Հայ բժիշկներին անհավանական ջանքերից հետո հաջողվել է փրկել Հրազդան քաղաքի շենքերից մեկի 4-րդ հարկից վայր ընկած 15-ամյա տղայի կյանքը, ով կորցրել էր 4,5 լիտր արյուն։
Այս կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը տարածել է հաղորդագրություն.
«15-ամյա Սեյրան Մստոյանը ծայրահեղ ծանր վիճակում Հրազդանի ԲԿ-ից շտապբուժօգնության մեքենայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել դեռ հունիսի 28-ին: Ըստ ծնողների՝ տղան վայր էր ընկել 4-րդ հարկից:
Բաժանմունքի մասնագետները նշում են, որ ընդունման պահին Սեյրանը գտնվել է տրավմատիկ և հեմոռագիկ շոկի մեջ: Գիտակցությունը բացակայել է, ռեակցիաները և ռեֆլեքսները եղել են ընկճված, մաշկը` գունատ, վերջույթները` սառը։ Միաժամանակ պուլսը չի շոշոփվել, սրտի զարկերը խլացած են եղել։
Ելնելով զուգահեռաբար իրականացված կլինիկական և գործիքային հետազոտությունների տվյալներից` հիվանդի մոտ ախտորոշվել են բազմակի վնասվածքներ, որովայնի և կրծքավանդակի սալջարդ, ներքին արյունահոսություն, գլխուղեղի սալջարդ, էպիդուրալ հեմատոմա, ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք` ոսկրաբեկորների տեղաշարժով, III-IV աստիճանի հեմոռագիկ շոկ:
Ընդունվելուց մեկ և կես ժամ չանցած` շտապ կարգով, ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է միջային որովայնահատում: Որովայնի խոռոչից մեծ քանակությամբ արյուն է հեռացվել: Վիրահատության ընթացքում կատարված զննման ժամանակ պարզվել է, որ տղայի մոտ ջնջխված է փայծաղը, որը հեռացվել է: Միաժամանակ ձախից հետորովայնամիզային ծավալուն հեմատոման բացելիս պարզվել է, որ երիկամը պոկված է անոթային ոտիկից, ինչի պատճառով վերսկսվել է ուժեղ արյունահոսություն:
Տեխնիկական մեծ դժվարություններով մասնագետներին հաջողվել է հեմատոմայի մեջ հայտնաբերել արյունահոսող անոթը և այն կարել որովայնային աորտայի մակարդակին: Ստիպված են եղել ձախ երիկամը նույնպես հեռացնել:
Վիրահատող բժիշկը` հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, նշում է, որ արյան կորուստը կազմել է մոտ 4,5 լիտր, որը հավասար է երեխայի շրջանառվող արյան ծավալին: Վիրահատության ընթացքում փոխներարկվել են 12 լիտր արյան բաղադրամասեր և փոխարինող հեղուկներ:
«Գլխուղեղի համակարգչային շերտագրմամբ հիվանդի մոտ հայտնաբերվել էր ձախ քունքային շրջանի ներհրված կոտրվածք, էպիդուրալ հեմատոմա և սալջարդի օջախներ կիսագնդերում, ինչպես նաև ձախից մեծ ոլոքի կոտրվածք։ Այդ իսկ պատճառով հաջորդ օրը տղային վիրահատել են նյարդավիրաբույժները»,-ասել է Նիկոլայ Դալլաքյանը` մանրամասնելով, որ ընդհանուր անզգայացումով կատարվել է հիվանդի ձախ ճակատոսկրի ներհրված կոտրվածքի վիրաբուժական մշակում, Էպիդուրալ հեմատոմայի հեռացում, ներգանգային ճնշման ցուցիչի տեղադրում: Զուգահեռ կատարվել է նաև ձախ սրունքի անշարժացում գիպսային լանգետով: Իսկ ձախակողմյան պլևրալ խոռոչում արյան կուտակումը (հեմոթորաքս) հեռացվել է պունկցիոն եղանակով:
Սակայն տղայի կյանքի համար պայքարն այդքանով չի ավարտվել։ Հուլիսի 6-ին հիվանդի մոտ ի հայտ են եկել աղիքային անանցանելիության և որովայնի խոռոչում բորբոքային երևույթների նշաններ, ինչի պատճառով կատարվել է կրկնակի որովայնահատում` կպումների անջատում, որովայնի խոռոչի սանացիա և դրենավորում: Զուգահեռ կատարվել է ձախ մեծ ոլոքի բեկորների փակ համադրում, արտաքին ֆիքսացիայի ձողային ապարատի տեղադրում:
Այժմ թե՛ հիվանդի ընտանիքը, թե՛ բուժանձնակազմը չեն մոռանում, թե որքան ծանր է անցել հետվիրահատական վերականգնողական շրջանը։ Տասն օր շարունակ տղան գտնվել է կոմատոզ վիճակում` արհեստական շնչառության ապարատին միացված: Մեծածավալ արյան կորստի և արյան փոխներարկման հետևանքով զարգացել է միակ երիկամի անբավարարություն, որը հաջողվել է հաղթահարել ամենաարդիական դեղորայքային բուժման շնորհիվ: Կատարվել են օրգան համակարգերի աշխատանքի լայն ծավալի հետազոտություններ և շեղումների համապատասխան դեղորայքային շտկումներ:
Մեկ ամիս ստացած բուժման արդյունքում հուլիսի 29-ին Սեյրան Մստոյանը դուրս է գրվել բարելավումով` պարզ գիտակցությամբ։ Տղան տեղաշարժվում էր հենակների օգնությամբ:
Մստոյանների բազմանդամ ընտանիքն (Սեյրանից բացի նրանք ևս 6 երեխա ունեն) այսօր երախտիքի խոսքեր է հղում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բուժանձնակազմին և առաջին հերթին կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին, տղային վիրահատած, բուժած և խնամած բժիշկներին ու բուժքույրերին։ Նրանք են` վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյան, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հարություն Աթոյան, ռեանիմատոլոգ Աննա Չոբանյան, վիրաբույժ Վանո Եգանյան, նյարդավիրաբույժ Ժիրայր Մալխասյան, վնասվածքաբան Գևորգ Ալոյան, վիրահատական բուժքույր Սիրանուշ Ասլանյան, ցավազրկող բուժքույր Սոնա Անտոնյան»։
Ի դեպ, երեք և ավելի օրգանների զուգակցված ծանր վնասվածքների դեպքում աշխարհի լավագույն կլինիկաներում մահացության ցուցանիշը հասնում է 85 տոկոսի։ Սեյրան Մստոյանի մոտ ախտորոշվել էին բազմակի վնասվածքներ` որովայնի սալջարդ, փայծաղի պատռվածք, ձախ երիկամի անոթային ոտիկի պոկում, ներորովայնային մասիվ արյունահոսություն, հետորովայնամիզային հեմատոմա ձախից, կրծքավանդակի սալջարդ, ձախակողմյան հեմոթորաքս, ձախ ճակատոսկրի ներհրված կոտրվածք, ուղեղի սալջարդ, էպիդուրալ հեմատոմա, ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք` ոսկրաբեկորների տեղաշարժով, տրավմատիկ և հեմոռագիկ շոկ III-IV աստիճանի, հետվիրահատական վաղ կպումային անանցանելիություն, մեծածավալ հետտրանսֆուզիոն երիկամային անբավարարություն, պոլիուրիկ ֆազա»։
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.