել, որոնք պայթել են հայկական խաղաղ բնակավայրերում, դիրքերում, թիկունքում՝ առաջնագծից 10 կմ հեռավորության վրա, հիշեցրեց Յուրի Խաչատուրովը՝ շեշտելով, որ համարժեք պատասխան է տրվել եւ հակառակորդն ունի լուրջ կորուստներ:
Ի տարբերություն, սակայն, ադրբեջանական բանակի, Հայաստանի ԶՈւ-ը չի գնդակոծում գյուղերը, շեշտեց Հայաստանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի ղեկավարը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելում են սահմանամերձ գյուղեր, հանդիպում բնակիչների հետ, հայտնում են ձեռնարկվող միջոցառումների մասին։ Միջադեպերն ամբողջովին բացառելն էլ հնարավոր չէ, քանի որ հակառակորդը ականանետեր եւ հաուբիցներ է կիրառում: Թեպետ հայկական կողմը Ադրբեջանին բազմիցս առաջարկել է հետ քաշել դիպուկահարներին, հետաքննություն անցկացնել քաղաքացիական անձանց սպանության յուրաքանչյուր գործով, սակայն Ադրբեջանը հրաժարվում է։
Անդրադառնալով այդ ամենին ՀԱՊԿ համապատասխան արձագանքի բացակայությանն առնչվող հարցին՝ գեներալ-գնդապետը նշեց, որ դա, իրոք, ցանկալի է, սակայն դեռ լուրջ արձագանք չկա։ «Մենք նույն անվտանգության համակարգում ենք, օգնություն դեռ չենք խնդրում, բայց զուտ մարդկային աջակցությունը ցանկալի է»,- հավելեց Յուրի Խաչատուրովը:
Նշենք, որ զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության ստորաբաժանումները, ընդհանուր առմամբ, շուրջ 500 զինծառայող եւ մոտ 50 անուն զինտեխնիկա:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.