Ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը, ով գտնվում է «Հրազդան» ՔԿՀ-ում, նամակ է հասցեագրել ԳԱԼԱ—ի էլեկտրոնային հասցեին: Նա ուղերձով դիմում է Սերժ Սարգսյանին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ինչպես նաև Հայաստանիև Արցախի պաշտպանության նախարարներին:
Ազատամարտիկը հորդորում է բացել աչքերը, սթափ նայել իրավիճակին և գնահատել իրավիճակը որպես պատերազմական, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ:
«Մեծարգո պարոնայք, դուք պատերազմ տեսած մարտական փորձառու գործիչներ եք և պիտի հասկանաք, որ արդեն իսկ 100 տոկոս պատերազմ է սկսվել: Չե՞ք տեսնում, որ գնդակոծվում են մեր գյուղերը, որի արդյունքում խաղաղ բնակիչներ են անգամ զոհվում:
Պարոնայք նախագահներ և նախարարներ, ի՞նչ եք մտածում:
Աթոռի կռիվ անելու փոխարեն բանակն ուժեղացնել է պետք: Մի՞թե հույսներդ դրել եք անփորձ 18-20 տարեկան երեխաների վրա: Ե՞րբ պիտի հասկանաք, որ բանակի կողքին պետք է փորձառու, պատերազմ տեսած ազատամարտիկներ, այսինքն՝ մենք»:
Ուստի և կալանավորված ազատամարտիկն առաջարկում է կալանավայրերում ազատազրկված բոլոր ազատամարտիկներին ազատ արձակել, զինել և ուղարկել սահման:
«Պարոն Սերժ Սարգսյան, պահանջում եմ թույլ տալ ինձ կանգնելու մեր բանակի կողքին, մեր զինվորի կողքին՝ պաշտպանելու մեր ազգին, մեր ժողովրդին: Պարոնայք, բավարար է, դադարեցրեք հետապնդումը և ազատեք Հայաստանիև Արցախի կալանավայրերում գտնվող բոլոր ազատամարտիկներին, զինեք մեզ և հրաման տվեք պաշտպանել մեր հայրենիքը: Դուք պարզապես պարտավոր եք այս պահանջը կատարել:
Էլ ո՞ւր է մնում ձեր նամուսը, թասիբն ու անցած մարտական ուղին:
Իմ տեղը սահմանն է, խրամատն է, հայ զինվորի կողքին, և պարտավոր եմ ներկա իրավիճակում լինել խրամատում: Ինձ համար հայրենիքն սկսվում է խրամատից»:
Ազատամարտիկը վստահ է նաև, որ արդեն իսկ պատերազմը սկսվել է, և պետք չէ հապաղել, պետք է հարյուր տոկոսով մարտական պատրաստվածության բերել Զինված ուժերը և նախահարձակ լինել.
«Կրկնում եմ՝ պետք է ամրապնդել սահմանները փորձված ազատամարտիկներով: Եթե գոնե ի վիճակի չեք անելու, ուրեմն այլ ելք չկա, քան պահանջել ձեր բոլորի հրաժարականները»,- նամակն այսպես է եզրափակում ազատամարտիկ Ա. Իսախանյանը:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.