Շատերն ամեն օր ասպիրինի թույլ չափաբաժին են ընդունում, քանի որ այն օգտակար է սրտի և անոթների համար։Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ այդ դեղամիջոցը նաև օգնում է կանխել աղիների քաղցկեղը։
Արդյոք նա նշանակո՞ւմ է, որ պետք է սկսենք ամեն օր ասպիրին ընդունել։
Հայտնի վիրաբույժ Բիփան Չանդը կարծում է, որ ամեն բան այդքան էլ միանշանակ չէ։ Ասպիրինը հնարավոր է իրոք ինչ-որ չափով կարող է կանխել քաղցկեղը, սակայն դա չի նշանակում, որ պետք է հույսներս դրա վրա դնենք ևհրաժարվենք կոլոնոսկոպիայից, որը հնարավորություն է տալիս վաղ փուլում հայտնաբերել ուռուցքը և բուժել այն։
ԱՄՆ-ում նոր դաշնային գայդլայները սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս ամեն օր ասպիրին խմել։ Այնտեղ հիշատակվում է, որ ասպիրինը օգտակար է աղիների քաղցկեղի կանխարգելման համար։ Ասպիրինը խորհուրդ է տրվում ընդունել 50-69 տարեկան մարդկանց, իսկ 50-ից երիտասարդ եւ 70-տարեկանից բարձր տարիքի անձինք պետք է խորհրդակցեն բուժող բժշկի հետ։
Սակայն բժիշկ Չանդը զգուշացնում է, որ որոշ մարդկանց համար ասպիրինը վնասակար է։ Բանն այն է, որ ասպիրինը ջրիկացնում է արյունը և կարող է հանգեցնել անցանկալի արյունահոսությունների ոչ միայն տարեցների մոտ, այլ առհասարակ այդ դեղամիջոցն ընդունող մարդկանց։ Այդ պատճառով բժիշկ Չանդը կարծում է, որ առանց բժշկի հետ խորհրդակցելու ոչ ոք չպետք է ասպիրին ընդունի։
Իսկ աղիների քաղցկեղի վտանգը նվազեցնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս պարբերաբար սքրինինգ անցնել, իսկ 50 տարեկանից հետո ամեն տարի կոլոնոսկոպիա անել։
Բացի այդ, կարևոր է հիշել, որ ճարպակալումն ու ճարպերով հարուստ սննդակարգը նույնպես մեծացնում են աղիների քաղկցկեղի հավանականությունը, ուստի անհրաժեշտ է ճիշտ սնվել և շատ շարժվել։
Աղիների քաղցկեղը քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է աշխարհում, որը տարեկան սպանում է հարյուր հազարավոր մարդկանց։
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 22:15Լևոն Ալթունյանի խայտառակ «կապրիզը» մարդկային կյանքերի հետ է խաղում. ահազանգում է քաղաքացին
- 12:23Ավանդական չինական բժշկություն. մարդու կյանքը կաթվածի ժամանակ հնարավոր է փրկել
- 13:35Մոտակա 14 տարում մահվան հավանականությունը՝ արյան անալիզի շնորհիվ
- 18:10Խնայեք ձեր երեխաներին՝սմարթֆոնները կուզիկության պատճառ կարող են դառնալ (լուսանկարներ)
- 11:30Աչքերը շատ բան կարող են ասել ձեր հիվանդության մասին
- 11:53Անսպասելի բացահայտում. գեյ տղամարդիկ և բիսեքսուալներն ավելի հաճախ են տառապում մաշկի քաղցկեղով
- 13:20Մարմնի տհաճ հոտը գուժում է ձեր հիվանդության մասին
- 17:36Ինչպե՞ս պահպանել տեսողությունը համակարգչով աշխատելու ժամանակ
- 12:41Հայազգի բժիշկ Գագիկ Ավագյանն Ուկրաինայում բուժել է քաղցկեղով տառապող մարդկանց (տեսանյութ)
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.