Այժմ արմատական ընդդիմության ներկայացուցիչ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը 24 տարի առաջ` Անկախության հռչակագիրը կարդալիս, ներկայիս Հայաստանը չէր երազում: Նա ցավով խոստովանեց, որ երկիրն այս ուղով շարունակ տանելու դեպքում պարզ չէ, թե դեռ որքան կնշենք Հայաստանի անկախության օրը, քանի որ ներկայիս իշխանությունները հարվածի տակ են դնում դժվար ձեռք բերված հաղթանակը: «Որքան այս իշխանությունը մնա, այնքան արագ կմոտենա այն օրը, որ այլևս անկախության օր չենք նշի, քանի որ այս իշխանություններն ուղիղ գծով վնասում են ՀՀ անկախությանը, ուղիղ գծով, որովհետև այն գործունեությունը, որը նրանք իրականացնում են դրսում և ներսում, վնասում է մեր երկրի անկախությանը: Այսօր կանգնել ենք մի իրողության առջև, որ արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, իսկ ներսում` անկախ քաղաքացուն, այսօր Հայաստանը գրեթե չունի քաղաքացիներ, ովքեր կպաշտպանեն իրենց անկախությունը: Մտավախություն ունեմ, որ եթե ՀՀ անկախությանը վտանգ սպառնա, 200.000 մարդ հազիվ դուրս գան փողոց ու գնան հայրենիքի սահմանները պաշտպանելու, իսկ 1991 թվականին անցկացված անկախության հանրաքվեի ժամանակ ուղիղ 2 մլն մարդ կամովի «այո» է ասել անկախությանը, ճիշտ այնքան մարդ, որքան այսօր Հայաստանում ապրում է»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը: Վերջինիս դիտարկմամբ` այս իշխանություններն անկախություն վաստակածների և հենց անկախության սերնդի նկատմամբ հոգեբանական ջարդն են արել` մարդիկ կամ ֆիզիկապես հեռացել են երկրից, կամ էլ բարդույթավորվել ու մեկուսացել են իրենք իրենց մեջ: Սակայն ընդդիմադիր պատգամավորին չի զարմացնում այն հանգամանքը, որ մարդիկ վախենում են պայքարել իրենց անկախության համար` իշխանության դեմ դուրս գալով, քանի որ քաղաքական ուժերն էլ են դեֆորմացվել: «6 ամսվա ընթացքում ի՞նչ կատարվեց խորհրդարանական ուժերի` ԲՀԿ-ի հետ, ի՞նչ կատարվեց ՀՅԴ-ի հետ, ի՞նչ կատարվեց «Ժառանգության» հետ և ի՞նչ է կատարվել ՀԱԿ-ի հետ: Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը լուրջ դեֆորմացիայի են ենթարկվել: Պարզ է, որ սա կամավոր չի եղել, սա եղել է ինչ-որ ուժերի ազդեցության հետևանքով` գտել են հարմար հող, որտեղ կարելի է ճնշումներ բանեցնել և բանեցրել են: Այս դեֆորմացիաների ընթացքում, ի՞նչ եք կարծում, այն սովորական քաղաքացին, ով չունի այն քաղաքական պաշտպանվածություն, որն ունեն կուսակցությունները, չի՞ դեֆորմացվի, չի՞ վախենա: Ցավոք, անկախությունն այլևս իրենց համար այն արժեքը չունի, որի համար նա մարտի կգնա: Բոլորի հետ խոսում ենք ու նույն բանն են ասում՝ էս իշխանության համար ես գնամ, պայքարեմ, որ ի՞նչ լինի»,- ընդգծեց պատգամավորը: Անկախ ամեն ինչից` ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղարը վստահ է, որ եթե մի օր իսկապես խնդիրը ժողովրդի կոկորդին հասնի, դուրս կգա պայքարի, ինչպես նաև Արցախյան հերոսամարտում հաղթած սերունդը դեռ չի կորել: «Մի օր կարող է մի խելոք մարդ մի բան ասի, ու դեռ նոր, վախը չչափած ջահելները կարող են փողոց դուրս գալ, եթե ժողովրդի կոկորդին հասնի, ապա կգա ու կքշի ամեն ինչ: Միշտ էլ ժողովուրդն ունի ներքին ռեզերվներ, որոնք կարող են բացվել անսպասելի պահի և մի բան էլ, քանի դեռ կա այն սերունդը, որն անկախություն է վաստակել ու հաղթել Արցախում, ապա ամեն ինչ կորած չէ»,- եզրափակեց 24 տարի առաջ Անկախության հռչակագիր կարդացողը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.