Ամերիկացի կոնգրեսականները երեք կետից բաղկացած ծրագիր են առաջ քաշում, որը, նրանց համոզմամբ, հնարավորություն կտա կանխել հայ — ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսումը:
Կալիֆորնիայից ընտրված հանրապետական Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների տանը Նյու Յորքը ներկայացնող դեմոկրատ Էլիոթ Ինգըլը նամակով դիմել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` ներկայացնելով իրենց հեղինակած ծրագրի մանրամասները:
Ամերիկացին կոնգրեսականները առաջին հերթին առաջարկում են հակամարտության կողմերին շփման գծից հետ քաշել բոլոր դիպուկահարներին: Բացի այդ, Ռոյսն ու Ինգըլը կոչ են անում ավելացնել շփման գծում իրադրությանը հետևող ԵԱՀԿ-ի դիտորդների քանակը, ինչպես նաև նույն կազմակերպության հովանու ներքո ճակատային գծում հատուկ տեխնիկական միջոցներ տեղադրել, որոնք կտեսագրեն և կձայնագրեն տեղի ունեցող ողջ տեղաշարժը: «Այդ համակարգի ներդրումը հնարավորություն կտա ֆիքսել շփման գծի երկայնքով իրականացված բոլոր հարձակումների աղբյուրները», — նշում են կոնգրեսականները:
Նրանք արդեն իսկ Կապիտոլիումում ստորագրահավաք են նախաձեռնել` կոչ անելով գործընկերներին ևս միանալ Ջեյմս Ուորլքին ուղղված այս նամակին:
Բացի այդ, ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում ԵԱՀԿ-ին, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանն ու անձամբ համանախագահ Ուորլիքին՝ զերծ մնալ հայ — ադրբեջանական հակամարտության ընթացքում կողմերի միջև արհեստականորեն հավասարության նշան դնելու լայնորեն տարածված պրակտիկայից:
«Կոչ ենք անում ձեզ հրապարակավ դատապարտել շփման գծի երկայնքով արձանագրված բռնության ցանկացած դեպք: Բացի այդ, ԵԱՀԿ-ի և Միացյալ Նահանգների վաղեմի գործելաոճը` կողմերին բռնությունից զերծ մնալուն ուղղված ընդհանուր կոչերը այդպես էլ չնպաստեցին լարվածության թուլացմանը: Ավելին, արհեստական այդ անաչառությունն է՛լ ավելի թեժացրեց կրքերը: Առանց պատասխանատվության խաղաղություն չի լինում», — հայտարարում են ամերիկացի կոնգրեսականները:
Ռոյսի և Ինգըլի նամակին զուգահեռ` Ուորլիքին ուղերձով է դիմել նաև Կալիֆորնիայից ընտրված ևս մեկ կոնգրեսական` դեմոկրատ Ադամ Շիֆը: Նրա նամակի տոնայնությունն անհամեմատ ավելի կոշտ է:
«Ինձ մտահոգում է այն իրողությունը, որ ձեր հայտարարություններում հայերի և ադրբեջանցիների պահվածքում հավասարության կեղծ նշան դնելու միտում կա: Դա առավել ցայտուն կերպով նկատելի դարձավ սեպտեմբերի 4-ի ձեր թվիթերյան գրառման մեջ, որում դուք զետեղել էիք Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ արձակված, բայց չպայթած ականի լուսանկարը` չնշելով, սակայն, որ այն կիրառվել է ադրբեջանական կողմից», — հայտարարում է Շիֆը:
Դիմելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին՝ Ադամ Շիֆը նաև նշում է․ — «Ես չեմ հավատում, որ հնարավոր է նպաստել խաղաղության հաստատմանը` անտեսելով Ադրբեջանի ռազմատենչության աճը և շարունակ պնդելով, թե կողմերը հավասարապես են մեղավոր շփման գծի երկայնքով ծագող բռնության դեպքերի համար, ինչն, ի դեպ, չի համապատասխանում իրականությանը: Հակառակը, ագրեսորի մասին բացահայտորեն խոսելու ցանկության բացակայությունն ուղերձ է Ադրբեջանին, որ նա կարող է անպատիժ գործել»:
Միացյալ Նահանգներում գործող հայկական կազմակերպությունները արդեն իսկ ողջունել են ամերիկացի կոնգրեսականների հայտարարությունները: Անդրադառնալով Էլիոթ Ինգըլի և Էդ Ռոյսի բաց նամակին՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօերն Արամ Համբարյանը հայտարարել է․ — «Մենք ողջունում ենք կոնգրեսականների` խաղաղության հաստատմանը միտված բոլոր երեք առաջարկները` հնչեցված ադրբեջանական նախահարձակ գործողությունների հերթական փուլից հետո: Բարձր ենք գնահատում նաև օրենսդիրների սկզբունքային դիրքորոշումը, որի նպատակն է վերջ տալ ԵԱՀԿ-ի և Միացյալ Նահանգների` կեղծ անաչառության վրա հիմնված, ձախողված քաղաքականությանը: Ողջունում ենք նաև նրանց կոչը` փոխարինել այն պատասխանատվության հիմքի վրա իրականացվող խաղաղապահ գործողություններով»:
azatutyun.am
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.