Իսկ սփյուռքի և մշակույթի նախարարություններն անգամ չեն շնորհավորել. asparez.am
-Միայն բեմի վրա մենք իմացանք, որ «Գրան պրին» մերն է: Երբ հայտնեցին 5-րդ տեղ, 4-րդ տեղ, 3-րդ տեղ` Մոլդովա, 2-րդ տեղ` Սերբիա, 1-ին տեղ` Իտալիա, ես հայկական դրոշով կանգնած սպասում էի, թե երբ են տալու Արմենիա անունը. այնքան մարդ էր հավաքվել դահլիճում: «Գրան պրի» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Սոֆիայի մշակույթի պալատում, որը հսկայական շինություն էր, 3000 տեղանոց, մեծ դահլիճ: Ու այդտեղ ասացին` Գրան պրի, Արմենիա, ինձ համար մեծ ցնծություն էր. ես մի պահ կարծեցի, թե դա ինձ թվաց, բայց որ առաջ եկավ` գավաթով, նոր հասկացանք, որ հաղթանակը մերն է: Դա մեզ համար մեծ հաղթանակ էր, պարծանք, որ ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ հայ մշակույթը հզոր է. ասում եմ` հաղթանակը Կոմիտասինն էր,- Սոֆիայում կայացած «Գրին Պրի 2015 միջազգայն մրցույթ»-ի տպավորություններն է փոխանցում գյումրեցի երգչուհի Լեոնորա Թանաշյանը` Արեւիկ Գրիգորյանը:
Լեոնորան ծնվել է Գյումրիում, բուհական և հետբուհական կրթությունը ստացել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնում: Ունեցել է մենահամարգներ, Գյումրիում երգչուհուն հիշում են «Անուշ» օպերայի բեմադրման 100 ամյակին նվիրված՝ գլխավոր հերոսուհու դերերգով: Նրա բեմական կեցվածվով, համերգային ծրագրով զբաղվում է ամուսինը` բեյրութահայ պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը:
«Գրին Պրի 2015 միջազգային մրցույթը» Սոֆիայում կայացել է սեպտեմբերի 13-17-ը: 18-ից բարձր տարիքայն խմբի դասական երգեցողություն անվանակարգում եռագույնի նեքո ներկայացել է ծնունդով գյումրեցի լիրիկ սոպրանո Լեոնորա: Մրցույթին մասնակցելու առաջարկը երգչուհին ստացել է «Կատարողական արվեստ աշխարհի ասոցիացիա»-ի կողմից, իսկ Սոֆիա մեկնելու ծախսերը հոգացել է հովանավորը` ֆրանսահայ Լուսինե Հակոբյանը, ով և ցանկացել է, որ Լեոնորան մրցույթին ներկայանա հայկական դրոշի ներքո:
-Ցանկացած համերգի ժամանակ Կոմիտասը մեր պարտադիր ցանկի մեջ է, մանավանդ, երբ ելույթ ենք ունենում արտասահմանում, իսկ մրցույթ-փառատոնին պատասխանատվությունը էլ ավելի մեծացավ, ընտրեցինք Կոմտասի «Կռունկը», որն ամբողջությամբ ոչ միան հայի ոգին է, հայի կերպարը, այլև ուզեցինք մեկ անգամ ևս ասել, որ մենք ցեղասպանության 100 ամյակ ենք նշում և օտար երկրի մեջ ենք ներկայացնում Կոմիտասի ստեղծագործությունը: Բուլղարիան, ինչպես գիտեք, դեռևս չի ընդունել Հայոց ցեղասպանությունը. դա ևս մեզ համար մեծ պատասխանատվություն էր, կարծես, իրենց բեմից հայտնում ենք, որ դա եղել է, մենք հիշում ենք, ևս մեկ անգամ ձեր հողի վրա ներկայացնում ենք այդ փաստը,-պատմում է Լեոնորան:
Պրոդյոսեր Վիգեն Թանաշյանի խոսքով` մրցույթը բավական թեժ է եղել մինչև վերջին րոպեն. 10 երկրներից լավագույն երգիչներ են մասնակցել եւ Լեոնորային հաջողվել է դասական վոկալ անվանակարգում գրավել առաջին հորիիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել է բացարձակ հաղթող: Որպես մրցույթին մասնակցելու պարտադիր պայման՝ յուրաքանչյուր մասնակից ներկայացել է 2 կատարմամբ, որից մեկը երգչի հայրենի երկրի կոմպոզիտորի ստեղծագոծություն, մյուսը` օտար: Հայ երգչուհին ներկայացրել է Կոմտասի «Կռունկ» և Լուիջի Արդիտի «Համբույր» ստեղծագործությունները:
Սոֆիայի «Գրան պրի 2015» մրցույթը հայտնի է ոչ միայն Բուլղարիայում, այլև շատ երկրներում: Այս տարի մրցույթին մասնակցության հայտեր եղել են Իտալիայից, Իսպանիայից Ուկրաինայից, Սերբիայից, Ռումինիայից և Հայաստանից: Մրցույթն անցկացվել է Sprint production եւ Artvoices Sofia երաժշտական գործակալության նախաձեռնությամբ` Սոֆիայի քաղաքապետարանի և Բուլղարայի ազգային հեռուստատեսության հովանավորությամբ: Մրցույթն անցկացվել է ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ արվեստագետների շրջանում: Պրոֆեսիոնալ մրցույթը, որին մասնակցել է Լեոնորան, ունեցել է դասաական երգեցողություն, նոր երգ, պոպ, ժողովրդական երգեցողություն անվանակարգերը:
«Գրան Պրիի» մրցանակակիր գյումրեցի երգչուհու հաղթանակին մինչ այժմ չի արձագանքել ոչ մի գերատեսչություն, այդ թվում նաև՝ սփյուռքի և մշակույթի նախարարությունները:
-Մինչ այսօր տակավին ոչ մի բան,-ասում է Լեոնորայի ամուսինը` պրոդյուսեր Վիգեն Թանաշյանն ու շարունակելով եզրափակում,-մենք արտասահման, օտար հող վրա հայ անունը, Հայաստանի դրոշը, պատիվը բարձր պահեցինք և ետ վերադարձանք. դա մեզ համար պատիվ է, հաղթանակ էր, մնացածը իրենք գիտեն:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.