«Կարծում եմ` ավելի լավ կլիներ, եթե նա քաղաքական ապաստան խնդրեր Հյուսիսային Կորեայում կամ Ռուսաստանում: Այդպիսով նա ավելի հանգիստ կլիներ, քան Ադրբեջանում: Ես նրան որպես ընդդիմադիր չեմ ճանաչում, ճիշտն ասած»: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերջին շրջանում ադրբեջանական մամուլին ակտիվորեն հարցազրույցներ տված կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը` անդրադառնալով Վահան Մարտիրոսյանի արարքին: «Մարդու իրավունքների տեսակետից, ցանկացած մարդ իրավունք ունի ապաստան խնդրել որտեղից ցանկանա, դա իր գործն է: Քանի որ նա պետական պաշտոնյա չէ, դա իրավաբանական տեսակետից դավաճանություն չէ: Հետաքրքիր է, որ այն լրատվամիջոցներն են նրան անվանում դավաճան, ովքեր չեն զլանում մեկ այլ պետությանը` Ռուսաստանին ծառայել: Դա ինձ ավելի շատ է հետաքրքրում»,- ասաց Խզմալյանը: Հարցին` ինչ տարբերություն կա ադրբեջանական կայքերին տված իր հարցազրույցների և Վահան Մարտիրոսյանի ասուլիսի միջև, հաշվի առնելով, որ երկու դեպքում էլ ադրբեջանական կայքերով քննադատվում է Հայաստանը, Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Տարբերությունը տեսնելը շատ հեշտ է: Ես իմ երկրում եմ խոսում, ճշմարտությունն ասում եմ պատասխանատվություն վերցնելով, չեմ փախչում որևէ տեղ, անկյան հետևից, դրսից չեմ խոսում, հատկապես այնտեղից, որտեղ նման խոսքերի համար վճարում են: Ես համարում եմ, որ ճշմարտությունը պետք է ասվի դեմքին և պատասխանել սեփական արարքների համար: Ահա ինչու ես մտածում եմ, որ իրավունք ունեմ արտահայտել այն, ինչ մտածում եմ: Ես նման բաներ ասում եմ, որպեսզի փոխեմ իմ երկրրը: Երբ ես հեռանամ երկրից, ես նման քննադատություն անելու բարոյական իրավունք չեմ ունենա: Ահա սա է տարբերությունը»,- մանրամասնեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նրա խոսքով` իրեն համեմատում են Վահան Մարտիրոսյանի հետ նրանք, «ովքեր օր ու գիշեր ծառայում են մեկ այլ պետության հատուկ ծառայություններին»: «Այդ առումով նրանք քիչ են տարբերվում Վահան Մարտիրոսյանից և շատ ավելի մեծ վնաս են հասցնում հայրենիքին, քանի որ նրանք թաքնված են կատարում այն աշխատանքը, որը Վահան Մարտիրոսյանը կատարում է բացեիբաց Բաքվում»: Հիշեցնենք, որ իրեն ակտիվիստ և քաղհալածյալ հռչակած ոմն Վահան Մարտիրոսյանը երեկ Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել, իսկ այսօր արդեն ասուլիսով հանդես եկել այդ երկրում:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.