Բանակում, խաղաղ պայմաններում, մահացած զինվորների ծնողներն այսօր կրկին հավաքվել էին նախագահական նստավայրի առջև՝ գերագույն գլխավոր հրամանատարին հիշեցնելու իրենց պահանջը։
Տարիներ շարունակ որդիների նկարները ձեռքներին նախագահական եկող ծնողները դեռ հույս ունեն, որ Սերժ Սարգսյանը կընդունի իրենց ու կկատարի երեք տարի առաջ տված խոստումը քրեական գործերին ընթացք տալու մասին։
«Իմ երեխու մահվան պատճառը ո՞րն է, ութ տարի է, ես չգիտեմ։ Բայց, ես ունեմ գերեզման, չունեմ իմ երեխու մահվան պատճառը», — ասաց որդեկորույս մայրերից մեկը։
Ի տարբերություն նախորդ բողոքի ակցիաների, այսօր ոստիկանները չխոչընդոտեցին, և որդեկորույս մայրերն անարգել հասան նախագահականի գլխավոր մուտքի մոտ, միայն հավաքի վերջում ոստիկանները նրանց հորդորեցին չփակել մուտքը։
Ցուցարարները պահանջում են նաև նախագահից ցուցում տալ խորհրդարանին՝ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու և հինգ զինվորների քրեական գործերը հանրային քննարկման դնելու։ Ազգային Ժողովը երկու շաբաթ առաջ լսել էր այս առաջարկը, սակայն հետաձգել որոշումը, որպես պատճառ նշելով տեխնիկական խնդիրները։
«Սպասում ենք, տեսնենք իրենք կընդունե՞ն այս նախագիծը, թե՞ ոչ։ Բայց մինչև պատասխանը մենք չենք կարող ձեռքներս ծալել, նստել, քանի որ տարիներ շարունակ մենք այս խաբեությունը տեսել ենք։ Սահակյանը, երբ մեզ ընդունեց, ասաց, որ հանձնաժողով ստեղծվի, այս գործը կգնա փակուղի «Մարտի 1-ի» հանձնաժողովի նման», — ասաց մայրերից մեկը։
Խորհրդարանի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն (ՀՀԿ) «Ազատության» հետ զրույցում ասաց, թե առայժմ քննարկում են գործերը առանձին-առանձին քննելու տարբերակը՝ չբացառելով, որ ի վերջո հնարավոր է նաև խորհդարանկան ժամանակավոր հանձնաժողով ստեղծել։
«Այդ իսկ պատճառով Ազգային ժողովի նախագահը հանձնարարել է իրավական գծով խորհրդականին, որպեսզի այդ հինգ քրեական գործերի ընդհանուր առմամբ պատկերը պատկերացնենք, այնուհետև փորձենք գործողություններ կատարել և, ինչու չէ, նաև որոշումը կայացնենք», — ասաց Սահակյանը։
azatutyun.am
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.