Մարտական գործողությունների ժամանակ առաջին գծում անմիջական խնդիր կատարող շարքայիններից մեկն անընդհատ ինձ խնդրում էր, որ իրեն չնկարեմ, խուսափում էր և տեսախցիկից և ֆոտոապարատից: Հետագայում պարզեցի, որ Արցախի հերոս գեներալի` շատ բարձր պաշտոնյայի որդի է: Սկզբից զարմացա` դե ականջներս լսել ու սովորել են, որ «միայն աղքատների երեխեքն են ծառայում, դե թող էդ գեներալներն իրանց երեխեքին ուղարկեն առաջին գիծ», հետո ակամայից հիշեցի, որ վերջերս զոհված երկու զինծառայող էլ էին բավականին բարձրաստիճան սպաների որդիներ, ովքեր, ըստ «մեզ», հանգիստ կարող էին կամ ազատվել, կամ էլ «սպիտակ վարատնիկավոր» տեղում ծառայել, բայց տես, որ ոչ միայն առաջին գծում են, այլ զոհվել են հայրենիքը պաշտպանելիս: Չհամբերեցի, մոտեցա այդ գեներալի որդուն, շարքային, ու հարցրեցի` «պապադ գիտի՞, որ էստեղ ես, էս վտանգավոր գոտում, էս վտանգավոր «օպերացիայի» ժամանակ: Երիտասարդը ժպտաց ու ասեց. «բա հո՞ւվ ա ինձ ղրկալ, որ էս գործն անիմ)))»։ Հետո շատ խոսեցինք, հարցրեցի՝ բա ինքը չի լսե՞լ, որ նման կարծիք կա, թե՞ իր նմանները չեն ծառայում, ինչի՞ չի ուզում, որ նկարեմ, տեսնի ժողովուրդը: Հենա, գնացեք Նորոյի թաղումը նկարեք, մեկ ա՝ մինչև չմեռնենք, չեն հավատա, չնայած էդ վախտ էլ չեն հավատա, ով միտված ա չհավատալու, ուզում ես ճրագ դառի, վառի իր համար, մեկ ա՝ իր կարծիքը չի փոխելու, էդ որովհետև իրա կարծիքը չի, էդ իրան «ասել» են, հենց հավատաց՝ էլ փող չի ստանա (ժպտում է), համ էլ ես ումի՞ց եմ պակաս, որ չծառայեմ, պապս կռվել ա, հերս կռվել ա, էս իրանցից ի՞նչ պիտի սովորեի… Երբ հասանք ՀԴԿ, ինձ մատով սկսեցին մատնացույց անել ծառայող պաշտոնյաների որդիներին… Էլ չզարմացա, որ շատ էին, արդեն հասկացել էի, որ ամեն մի տարածված կարծիք հալած յուղի տեղ երբեք չեմ ընդունելու, որպես կանոն, թյուր կարծիքն է շատ տարածվում, քանզի դա ականջ շոյող կարծիք է, իսկ ճշմարտությունը՝ ոչ: Ցավոք, այս դարում ոչ թե բարի ու լավ լուրն է ականջ շոյում, այլ բոթն ու բամբասանքը…
Արշակ Զաքարյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.