Հայաստանի անկախության տոնի առիթով ուշագրավ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ուղերձն ուշագրավ է թե տարածաշրջանային վերջին զարգացումների ֆոնին, որոնք տագնապներ են պարունակում Հայաստանի և Արցախի անվտանգության համար, թե Հայաստանի անկախության առիթով ԱՄՆ պետքարտուղարի նախկին շնորհավորանքների համեմատությամբ:
Ջոն Քերին մասնավորապես շեշտել է, որ Հայաստանի և ԱՄՆ հարաբերությունը ներկայում ուժեղ է առավել քան երբեք: Ընդ որում, հետաքևրքիր է ձևակերպումը՝ «մնում են» առավել ուժեղ, քան երբևէ: «Մնում» են եզրույթն օգտագործելով, Ջոն Քերին ակնարկում է, որ Հայաստանի ռազմավարական կարևորությունն ԱՄՆ համար փոփոխության չի ենթարկվել, չնայած այն բանին, որ Հայաստանը հարկադրված է պարբերաբար կատարել քայլեր, որոնք աղերս չունեն ինքնիշխանության ու սուբյեկտության հետ:
Որպես ապացույց պետքարտուղարը մատնանշում է Հայաստանում ԱՄՆ ներդրումների պատմական մակարդակը, նկատի ունենալով Որոտանի կասկադի գործարքը, որը ամերիկյան ամենախոշոր ներդրումն է Հայաստանի տնտեսության մեջ անկախությունից ի վեր՝ 200 միլիոն դոլար: Իհարկե, անկախությունից ի վեր ԱՄՆ Հայաստանին ցուցաբերել է ավելի քան 2 միլիարդ դոլարի անհատույց օգնություն:
Այդպիսով, Ջոն Քերին ըստ երևույթին ակնարկում է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ընթանում են ԱՄՆ համար առանց որևէ անսպասելի կամ արտառոց սցենարի:
Հատկանշական է ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում հավաստիացումը, որ ԱՄՆ աջակցում է Հայաստանի անվտանգությանը: Եվ այս առումով անակնկալ կարող է դիտվել ԱՄՆ պետքարտուղարի շնորհակալությունը հայկական զորքին՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում խիզախության եւ անձնազոհության համար:
Այստեղ ակնհայտ է երկու ուղերձ: Նախ, ԱՄՆ աջակցությունը հայկական զորքին անկախության տոնի առիթով ուղերձում, ինչն ըստ էության ակնարկ է այն մասին, որ ԱՄՆ ներկայում հենց հայկական զինուժն է դիտում անկախության գլխավոր երաշխավոր գործոն: Միեւնույն ժամանակ, երբ դիտարկում ենք, թե որտեղ է հայկական զորքն իրապես գործադրում իր անձնազոհությունն ու խիզախությունը, ապա ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ պետքարտուղարը Նահանգների աջակցությունն է հայտնում Արցախի գոտում խաղաղությունն ապահովող հայկական զինուժին, որն այդպիսով պահում է Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանության վերջին թելը:
Ի դեպ, առաջին անգամը չէ, որ ԱՄՆ բավական բաց տեքստով է ակնարկում հայկական զինուժին իր աջակցության մասին: Առաջին անգամ դա տեղի ունեցավ նախորդ տարի նոյեմբերին, երբ հայկական հատուկ ջոկատայինները ադրբեջանական դիրքերից դուրս բերեցին հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունները:
Եթե այն ժամանակ ԱՄՆ աջակցությունը հայտնվում էր դեսպանի ևպետքարտուղարության պաշտոնյաների մակարդակով, ապա այժմ այդ աջակցությունը հայտնվում է հենց պետքարտուղարի մակարդակով, այն էլ անմիջականորեն անկախության տոնի առիթով: Փաստացի, Քերիի ուղերձը ճանաչում է հայկական զինուժը որպես միջազգային անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ:
Դրան զուգահեռ, Քերիի ուղերձի դրույթը ուշագրավ երանգ է ստանում վերջերս ՀԱՊԿ խաղաղապահների թեմայով Սերժ Սարգսյանի առաջարկի ֆոնին: Սարգսյանն օրեր առաջ Դուշանբեում առաջարկեց Հայաստանի խաղաղապահ բրիգադի կենտրոնը դարձնել ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման կենտրոն: Դա փաստացի նշանակելու է, որ ՆԱՏՕ և ԱՄՆ հետ սերտ գործակցությամբ ձևավորված Հայաստանի արդիական խաղաղապահ զորքը հայտնվելու է ՀԱՊԿ շրջանակի մեջ:
Քերին ընդգծելով միջազգային առաքելություններին հայկական զորքի մասնակցությունը, փաստացի ակնարկում է, որ այդ մասնակցությունը կտրելով, Հայաստանի քաղաքական իշխանությունը հայկական զինուժը կարող է կտրել միջազգային անվտանգության համակարգից, և այդպիսով կտրել նաև Հայաստանի անկախության և ինքնիշխանության վերջին թելը:
Խոշոր հաշվով, ԱՄՆ պետքարտուղարի ուղերձը շոշափելի քաղաքական աջակցություն է Հայաստանին, որն այժմ հայտնվել է բավական ծանր վիճակում և որի շուրջ սեղմվում է ռուս-թուրք-ադրբեջանական օղակը: Միջազգային մեկուսացման մեջ հայտնված այդ եռյակը փորձում է ներկայում իր դիրքերը պահել ապակայունացման շանտաժով, հերթական անգամ պայմանավորվելով հայկական շահերի եւ անվտանգության հաշվին: Սեպտեմբերն այդ առումով դարձավ եռյակի ինտենսիվ բանակցության ամիս: Ըստ երեւույթին, ԱՄՆ որոշել է անախության տոնի առիթով բավական ուժեղ ուղերձով հիշեցնել, որ սեպտեմբերը Հայաստանի անկախության ամիսն է:
Ուշագրավ է, որ Քերիի ուղերձին զուգահեռ անսպասելի այցով Բաքու է այցելել նաև ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալը: Ըստ երևույթին, նա առաջին ձեռքից կթարգմանի Քերիի ուղերձը ադրբեջանցիների համար, որպեսզի նրանց համար առավելագույնս հասկանալի լինի ռազմական որևէ խոշոր սադրանքի ծանր գինը:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.